Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՊՏԱԴԵՂԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԿԱՐԻՉԸ

16/04/2021
- 16 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԷԴՎԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ – 75

Կյանքը հեշտանում, նաեւ ցանկալի ու նաեւ քաղցր է դառնում, երբ շուրջը բարի մարդիկ շատ են լինում, երբ կա ստեղծագործ, ազատ միտք, երբ բաց, անկաշկանդ, անկեղծ խոսքեր ավելի հաճախ են ասվում: Սա, այս կերպն է, որ ապրեցնում է մեզ, մարդուն մղում լավ գործերի, բարի արարքների:

Ով գիտի, ճանաչում է գեղանկարիչ, Գեղարվեստի պետակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդվարդ Վարդանյանին , վստահաբար ունեցել է նման զգացողություն, նա եթե անգամ չխոսի, աչքերի անկյունի ժպիտը, տաք, ամուր ձեռքսեղմումը բավարար էՙ զգալու այն էներգիան, որ իր ներսից արտահոսում է արտաքին աշխարհ: Նրա նկարչությունը այդ նույն էներգիայի արտացոլումն է կտավին, նրա մարդկային կերպարի մեկ այլ երեսը, կողմը:

Նկարչի վարպետությունը գույնին, գծին կյանք ու զգացում հաղորդելն է: Թղթին հանձնած անգամ ամենաակադեմիական գրագիտությամբ պատկերն անարժեք է, եթե շունչ չունի: Էդվարդ Վարդանյանի գույները, նաեւ թափառող ալեգորիկ պատկերները կտավին կենդանանում են, դրանց լռության դռները նա այնպես է բացում, որ բառերը դառնում են ավելորդ: Այստեղ չկա պայման, բացատրության անհրաժեշտություն, կտավը կյանքի մեկ այլ շարունակություն էՙ նկարչի ներաշխարհային հարստությամբ ցողված. նա ուղղակի կա, ապրում է…

Մտովի վերհիշենք Էդվարդ Վարդանյանի արվեստային աշխարհը: Շատ բան պետք չէ զգալու, որ նկարիչը վրձինը ներկապնակին տանելուց առաջ թաթախում է ներքին ապրումներին, հույզերին, երազներին, շաղախում մտքերի հետ: Նրա արվեստը, իհարկե, էմոցիոնալ է, եւ իհարկեՙ հաղորդական, մարդկային ու սրտամոտ:

Ծննդյան 70-ամյակը նշվեց Նկարիչների միության սրահում, հունիսին, շքեղ մի ցուցահանդեսով, գույնի տոնականության մեջ: Նախապես ապրիլին ծրագրված ցուցահանդեսն իր կամքով հետաձգվեց. 2016 թվականն էր: Ապրիլյան քառօրյան նոր էր ավարտվել, մեր տղաները գնացին ու չվերադարձան: «Ինչպե՞ս ցուցահանդես բացեմ, երբ դրացու, բարեկամի, հայրենակցի տանը վիշտ կա», – ասում էր: Խիղճը, այլոց հանդեպ կարեկցանքը, ուրիշի ցավը զգալը, այս բարոյականությունն է մարդուն մարդ պահում: Նա իրեն այդ օրերին թույլ չտվեց բացել անգամ մի համեստ ցուցահանդես:

Հինգ տարի անց է հիմա այդ օրվանից, նոր իրավիճակ է երկրումՙ ծանր, դառը, անորոշ: Հինգ ամիս առաջ ծանրագույն հարված կրեց մեր երկիրըՙ առանց այն էլ քայքայված, անարդարությունից ծվատված- մաշված, պարտված պատերազմից հետո լրիվ փուլ եկավ: Կորցրեցինք հայրենիքի մի մասը, որտեղ հազարավոր մեր տղաների արյունն էր քամվել երեսուն տարի, անդարձ կորցրեցիք երիտասարդ մի ողջ սերունդ, տղաները գնացին ու չվերադարձան…. կրկնակի հաշմանդամներ ու վիրավորներՙ խնամքի կարոտ, գերիների անհայտ ճակատագիր: Մենք կորցրեցինք, նվաստացանք, փոքրացանք, միայն թե Եռաբլուրը չափսերը երկարեց, տարածեց… Գեղարվեստի պետակադեմիան նույնպես կորուստներ ունեցավ: Ուսանողներ գնացին ու չվերադարձան:

Էդվարդ Վարդանյանը այն դասախոսներից, այն ուսուցիչներից է, որ ուսանողին սովորեցնում է ճիշտ ապրել, կյանքի արժեքային սանդղակում ճիշտ ընտրություն կատարել: Ոչ մի ակադեմիա եւ ուսուցիչ նրան նկարիչ չի կարող դարձնել, եթե նրա աշխարհընկալման, պատկերացումների մեջ երեւույթների ինդիվիդուալ ընկալում չկա, եթե չկան իրականության վերացարկման ունակություն եւ երեւակայություն: Եթե կան ստեղծագործելու այս սերմերը, լավ դպրոցը, լավ ուսուցիչը ուղղակի նվեր է նրան: Այսպիսի ուսուցիչ է Էդվարդ Վարդանյանը, որ ուսանողին տալիս է պատկերային մտածողության ընկալումՙ բնության մեջ, քաղաքային կյանքում տեսածը չարտապատկերել, այլ անցկացնել իր ներքին լաբորատորիայով, եւ որքան հարուստ է այն, որքան իմացական, այնքան շահում է ստեղծագործությունը:

Այդպիսին իր նկարչությունն է, գույնը կտավին այնպես է քսում, որ դառնում է բանաստեղծություն, երաժշտական հնչյուն. տների կապույտ կտուրներն ու դեղին խոտհարքները միանում են երկնքին, նրա պատկերները լողում են, սավառնումՙ տեղ -տեղ հիշեցնելով Մարկ Շագալի թռչող ուրվականանման կերպարներին: Կտավներումՙ որպես գործողության կրող, հաճախ հայտնվում է նկարչի կերպարըՙ տարբեր իրավիճակներում: Երկրային ծագման թռչող իրերը, կանացի մարմինները սոսկ եթերայնության տպավորության համար չեն. կարելի է մտածել, թե դրանք մտաէակներ ենՙ նկարչի ես – ից պոկված, բայց ոչՙ ինքնանպատակ, եւ ոչ որպես գեղեցկացնելու միջոց: Ինձ այնպես է թվում, թե նկարիչը այս միջոցով ներքեւն ու վերեւը ամբողջացնում է, հողն ու երկինքը, բարձրն ու ցածրը, ամեն բան տեսնում ամբողջականության հարմոնիայի մեջ: Սա, կարծում եմ, նրա նկարչության մետաֆիզիկական տարրն է. ու չնայած կտավների վառ, ակտիվ պալիտրայինՙ հանդարտություն – հավասարակշռությունն է իշխում:

Էդվարդ Վարդանյանը ամուր թելերով կապված է իր հողին, երկրին, հողի մարդուն: Նա շատ մոտ է զգում երկրի հոգին, կորցրած երկրի կարոտն է նկարումՙ Արաքսից այն կողմ մնացած մեր հայրենիքի. դա արտահայտում է Մեծարենցյան լազուր, արցունքի պես մաքուր տողերի թափանցիկությամբ: Նկարչի բարի աչքերը տեսան հայրենիքի այս նոր աղետը, հոգին հայրենազրկման ցավը զգաց, հայության շփոթն ու քաոսը, ժպիտի գույները փոխվեցին, տխրեցին, նա դժվար, ծանր է ապրում այն, ինչ կատարվեց մեզ հետ:

Վարպետի ծննդյան 75 – ամյակի մեր այսօրվա շնորհավորանքները նրա կտավների գույնի ենՙ բաց, թափանցիկ, հագեցած, շողարձակող, ապրեցնողՙ որ նորից ու նորից վրձնի իր երկրի երկնքի խաղաղ կապույտն ու ցորյանի արտերի ոսկին…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ, ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ «ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԲԱԶՄԱԺԱՆՐ ՖԻԼՄԵՐ` ՆՇԱՆԱՎՈՐԵԼՈՎ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ԾՆՈՒՆԴԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՐՈՒԹ ՊԱՍԹԱՃՅԱՆՙ ՄԶԿԻԹՆԵՐԻ ՎԱՐՊԵՏ ՁԵՎԱՎՈՐՈՂԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՐՈՒԹ ՊԱՍԹԱՃՅԱՆՙ ՄԶԿԻԹՆԵՐԻ ՎԱՐՊԵՏ ՁԵՎԱՎՈՐՈՂԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

2025 թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի քննչական կոմիտեի կողմից իրականացված գործողությունները՝ ուղղված Արագածոտնի թեմի առաջնորդ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և թեմի...

ԿարդալDetails

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական