Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԲԵՏԱՆԱՊԱՏՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՈՍԿՈՐՆԵՐՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ

09/04/2021
- 09 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ժամանակակից Թուրքիայի վարած հակահայկական քաղաքականության կարեւոր գործոններից մեկը հայկական մշակույթի, այդպիսովՙ հայկական հետքի ոչնչացումն է: Այդպիսի դրսեւորում էր նաեւ մայրաքաղաք Անկարայի Ուլուս թաղամասում գտնվող բանկերից մեկի նոր մասնաշենքի շինարարության ժամանակ արված վանդալիզմը: Պարզվում էՙ հիմքի փորման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մարդկային բազմաթիվ ոսկորներ, որոնք զարհուրանք են պատճառել նույնիսկ բանվորներին ու հարակից շենքերի բնակիչներին: Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անմիջապես արձագաքել է վանդալիզմի դեպքին ու սեփական հետաքննություն անցկացրել:

Փայլանին հաջողվել է կադաստրի արխիվային ֆոնդից դուրս բերել տարածքին վերաբերող փաստաթղթերն ու բացահայտել, որ մինչեւ Հայոց ցեղասպանությունը տարածքում եղել է հայկական գերեզմանոց, կաթոլիկ եկեղեցի եւ հայերի կողմից կառուցված ու շահագործվող բաղնիք:

Այս բացահայտումը շոկային է եղել ինչպես Փայլանի, այնպես էլ Անկարայի քաղաքային ղեկավարության համար, որն ամենեւին էլ չէր սպասում շինարարական իրադարձությունների նման զարգացման:

Փայլանը հարցը բարձրացրել է Մեջլիսումՙ միաժամանակ գրավոր հարցում ուղարկելով Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումինՙ բացատրություն պահանջելով այս դեպքի առնչությամբ եւ իր վրդովմունքն արտահայտելով, որ այսքանից հետո դեռ շարունակվում են շինարարությունները եւ կարելի է ասել առանց այն էլ տակնուվրա եղած գերեզմանատունը եւս մեկ անգամ պղծվում է:

Ահա Փայլանի հարցումը.

« ա. Ինչո՞ւ չի դադարեցվում Թուրքիայի բնակարանաշինության վարչության (TOK ) կողմից հայկական գերեզմանոցի վրա կատարվող շինարարությունը :

բ. Նկատո՞ւմ եք, որ «TOK »-ը ոչնչացնում է Անկարայի մշակութային արժեքներն ու քաղաքային հիշողությունը:

գ. Ինչո՞ւ եք բետոն թափում Անատոլիայի հայերի ոսկորների եւ մշակութային արժեքների վրա»:

Ամենատարօրինակն այն է, որ Թուրքիայի Ճարտարապետների միությունն ավելի վաղ կոչ էր արել դադարեցնել այդ շինարարությունըՙ այն համարելով անօրինական ու անընդունելի: Կառույցի Անկարայի մասնաճյուղը պաշտոնապես դիմել էր Անկարայի քաղաքապետարանի մշակույթի եւ բնության պահպանության վարչություն, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության հուշարձանների եւ թանգարանների գլխավոր վարչություն, ինչպես նաեւՙ շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարության կադաստրի վարչությանը, բայց ապարդյուն:

Հայտնաբերված ոսկորները փորձաքննության են հանձնվել «Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարանի» աշխատակիցներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՆԴԱԼՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև. Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական...

ԿարդալDetails

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական