Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

02/04/2021
- 02 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդեն տեւական ժամանակ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ուղղակի ոչ ոք չի հասկանում, թե իրականում ինչ է կատարվում: Սկսենք նրանից, որ ընդդիմության ընդդիմությունն ավելի ուժեղ դուրս եկավ: Աղմուկ-աղաղակներին, խրոխտ կեցվածքով երթերին ու կրակոտ ճառերին հաջորդեցին անորոշ դադարն ու Բաղրամյանի բոլոր առումներով լիցքաթափումը: Միակ որոշն այս անորոշության մեջ արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունն էր ու Սահմանադրական դատարանի որոշումը 301-ում հանցակազմի բացակայության մասին:

Սրա դեմ ոչինչ չունեմ ասելու, սակայն երեք տարում նո ր միայն կարողացան «գլխի ընկնել», որ այդ հանցակազմը չկա, թե դրա տակ մի նոր խարդավանք ու գաղտնի պայմանավորվածություն կա: Չգիտեմ, ժամանակը ցույց կտա, բայց վստահ եմ, որ իշխող վարչախումբն ամեն ինչ կանի, որպեսզի իշխանության մնա: Իհարկե, նա իշխանությունը կարող էր պահել նաեւ առանց ընտրությունների` մեծամասամբ ընդդիմության սխալ ռազմավարության կամ դրա բացակայության պատճառով: Սակայն իրականում որպեսզի ապագա որոշումները կայացնելու համար նրանք լեգիտիմության նոր աստիճան ձեռք բերեն, արտահերթ ընտրություններն ավելի քան անհրաժեշտ են: Վերջիններիս քիչ թե շատ ճանաչելով կարող ենք կանխատեսել, որ այս անգամ ամեն ինչ կանեն կոալիցիոն կառավարություն ձեւավորելու համար: Քանի որ դա հրաշալի միջոց կլինի հնարավոր ճակատագրական որոշումների կայացման հարցը ապակենտրոնացնելու եւ հնարավորինս շատ պատասխանատուներ ներգրավելու համար: Արդեն փորձը ցույց է տվել, որ նրանք սիրում եմ իրենց գործած սխալները այլոց վրա բարդել: Կարելի է գուշակել նաեւ, թե ապագայում ինչ որոշումներ ստիպված կլինեն կայացնել ՀՀ իշխանությունները եւ թե լեգիտիմության ինչ աստիճան անհրաժեշտ կլինի նրանց դրա համար: Ինչո՞ւ ապագայում, քանի որ իշխանությանն այսօրվա կարգավիճակում բախտորոշ պայմանագրեր դժվար թե հարկադրվեն, քանի որ թշնամին լավ գիտի, որ այսօրվա իշխանությունների ստորագրած յուրաքանչյուր թուղթ վաղը կարող է առ ոչինչ դառնալ, այդ իսկ պատճառով սրանց պետք է լեգիտիմություն ստանալու եւ միանձնյա պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն տալ: Այս դեպքում նաեւ պարզ է դառնում ամեն անգամ հնչող այն հարցի պատասխանը, թե ուրիշ էլ ի նչ փաստաթղթեր կան ստորագրված, որ մենք չգիտենք: Ինչպես նաեւ հստակ է դառնում, որ վեցամսյա ժամկետի բուն նպատակը հասարակությանը մոլորության մեջ պահելու, իրավիճակը վերլուծելու, գերլարված մթնոլորտը լիցքաթափելու եւ իշխանությունն ամեն գնով պահելու նոր ռազմավարություն մշակելու համար է:

Մի շատ կարեւոր հանգամանք էլ կաՙ «Երբ չեն կարողանում գրոհել մտքի վրա, գրոհում են մտածողի վրա» (Պոլ Վալերի): Այսինքնՙ այդ ժամանակըՙ առանց միջոցների մեջ խտրականություն դնելու (հետապնդումներ, շանտաժ, կաշառք, կոմպրոմիս, ոստիկանին բարձր «ռոճիկ») կօգտագործվի նաեւ «պինդ կորիզները կոտրելու», նրանց հեզ ու խոնարհ դարձնելու համար: Այսպես մտածելու առիթ տվեց «Ես չգիտեմ, թե որտեղի՞ց է գալիս այդ թշնամությունը» միտք-հարցականը: Քանի որ բոլորովին էլ բացառված չի, որ այն արտահայտողը շուտով կտա համաձայնություն հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը՛ դրանով իսկ տասնամյակներով ապացուցված եւ բազմաթիվ պետությունների կողմից ճանաչված Մեծ եղեռնի թեման ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանելուն եւ «գիտական» անպտուղ քննարկումներ ծավալելուն: Աստված իմ, հիմա եմ ամբողջությամբ ընկալում, թե ինչո՛ւ էր Նժդեհն ասում, որ հարկավոր է բուժել մեր ժողովրդին… Ահարոն Ադիբեկյանն էլ հայտարարում էր, թե մեր ժողովրդի մոտ պակասում է որձությունը :

Բարեկամներիցս Խաչիկ Դադայանը սիրում է կրկնել, որ փաստը պատմության Արքան է. բայց միապետը հաճախ մերկ է լինում, ինչպես ցուցափեղկի մանեկենը: Հարկավոր է զգեստ հագցնել մանեկենին, այսինքն` պատմական ստույգ, բայց չոր փաստերին Շունչ հաղորդել: Բոլորովին էլ գաղտնիք չի, որ տեւական ժամանակ Արեւմուտքը խնդիր է դրել Վրաստանում ու Հայաստանում թուլացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ «պոկել» վերջիններիս նրանից: Հենց դրա համար իշխանության բերեցին Սաակաշվիլիին եւ Նիկոլ Փաշինյանին: Արդյունքում Վրաստանը կորցրեց Աբխազիան եւ Օսեթիան, իսկ Փաշինյանը պարտություն կրեց եւ զիջեց Արցախի մեծ մասը: Սակայն, եթե վրացիների եւ Վրաստանի համար խնդիր չէ այդ ամենից հետո` Թուրքիայի եւ թուրքերի տիրապետության տակ հայտնվելը, Հայաստանի համար` դա կնշանակի պետականության կորուստ: Սա պետք է ելակետ դառնա մեր իրատես բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի նրանք ընտրության գնան միայն լիարժեք հաղթանակի համար: Հակառակ դեպքում այս իշխանության վերարտադրությունը կարող է կործանարար լինել մեր պետականության գոյության համար: Նրանք պետք է հստակ գիտակցեն, որ վարչախումբն ընտրությունները 100%-ով կեղծելու է: Իսկ դրանից հետո անգլոսաքսերը համեստորեն կլռեն, թուրքերըՙ կհրճվեն, իսկ մենք էլ կբռնենք գաղթի ճամփան:

Ինչ վերաբերում է ընտրական բարեփոխումներին, ապա դա ընդամենը անիմաստ աչքակապություն է (գուցե նաեւՙ ընտրական գործընթացը ձգձգելու եւ ժամանակ շահելու լրացուցիչ պատրվակ): Անցած տարիների փորձը ցույց տվեց, որ որքան շատ ենք դրանք բարեփոխում, այնքան ընտրություններն ավելի անարդար են դառնում: Պարզապես ամեն անգամ գերխնդիրն ու հիմնական նպատակը վարչական ռեսուրսների անթաքույց օգտագործելու ձգտում-մոլուցքն է: Սա գիտակցելուն զուգահեռ շատ կարեւոր է նախընտրական հիմնադրամներին ու, ընդհանրապես, գործընթացներին օլիգարխներին մոտ թողնելը բացառելը: Քանի որ նախՙ նրանք վճարելով պատվիրում են նաեւ արդյունքներն ու ընդհանրապես ամբողջ երաժշտությունը, հետո էլ ամեն ինչ անում են այդ գումարները ժողովրդից քառապատիկ չափերով կորզելու համար: Ընդ որում, նրանք դիմում են ցանկացած կեղծիքի իրենց նպատակներին հասնելու համար: Օրինակՙ արտաքուստ գերիշող դիրքը բացառելու պատրվակով, միեւնույն գործարարը ձեւական ստեղծում է հարյուրավորՙ իբր միմյանց հետ որեւէ կապ չունեցող ընկերություններ եւ դրանց հաշիվներից գումարներ փոխանցում նախընտրական հիմնադրամներին եւ այլն:

Այս իրավիճակում կարծում եմ նաեւ, որ հարկավոր է աչքաթող չանել Սփյուռքին, որին 1990-ականներից սկսած հիշել ենք բացառապես այն ժամանակ, երբ փողի կարիք ենք ունեցել: Գտնում եմ, որ այդ վերաբերմունքն արմատապես պետք է փոխվի, նրան էլ ինչ որ ձեւերով մասնակից դարձվի ՀՀ կյանքին, քանի որ գնալով Սփյուռքն արեւի տակ հալվող ձյան պես աստիճանաբար մաշվում-անէանում է, դառնում անդեմ, իսկ վերջին դեպքերից հետո նաեւՙ խռոված զանգված: Չմոռանանք, որ Արցախի ու Հայաստանի վիճակն ուղիղ համեմատական է Սփյուռքի վիճակին: Որ այդ նույն Սփյուռքն ուժեղ էր ու հպարտ հզոր Հայաստանով ու Արցախով եւ… հակառակը: Հարկավոր է մեկընդմիշտ հիշել, որ այսօր արդեն Սփյուռքի գործարարը մեզ վստահելու խնդիր ունի: Իսկապես, երբ իր նվիրաբերած միջոցներով կառուցված ճանապարհները, ջրատարները, դպրոցները, թանգարանները, տնկած հրաշք այգիները, հացառատ դաշտերը… մնացին թուրք-ազերիներին…, երբ հանգանակած գումարները հասցեատիրոջը հասնելու փոխարեն դառնում էին պարգեւավճարներ…, ինչպես վստահի: Իսկ օրինակներն այնքան շատ են, որ թուղթն անգամ ամոթից կկարմրի…

Հայտնի իրողություն է, որ դարերի ընթացքում յուրաքանչյուր նվաճող, երբ արշավում էր Հայաստան, առաջին գործը համարում էր ազնվականության բնաջնջումը: Այդպես են վարվել թե՛ արաբները, թե՛ պարսիկները, թե՛ բյուզանդացիները (Հուստինիանոսի բոլոր ռեֆորմներն ուղղված էին հենց ազնվականության դեմ), թե՛ թուրքերը, իսկ ամենասեւ գործը կատարեցին մոնղոլները: Այդ ամենի արդյունքում 13-14-րդ դարերից սկսվեց հայոց պատմության ամենաողբերգական շրջանը եւ նա այլեւս չկարողացավ ուշքի գալ, քանի որ վերացել էր երկրի տերը… Պատմությունը, առավելՙ հայոց պատմությունը, կրկնվելու բնույթ ունի, ուստի այսօր մեր պետության գերխնդիրը պետք է լինի նաեւ երկրի տերերի խավի վերականգնումը: 1918-1920 թթ. Առաջին հանրապետության ժամանակ այդտեսակ գործընթացի ծիլեր նկատվեցին հատկապես կրթամշակութային ասպարեզումՙ Հայաստան վերադարձան զգալի թվով ազնվական մտավորականներ, բայց բոլշեւիկյան իշխանության հաստատումով գործընթացը առժամանակ խաթարվեց, մինչեւ Ալեքսանդր Մյասնիկյանի հայտնվելը, երբ գործընթացը նոր թափով շարունակվեցՙ մինչեւ Մեծ ներգաղթի ավարտը: Որոշ տեղաշարժ նկատվեց վերանկախացման առաջին տարիներին: 1990-94 թթ. արցախյան ճակատում զոհվածներն իսկական ազնվական տղաներ էին, երկրի գենետիկական հատկանիշներ կրողներ, որոնց օրգանական շարունակությունը եղան 18-20 տարեկան մերօրյա հերոսները, բայց, ցավոք, նրանց մեծ մասը նահատակվեց: Վստահ եմ, այսօր էլ կա նման խավ, նրանց գեներում առողջ սերմ կա, սակայն հարկավոր է ուղղակի այն խրախուսել-աճեցնել: Սակայն, ցավոք սրտի` մեզանում հակառակն է արվում, ու եթե այսպես շարունակվի եւ միայն ծառայի հոգեբանություն քարոզվի, ինչպես արվում է, մեր ապագան կդառնա մշուշոտ, որովհետեւ ծառան բոլորի համար ծառա է, տերն է, որ պետություն ու ազգ է պահում:

Այս հենքի վրա այսօր դիմություն-ընդդիմություն, սեւ-սպիտակ, նախկին-ներկա, հրեշտակ-սատանա կնույնանան, եթե չհրաժարվեն աթոռակռիվ մղելուց, չսթափվեն իսկապես ու չպայքարեն ազգային այնպիսի արժեքների համար, ինչպիսիք են հայրենիքի իրական զգացողությունը, ազգի ինքնագիտակցությունը, պետականու-թյունը որպես մեծագույն արժեքի ընկալումը, երկրի տիրոջ զգացողությամբ օժտված ազնվական սերնդի փշրանքների պահպանումն ու հզորացումը եւ, ամենակարեւորըՙ ապագա հաղթանակների նկատմամբ հավատի սերմանումը:

20-30.03.2021

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇԱԲԱԹՎԱ ԽՆԴԻՐ. ՁՎԻ ԴԵՖԻՑԻՏ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՀՅՈՒՐԻՅԵԹԻ» ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ «ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ» ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՀՅՈՒՐԻՅԵԹԻ» ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ «ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ» ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Սպանվածի ընտանիքն իմ ընկերոջ ընտանիքն է, այդ ընտանիքի տղան իմ ընկերոջ տղան է։ Այս ամենն ի սկզբանե քաղաքական է, և...

ԿարդալDetails

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական