Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՀԵ ՊԵՐՊԵՐՅԱՆԻ ՎԵՊԸ ՖՐԱՆՍԵՐԵՆ

02/04/2021
- 02 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրանսիական «Պարանտեզ» հրատարակչությունը լույս է ընծայել ամերիկահայ գրող Վահե Պերպերյանի «Յանուն հօր եւ որդւոյ» վեպը ֆրանսերենՙ Հուրի Վարժապետյանի թարգմանությամբ: Այն արդեն գտանելի է Ֆրանսիայի գրախանութներում եւ առցանց: Սա Պերպերյանի երկրորդ վեպն է, հրատարակված Լոս Անջելեսում, 1999-ին (առաջինն էր «Նամակներ Զաաթարէն»-ը): Մինչ այդ վեպը թարգմանաբար հրատարակվել է նաեւ թուրքերեն (2008) եւ անգլերեն (2015):

1955-ին Բեյրութում ծնված եւ 1976-ից ԱՄՆ-ում բնակվող Վահե Պերպերյանը սփյուռքահայ անվանի եւ սիրված արձակագիր է, թատերագիր, դերասան ու գեղանկարիչ: 1975 թվականից Պերպերյանի գեղանկարները ցուցադրվում են բազմաթիվ ցուցահանդեսներում: Նկարահանվել է ավելի քան 30 ամերիկյան շարժանկարներում, Հայաստանում եւ այլուր հանդես է եկել հայերեն երգիծական մենաներկայացումներովՙ «Եւայլն», «Նաեւ», «Տակաւին», «Սակայն», «Եթէ» եւ այլն: Միացել է «Փրկիր Ամուլսարը» արշավինՙ ընդդեմ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման:

Թարգմանչուհինՙ Հուրի Վարժապետյանը, Պերպերյանի հասակակիցն է: Ծնվել է Մարոկկոյում, նախնական կրթությունն ստացել է ծննդավայր Կասաբլանկայի ֆրանսիական ավագ դպրոցում, որից հետո տեղափոխվել է Ֆրանսիա եւ դեղագործություն ուսանել Մարսելում: Մինչ այդ «Պարանտեզ» հրատարակչությունը նրա ֆրանսերեն թարգմանությամբ լույս է ընծայել «Մեր մանկության երկրները» (հատվածներ հայ հեղինակների գործերից, 2010, Անահիտ Տեր-Մինասյանի հետ), Արա Գյուլերի «Սառածՙ պատկերների վրա» (2013) եւ Թեոդիկի «Յուշարձան 1915 Ապրիլ 24-ի» գրքերը (2015, վերջին երկուսըՙ Ալիս Տեր-Վարդանյանի հետ):

«Պարանտեզ» հրատարակչությունը մինչ այդ ֆրանսերեն թարգմանությամբ լույս է ընծայել հետեւյալ հայ արձակագիրներինՙ Գրիգոր Զոհրապ, Տիգրան Չյոկյուրյան, Երվանդ Օտյան, Եղիշե Չարենց, Ավետիս Ահարոնյան, Կոստան Զարյան, Համաստեղ, Վահե Օշական, Պերճ Զեյթունցյան, Գրիգոր Պըլտյան, Արամ Պաչյան եւ այլն:

Ի դեպ, «Պարանտեզի» հրատարակած սուդանցի գրող Թայեբ Սալեհի երկու վեպի շապիկին որպես ձեւավորում օգտագործվել են Մարտիրոս Սարյանի կտավների վերատպությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՄԱԿ ՎԱՂԵՄԻ ԸՆԿԵՐՈՋՍՙ ՅԱՐՈՒԹ ՆԻԳՈԼԵԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՉՔԵՐԸ». ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՉՔԵՐԸ». ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական