Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՌՈՔԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

09/04/2021
- 09 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի երկրորդ պատերազմը սկսվելուց հետո «Սիսթեմ օֆ ը դաուն» ռոք խումբն սկսեց իր նախագծերն օգտագործել խնդրի մասին իրազեկությունը բարձրացնելու համար: Խմբի կիթառահար եւ երկրորդ երգիչ Տարոն Մալաքյանը գրեց «Պաշտպանի՛ր երկիրը» սինգլը, որը բարձրաձայնում է պատերազմի եւ մշակութային արժեքների ոչնչացման մասին եւ հասարակությանը հորդորում ձեռք մեկնել Արցախում եւ Հայաստանում հակամարտություններից տուժածներին:

Անցած մարտին ռումինական «Բե-տոն» խումբը (գործում է 2000 թվականից) թողարկել է այդ երգի իրենց քավեր-տարբերակը: Ըստ խմբի անդամ Ֆլավիու-Օվիդիու Ստուհուլետի ՙ իրենք երգի ստեղծմանը մասնակից են դարձրել Արադում բնակվող հայազգի երաժիշտ Վարդան Կարապետյանին : Վերջինս ծնունդով Լիբանանից է: Հարվածային գործիքներ է կատարել «Գրիմգոդ» համույթում, համագործակցել «Նեգուրը բունգետ» բլաք-մեթալ խմբի հետ: Հայկական երաժշտության նմուշներ է ձայնագրել ռումինացի ճանաչված ջազ երաժիշտ, գործիքավորող Պետրե Իոնուլեսկուի հետ: Ռումինական կայքէջերից մեկին տված հարցազրույցում Կարապետյանը մասնավորապես ասել է. «Հայերը սփռված են աշխարհով մեկ. մենք, հավանաբար, մեր գեների մեջ բուռն ցանկություն ունենք` տեսնելու նոր վայրեր ու հաստատվելու այնտեղ: Օրինակ, ընտանիքս Լիբանանում է, մյուս հարազատները բնակություն են հաստատել Սկանդինավիայում, ես երկար տարիներ ապրում եմ Ռումինիայում: Բայց ոչ մի հայ երբեք չի մոռանա իր անցյալն ու ծագման երկիրը, որը մեծապես տուժել է, հատկապես ոչ վաղ անցյալում: 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանությանը հաջորդեց տասնամյակների հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Ես դա հասկացա այն վերքի օրինակով, որը երբեք չբուժվեց եւ մի քանի ամիս առաջ նորից սկսեց արյունահոսել: Այստեղՙ Ռումինիայում, ես որոշեցի բերել իմ խորհրդանշական ներդրումը եւ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ոչ մի հայ երբեք չի մոռացել իր երկիրն ու ծագումը: Եվ որ հայերը երբեք չեն հրաժարվի վերադառնալու տունՙ մի փոքր եւ գեղեցիկ երկիր, աշխարհի ամենագեղեցիկ երկիրը, որը, սակայն, երբեք չի կարողացել խաղաղություն ունենալ իր թշնամիների պատճառով»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԻՆԱ ՊՉԱՔՃՅԱՆ. ՈՒԴԸՙ ՍՐՏԻՆ ՄՈՏԻԿ

Հաջորդ գրառումը

ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆԻ «ՉՍՊԻԱՑԱԾ ՎԵՐՔ» ԵՌԱՀԱՏՈՐ ՎԵՊԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆԻ «ՉՍՊԻԱՑԱԾ ՎԵՐՔ» ԵՌԱՀԱՏՈՐ ՎԵՊԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական