Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԱԿԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԱԿԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՏԵՂԱԿԱՆԻ

16/04/2021
- 16 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Գյուղացին չգիտիՙ ինչ մշակի, ինչ ցանի, որ վնաս չկրի:Նախկինում թուրքական ջերմոցային բանջարեղենն էր «գցում» հայկականի գինը, հիմա էլՙ իրանականը:

Թուրքական լոլիկի փոխարենՙ իրանական. գյուղացիները բողոքում են, նույնիսկ գազի իջեցված սակագինը, որից օգտվում են ջերմոցատերերը, նրանց թույլ չի տալիս ազատ մրցակցել իրանական ներմուծման հետ:

«Իրանական լոլիկի մեկ կիլոգրամը վաճառվում է 200-300 դրամով, իսկ տեղականըՙ 750-800 դրամ:Մենք նման գին պարզապես չենք կարող ստանալ, ստիպված էժանացնում ենք ապրանքը, իսկ այդ դեպքում էլ գազի պարտքերն ենք դժվարանում մարել:Ստիպված ենք աշխատել նվազագույն եկամուտով կամ էլ ընդհանրապես եկամուտ չունենալով»,-ասում է ջերմոցատերերից մեկը:

Ամռանը տեղական միրգն ու բանջարեղենը բավական էժան են ներմուծված ապրանքների հետ մրցակցելու համար: Սակայն գարնանը մրցակցությունը սրվում է: Այդ ժամանակահատվածում շուկայում վաճառվում է ոչ թե դաշտային, այլ ջերմոցային բանջարեղեն: Իսկ Թուրքիայում եւ Իրանում դրանք աճեցնելն ավելի էժան է, քանզի այդ երկրների հարավային շրջաններում նույնիսկ ձմռանը կարելի է բանջարեղեն աճեցնել դաշտերում, առանց ջերմոցների եւ ջեռուցման ծախսերի:

«Թուրքիայից էլ է գալիս լոլիկ: Էդ որ ասում ենՙ սահմանը փակ է եւ այլն,դա այդպես չէ: Ես խանութներում տեսել եմ թուրքական լոլիկ: Արկղից ակնհայտ է դառնում, որ դա թուրքական է: Պարսկաստանից էլ կարող է գալ: Այն տարածքներում, որտեղ հնարավոր է առանց ջեռուցման լոլիկ աճեցնել, այդ արտադրանքը շատ էժան է: Իսկ մեր լոլիկի արտադրանքի ինքնարժեքի 70 տոկոսը կազմում են միայն էներգակիրները»,- նշում է«Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Բերբերյանը ՙ հավելելով, որ այս պայմաններում մեր տեղական արտադրանքը չի կարող մրցակցել ներկրվող լոլիկի հետ, որը աճեցվել է առանց ջեռուցման:

Արդյունքում տեղացի ջերմոցատերերը ստիպված են լինում «կռիվ տալ» գազի հաշիվների հետ: Ամեն տարի նրանցից մեկը կա՛մ փակում է տնտեսությունը, կա՛մ սեզոնն է բաց թողնում, որպեսզի վճարի պարտքերը:

«Նախկինում լոլիկ էի մշակում, հիմա արդեն սկսել եմ կարտոֆիլ աճեցնել:Ժամանակի ընթացքում պետք է վերադասավորենք մեր գործունեությունը, տեսնենքՙ ինչի կարիք կա, ու սկսենք դա արտադրել: Սա լուրջ վնասներ չկրելու միակ ելքն է, հակառակ դեպքում սկսելու ենք 90-ականների նմանՙ Արարատյան դաշտում փոքր հողերի վրա ցորեն ցանել, որ հաց ունենանք, ապրենք»,-ասում է գյուղատնտեսությամբ զբաղվող Սամվելը :

Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում 120 հեկտար ջերմոց կա: Գյուղատնտեսները համոզված են, որ դա բավարար է ներքին սպառման համար: Վստահ ենՙ կարող են անգամ արտահանել, եթե արհեստական բարդություններ չստեղծվեն սահմանին: Սակայն, ցավոք, արտահանման հնարավորությունը «արտոնյալների» համար է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գաղտնի աշխատանքներ են տարվում` «խաղաղության պայմանագիր» ստորագրելու ուղղությամբ․Հայկ Մարտիրոսյան

Հաջորդ գրառումը

Հայ-թուրքական հարաբերությունները 1991-1992թթ․ Ամփոփ ժամանակացույց՝ ըստ «Ազգ» օրաթերթի. մաս 1

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

Հայ-թուրքական հարաբերությունները 1991-1992թթ․ Ամփոփ ժամանակացույց՝ ըստ «Ազգ» օրաթերթի. մաս 1

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական