Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԾԱՆԿԱՐՉԻ 16-ՐԴ ԱՆՀԱՏԱԿԱՆԸ

09/04/2021
- 09 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Ազգային գրադարանի հանրային կապերի պատասխանատու

Սուրբ Հարության տոնին ընդառաջ Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում բացվել է Լեւոն Լաճիկյանի «Հայկական եկեղեցիներ» թեմատիկ ցուցահանդեսը, որը 16-րդն է արվեստաբան-գծանկարչի ստեղծագործական կյանքում: Նախորդ ցուցադրությունները, որ տեղի են ունեցել Հայաստանի տարբեր քաղաքներում (Գորիս, Գյումրի, Երեւան) եւ արտերկրում (Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Թուրքիա), դարձյալ կրել են թեմատիկ բնույթ եւ նվիրված են եղել հայաշխարհին, իր ծննդավայր Գյումրուն ու հայ Պոլիսին:

Մինչ ցուցադրության բացումը տեղի ունեցած շնորհանդեսին ներկայացվեց արվեստագետի նույնանուն բացիկաշար-ալբոմը, որը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Դրա պարունակած գեղազարդ 24 բացիկներից յուրաքանչյուրը, շնորհիվ դարձերեսի հայերեն ու անգլերեն հակիրճ նկարագրականների, գեղարվեստականից զատ ունի նաեւ ճանաչողական նշանակությունՙ ընդհանուր պատկերացում տալով պաշտամունքային տվյալ կառույցի ստեղծման, ճարտարապետական առանձնահատկությունների ու նշանակության մասին:

Ի տարբերություն պատկերագրքի, ցուցահանդեսը ներառում է 33 աշխատանքՙ Քրիստոսի երկրային կյանքի տարիների քանակով: Դրանք միասնաբար ներկայացնում են հայ եկեղեցական արվեստի զարգացման իրարահաջորդ փուլերըՙ սկսած վաղ միջնադարից մինչեւ մեր օրերը: Ժամանակագրականից բացի նշելի է նաեւ ցուցահանդեսի գործերի տարածական ընդգրկումըՙ Հայաստանյան եկեղեցիներից բացի նաեւ աշխարհի տարբեր երկրներում գործող մեր ազգային սրբավայրերըՙ Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանք, Անթիլիասի Մայրավանք, Նյու Յորքի Սբ. Վարդան Մայր տաճար, Փարիզի Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցի, Սինգապուրի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ այլն:

Լեւոն Լաճիկյանի բեղուն ստեղծագործական գործունեության մասին խոսեցին «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանը , Հայաստանի Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը , ԵՊՀ Բակալավրիատի բաժնի վարիչ Գուրգեն Հովհաննիսյանը , Գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը , «50+» ՀԿ նախագահ Հակոբ Սարգսյանը , իսկ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը արվեստագետին հանձնեց Շնորհակալագիր:

Շնորհիվ նուրբ ու բարձրարժեք կատարմանՙ մեզ ծանոթ պատմական հուշարձանները կարծես նոր հնչեղություն են ստացելՙ դիտողին համակելով հոգեւոր-զգացական տրամադրությամբ: Ուշագրավն այն է, որ Լեւոն Լաճիկյանն ինչ նկարում է, դառնում է յուրատեսակ բրենդ: Այսպես. նրա գծանկարներով զարդարվում են, օրինակ, «Գյումրու օր» տոնական միջոցառումների բոլոր պաստառները, օրացույցները, դրոշներն ու կրծքանշանները: Դրանք նաեւ դառնում են միջազգային կառույցների ու տարատեսակ կազմակերպությունների կայքէջերի գլխավոր նկարներ եւ այլն: Ուրախ ենք, որ նա՛ է մեր ազգային գրադարանի գլխավորՙ Թամանյանական մասնաշենքի գծանկարների հեղինակը, որոնք մենք մշտապես շրջանառում ենք թե՛ մեր էլեկտրոնային, թե՛ առօրյա-աշխատանքային հարթակներում:

Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ Երեւանում ու Նյու Յորքում տպագրված Լեւոն Լաճիկյանի շուրջ մեկ տասնյակ գրքերը, բուկլետները, ինչպես նաեւ ձեւավորած հոբելյանական նամականիշըՙ նվիրված Երեւանի պետական համալսարանի 100-ամյակին: Ներկայացված բոլոր գծանկարները ցուցադրվում են առաջին անգամ, եւ արվեստասերները հնարավորություն ունեն դրանք դիտելու մինչեւ ապրիլի 12-ը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆՆԵՐ` ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

«Ձեզ չներեք այսօրվա ու նախորդող երեք տարիների համար. չներեք, որովհետև 18-ի դագաղում սպանեցիք Արցախը». Աննա Մկրտչյան

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«Ձեզ չներեք այսօրվա ու նախորդող երեք տարիների համար. չներեք, որովհետև 18-ի դագաղում սպանեցիք Արցախը». Աննա Մկրտչյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Ֆիքսենք միայն, որ Սուրբ Էջմիածինն ու Վեհարանը ասպատակել պատրաստվող պոռոտախոսների խմբակը հողի վրա կարողացավ միայն ողջ վարչական ռեսուրսով, սեփական քաղաքական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական