Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅՈՒՀԻ» ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

16/04/2021
- 16 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ կնոջ կերպարը ներկայացնող, օրերս բացված այս պատկերահանդեսը բացառիկ է իր ցուցադրած նյութով ու բովանդակությամբ: Այն ներառում է 16-19-րդ դարերի հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ, փոստային բացիկներՙ հայուհիների պատկերներով:

Ինչպես նշում է այս հիրավի ուշագրավ նախաձեռնության հեղինակըՙ «Գյումրի-20/25» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը , օտար ճանապարհորդները հնուց անտի մեծ հիացմունքով են խոսել հայուհիների գեղեցկության մասին: Բազմաթիվ օտար փորագրանկարիչներ, գեղանկարիչներ ու լուսանկարիչներ պատկերել են հայուհիների գեղեցկությունը: Անվանի գիտնականը տարիներ շարունակ իր արտերկրյա ուղեւորությունների ժամանակ, տարբեր աճուրդներից ձեռք է բերել հանդիպած գործերը եւ իր այդ հավաքածուից ներկայացրել այստեղ:

Ոչ պակաս ուշադրություն հարուցող հանգամանք է նաեւ ցուցադրության ընտրված վայրը: Այն Գյումրու պատմական միջուկիՙ «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի ալեքսանդրապոլյան շրջանի հին շինություններից մեկն էՙ անզուգական Մհեր Մկրտչյանի եւ Գալյա Նովենցի հիշատակով շնչող, «Մեր մանկության տանգոն» կինոնկարից հայտնի «Վարդուշի տունը»… Իհարկեՙ այժմ նոր կյանք ստացած:

Որպես քաղաքում հիշյալ հիմնադրամի իրագործելիք մի շարք ծրագրերից մեկը, Տերյան-25 հասցեում գտնվող արդեն պատմամշակութային այս օջախը լինելու է յուրատեսակ թանգարան-ցուցասրահ, այստեղ գործելու է նաեւ գրախանութ, այցելուները հնարավորություն կունենան հյուրընկալվելու ալեքսանդրապոլյան վերականգնված միջավայրում, ծանոթանալու սիրված ֆիլմի նկարահանման դրվագներին ու Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ կինոնկարների պաստառներին: Այս ցուցադրությունն էլ մշտական է եւ բաց է լինելու շաբաթվա բոլոր օրերին:

Կազմակերպիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել Լոս Անջելեսի Արարատ-Էսքիջյան թանգարանինՙ ցուցանմուշների ձեռքբերման հարցում աջակցության, ինչպես նաեւ հիմնադրամի բարեկամներին, որոնք օգնել են այս եւ մյուս նախագծերի իրականացման սկզբնական փուլում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԱՐԴ-ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ». ԹՈՒՐՔ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՄԵԾ ԼԵԶՎԱԲԱՆ ՀԱԿՈԲ ՄԱՐԹԱՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական