Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՈՒՆ Ո՞ՒՂՏ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ, ԹԵ՞…

16/04/2021
- 16 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտագաղթի նոր ալի՞ք, թե՞ ժամանակավոր արտագնա աշխատանք. ա՞յս է ողջ խնդիրը: Մեկամյա դադարից հետո Ռուսաստանը Հայաստանի քաղաքացիների համար մեկ ամսով բացել է օդային սահմանը: Որոշ փորձագետներ սահմանները բացվելուն պես զանգվածային արտագաղթ են կանխատեսում, իսկ մյուսները դա համարում են ճնշող իրավիճակ ստեղծելու փորձ եւ խորհուրդ են տալիս լուն ուղտ չսարքել:

«Մարդիկ տուն-տեղ են ծախել, որ տոմս առնեն: Մնանք կործանվե՞նք, մի բառով փախչում ենք, փախչում ենք հուսահատությունից: Պատերազմից հետո երկրի իրավիճակը տեսնելով էլ ո՞ւր մնանք, ապագա չկա էստեղ, դեպի կործանում ենք գնում»,- մեզ հետ զրույցում ասաց 42-ամյա Սարգիսը :

Ուղեւորահոսքի աճին զուգահեռ կտրուկ թանկացել են նաեւ ավիատոմսերը, հասնելով 360 000 դրամի, մինչդեռ նախկինում գները սկսվում էին 85 000 դրամից: Սակայն արժեքից ոչ մեկը չի բողոքում, ասում ենՙ փրկության համար պատրաստ են ամեն գնով վճարել:

«Օդային ճանապարհների բացմանն ավելի շատ սպասում էին արտագնա աշխատանքի մեկնողները: Համավարակի պատճառով անցած տարվանից շատերս մնացել էինք անգործ: Սեզոնին գյուղի տղամարդկանց մեծ մասը գնում է, ընտանիքները մնում են գյուղում: Միայն թե չգիտենքՙ այս տարվա դրսի աշխատանքը ինչպես կլինի, տնտեսական վիճակն այնտեղ էլ լավ չէ: Արտագնա աշխատանքի մեկնողներիս մեծ մասը գործատուների հետ պայման ունենք, մեկնելու տոմսի գումարը գործատուն ինքն է վճարում»,- նշում է Ա. Գրիգորյանը :

Մեզ հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանն ասաց, որ չնայած գործող իշխանությունների բազմաթիվ սխալներին, ձախողված տնտեսական իրավիճակին եւ երկրում քաղաքական գործընթացներինՙ զանգվածային արտագաղթ չի լինի: Նրա կարծիքով, բոլոր նման կանխատեսումները չափազանցված են եւ առաջ են մղվում ընդդիմադիր ուժերի կողմիցՙ իրավիճակը սրելու համար:

Զանգվածային միգրացիայի վերաբերյալ մտահոգություններն անհի՞մն են, թե՞ ոչ, խոսեցինք նաեւ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի հետ:

«Հասարակության միջին խավերի ներկայացուցիչները կլքեն երկիրըՙ ելնելով իրենց քաղաքական հայացքներից, Արցախի հարցում հիասթափությունից, բայց ամենաշատը կհեռանան նրանք, ովքեր ի վիճակի չեն իրենց ապահովել: Մտավախություն կա նաեւ, որ կարտագաղթեն բանակում ծառայությունից խուսափելու համար, իսկ դա վերաբերում է հասարակության բոլոր շերտերին»,-ասաց նա:

Այսպիսով, Հայաստանին արտագաղթի ճիրաններում չթողնելու եւ դրա տեմպերը նվազեցնելու համար իշխանությունները, ներկա թե գալիք, պետք է համալիր աշխատանք տանեն եւ բարեփոխումներ իրականացնելու միջոցով ցույց տան, որ երկիրը պաշտպանող կա: Մարդիկ պետք է իրենց պաշտպանված զգան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի քանի գառ, բազում գայլեր

Հաջորդ գրառումը

Մակրոնը, Մերկելը և Զելենսկին կոչ են արել դուրս բերել ռուսական զորքերը Ուկրաինայի սահմանից

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Մակրոնը, Մերկելը և Զելենսկին կոչ են արել դուրս բերել ռուսական զորքերը Ուկրաինայի սահմանից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական