Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՐԹԱԿ, ՈՐԸ ՄԻԱՅՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆՆ Է

09/04/2021
- 09 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նորաբաց «Ազգային մոլը» մի տանիքի տակ է հավաքել բոլոր հայ արտադրողներինՙ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից: Մի խումբ գործարարների կողմից կյանքի կոչված գաղափարը սպառողին հնարավորություն է տալիս օգտվելու բացառապես հայկական արտադրանքից, ինչպես նաեւ նպաստում է տնտեսության զարգացմանը: Այստեղ, ինչպես նախաձեռնողներն են ասում, կգտնես ինչ մտքովդ անցնի, շատ փնտրելու կարիք չկա:

Մեկ տանիքի ներքո հավաքված աշխատակիցները մեկը մյուսի հետեւից զբաղեցնում են իրենց տեղերն ու ցուցափեղկերին շարում իրենց ապրանքը, ամեն մեկը մի բրենդովՙ հայկական միտք, ձեռագիր ու ոճ:

Մասնագիտությամբ հաշվապահ Գայանեն այժմ շոկոլադագործությամբ է զբաղվում: Նրա ձեռքի գործը տարբերվում է իր գույնով, փայլով, միջուկով ու համով: Սրտիդ ուզած համի շոկոլադը կարող է պատրաստել,նույնիսկ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար հատուկ շոկոլադներ:

«Կոնֆետըՙ հայկական է, հումքըՙ բելգիական, միջուկն էլ առանց հավելումների:Ամեն շոկոլադի վրա նախշեր են, հատ առ հատ նկարում եմ ամեն մեկի վրա:Սկզբում այն ինձ համար նախասիրություն էր, հիմա վերածվել է բիզնեսի: Հուսամ ամեն ինչ լավ կլինի ու հայկականն ավելի կգնահատվի»,- ասում է նա, ապա ծիծաղով ավելացնում.- «դեռ վաղ է եկամուտը հաշվել, բայց business woman դառնալու ժամանակն է»:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, կառավարական ամառանոց, Արաբական Միացյալ Էմիրություններում Շեյխ ալ Քասիմի առանձնատուն:Կապող օղակը մեկն էՙ ներքին լուսավորությունն ապահովում են հայկական ջահերը:

«Մենք աշխատում ենք պատվերովՙ ըստ չափերի, ինտերիերի: Պատվերն ընդունում ենք աշխարհի որ կետից էլ այն լինի: Ինչո՞վ ենք մենք պակաս Չինաստանից ու Թուրքիայից: Ուզում եմ, որ մենք արտահանող երկիր դառնանք, այդ իսկ պատճառով նախաձեռնության մասին լսելովՙ միացա տղաներին»,- մեզ հետ զրույցում ասում է «Բակլաչյան» ընկերության տնօրեն Արմեն Բակլաչյանը:

Դարչինով խնձորի չրից մինչեւ լոլիկի եւ նարնջի չիր. հայկական յուրաքանչյուր միրգ եւ բանջարեղեն կարող է դառնալ գեղեցիկ փաթեթՙ համեմված յուրահատուկ համով ու բույրով:

«Մեր փունջ փաթեթում 5 տեսակի մրգեր կան, 100 գրամի փոխարեն գնորդը կարող է վերցնել 300 գրամ տարողությամբ փաթեթ, որի մեջ կան բոլոր տեսակի մրգերըՙ համերի բազմազանությամբ եւ սեղանին գեղեցիկ տեսք հաղորդելու համար»,- ասում է գործարար Դանիելը:

«Ազգային մոլն» արդեն իսկ համագործակցում է 250-ից ավելի հայ արտադրողների հետ: Տարածքները տրվում են վարձակալությամբ, ընկերությունները առաջին երկու ամիսներին վճարում են տարածքի վարձակալության գումարի 50 տոկոսը, երրորդ ու չորրորդ ամիսներինՙ 75 տոկոսը, հինգերորդ ամսվանից հետոՙ ամբողջությամբ:

«Կես մետրի համար արտադրողը վճարում է 15 հազար դրամ: Մենք առաջարկում ենք շատ ցածր մարժա, որպեսզի հայ արտադրողները չունենան ֆինանսական դժվարություններ: Տաղավար վարձակալողն ամսական վճարից բացի ուրիշ ոչ մի գումար չի տալիս: Բոլոր ծախսերը հոգում է տնօրենությունը: Կոմունալների ծախսերը մեր վրա են: Մաքրուհին, վաճառողը, խորհրդատուն անցնում են վերապատրաստում»,- նշում է «Ազգային մոլի» հանրային կապերի պատասխանատու Կարինե Միքայելյանը :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՐՔԱՆՈՎ Է ԸՆԴՈՒՆԵԼԻ ԲՈԼՈՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ՄԻԱՏԵՂՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

Աշխարհում պաշտոնապես հայտնվել է միլիարդատերերի նոր մայրաքաղաք

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Աշխարհում պաշտոնապես հայտնվել է միլիարդատերերի նոր մայրաքաղաք

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական