Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Զույգ արեգակները» մեր հայացքն ուղղում են գալիքին

26/03/2021
- 26 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԶԵՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

«MEZZO TV»-ն հանդիսանում է բարձրաճաշակ համաշխարհային հեռուստադիտողին օպերային եւ խորեոգրաֆիկ ներկայացումների, սիմֆոնիկ, գործիքային եւ այլ երաժշտական ժանրերին պատկանող եւ կատարողական արվեստի բարձրորակ նմուշները ներկայացող առաջատար հեռուստաընկերություն: Հիմնադրվել է 1996 թ. եւ հեռարձակվում է ավելի քան 80 երկրներում: Եվ ահա 2020 թ. օգոստոսի 23-ին եւ 29-ին, այնուհետեւՙ սեպտեմբերի 9-ին եւ 15-ին առաջին անգամ այդ հեռուստաընկերության եթերում ներկայացվել է հայ բալետմայստերի բեմադրությունը: Դա Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի «Զույգ Արեգակներ» բալետն է: Բալետի հեռարձակումը հնարավոր է դարձել «Բալետ 2021» հիմնադրադրամի եւ «MEZZO TV»-ի միջեւ կնքված 5-ամյա պայմանագրի շրջանակում, որով հեռուստաալիքին հեռարձակման իրավունք է շնորհվել: Հաջորդ անգամ «Զույգ Արեգակներ» բալետը կցուցադրվի ապրիլինՙ Մեծ եղեռնի 106-րդ տարելիցին:

Բալետի պրեմիերան տեղի է ունեցել 2015թ. մայիսի 27-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ռ. Խառատյանի «Զույգ արեգակներ» բալետը ոգեշնչված է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» կոթողով, սակայն բեմադրության հիմքում ընկած է այսպես կոչված գաղափարական-ընդհանրացված սցենարը: Ներկայացումը սկսվում է բնաբանով, որը կազմված է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի երկու կարճ դրվագների միացումից:ՙ
«Զույգ արեգակներ երկու ծագերից,
Մեկը խավարի, մյուսը կիզման:
Ներկան անգո է, անցյալն անորոշ,

գալիքն անստույգ»:

Բալետի գործողության ընթացքում հետզհետե բացահայտվում է այս բնաբանի խորհուրդը: Հայ բալետի պատմության ընթացքում բազմաթիվ բալետմայստերներ դիմել են հայկական առասպելների, էպոսի եւ պատմության պարային մեկնաբանմանը, ինչպես նաեւ մի շարք հանճարեղ անհատների կերպարների կյանքի պատմության մարմնավորմանը: Սակայն միայն Ռուդոլֆ Խառատյանը մտահղացավ եւ այնուհետեւ մարմնավորեց անչափ բարդ խնդիրը` մեկ ներկայացման սահմաններում ընդգրկել հայ ժողովրդի անցած ողջ հոգեւոր-մշակութային ուղին` հինավուրց ժամանակներից մինչեւ մեր օրերը, եւ լուսաբանել այդ ուղին հուզական եւ գաղափարական տեսանկյուններից: Մեր կարծիքով, բալետի բուն բովանդակությունը կարելի է բանաձեւել Պոլ Գոգենի հայտնի կտավի անվանումիցՙ «Որտեղի՞ց ենք մենք եկել: Ո՞վ ենք մենք: Ո՞ւր ենք մենք գնում»:

Բալետի պարտիտուրը կազմված է Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու, Գրիգոր Նարեկացու շարականներից կամ դրանց ժամանակակից մշակումներից եւ հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի, Աշոտ Արիյանի երաժշտական տարբեր երկերից կամ այդ երկերի դրվագներից:

Ռուդոլֆ Խառատյանը, որպես բալետմայստեր, միշտ առանձնացել է իր բեմադրություններում տարբեր տեսակի եւ ծագման պատկերանշանների եւ խորհրդանշանների հանդեպ ունեցած հակումով: Այսպիսով, «Զույգ արեգակներ» ներկայացումը վերլուծելիս կարելի է առանձնացնել նշաններ տարբեր մակարդակներովՙ բեմական իրեր, բեմահարդարում եւ զգեստներ, կերպարներ, ինչպես նաեւ շարժում-սիմվոլներ, դիրք-սիմվոլներ, պատկեր-սիմվոլներ եւ այլն: Փորձենք հակիրճ ներկայացնել դրանք: Իրական կյանքից առնված մեր մշակույթի ներկայացուցիչները բեմում ներկայանում են թե՛ որպես այդպիսիք եւ թե՛ որպես կերպար-խորհրդանիշներ: Դրանք են Գրիգոր Նարեկացին, Թորոս Ռոսլինը եւ Արշիլ Գորկին, ինչպես նաեւ իրականությունից առնված չորս ավետարանիչները եւ թոնդրակեցիները: Այլ գործող անձինք ի սկզբանե խորհրդանիշ կերպարներ ենՙ Պատմիչ, որը ժամանակների միջեւ կապն է, Տիրամայր (որը մի պահ Արշիլ Գորկու կերպարն է մարմնավորում) եւ Հույսի, Հավատի ու Սիրո կերպարները: Նարեկացու կերպարը հիմնականն է, նա է գլխավոր հերոսը, անցնում է ողջ ներկայացումով, ամբողջացնում այն, հանդես գալիս տարբեր երեսակներով: Եվ դա բնական է, քանի որ «Մատյան ողբերգության» պոեմը, որի մոտիվներից է ելնում ողջ բալետի բովանդակությունը, չնայած որ ստեղծվել է միջնադարում, պարունակում է ե՛ւ հետադարձ հայացք, ե՛ւ հայացք ներկայի վրա, ե՛ւ դեպի ապագա ու միավորում է ամեն ժամանակ, ընդհանրացնում պարուրագծով զարգացող մի հոսանքով: «Այսպես է, որ անցյալը վերածվում է ապագայի, ներկան` անցյալի, եւ ամենը կատարվում է այստեղ եւ հիմա»: Ակնհայտ է, որ Արշիլ Գորկին XX դարի նկարիչ է, իսկ Թորոս Ռոսլինը` միջնադարյան մանրանկարիչ, սակայն արվեստը գեղեցկության հոսքն էՙ տարբեր ժամանակներում ստեղծված եւ իրար չնմանվող արվեստի կոթողներում: Որպես խորհրդանիշ բալետում խաղարկվում են բեմական իրերը: Աքաղաղը բազմաթիվ մշակույթներում ընդունվել է որպես արեգակի խորհրդանիշ եւ լուսաբացի նշան: Քրիստոնեության մեջ աքաղաղը դարձավ Քրիստոսի չարչարանքների եւ հարության խորհրդանիշը: Թավջութակը խորհրդանշում է արվեստը եւ ստեղծագործական սկզբունքը: Խորհրդանիշեր են նաեւ բեմաձեւավորման մեջ օգտագործված պատկերները, որոնք անցնում են հետեւի բեմավարագույրի վրաՙ Արեգակի համակարգի մոդելը եւ Ադամն ու Եվան: Բեմը, ըստ Խառատյանի, խորհրդանշում է տիեզերքը, իսկ բեմի խորքի ձախ կողմում զետեղված խորանը` հայկական աշխարհը: Այդ խորանն են մտնում եւ այնտեղից դուրս են գալիս (շնորհիվ հատուկ լուսային ճառագայթման) կերպարներըՙ վերափոխվելով ստատիկ կամ շարժուն նկարի կամ որմնանկարի: Ներկայացման ամենատպավորիչ պատկերներից է, երբ Թորոս Ռոսլինի մանրանկարները հետզհետե հանում են միջնադարյան հագուստը եւ հատուկ հերթականությամբ տեղավորում մեծ ցանցի վրա, որը դանդաղորեն բարձրանում է եւ մեր առջեւ հայտնվում է Արշիլ Գորկու կտավներից մեկը:

Բալետի խորեոգրաֆիան Խառատյանը ստեղծել էՙ հենվելով մի շարք պարային համակարգերի վրա` ժամանակակից տարրերով հարստացված դասական պարի ու նաեւ (ինչը շատ կարեւոր է) Գեորգի Գուրջիեւի ստեղծած «սրբազան պարերի» տարրերով: Պետք է նշել, որ Գուրջիեւի այդ պարերի համակարգի ամեն մի տարրը հատուկ իմաստ է կրում, եւ դրանց հերթականությունը այդ համակարգին ծանոթ դիտորդին որոշակի միտք կամ գաղափար է հաղորդում: Բալետի վերջին տեսարաններից մեկում կա նաեւ պար, որ կառուցված է ժամանակակից «հիփ-հոփ» պարի համակարգի տարրերի վրա: Հետաքրքրական է խաղացված Գուրջիեւի համակարգի պարային տարրերի կերպարափոխումը «հիփ-հոփի» համակարգի տարրերին: Պարզ է այստեղ հաղորդված այն միտքը, որն անընդմեջ «կարմիր գծով» անցնում է ողջ ներկայացումով` անցյալը եւ ներկան, հինավուրցը եւ ժամանակակիցը ցուցադրված են թե՛ որպես ընթացք, եւ թե՛ որպես համագոյացություն: Եվ եթե նունիսկ «Ներկան անգո է, անցյալնՙ անորոշ», Զույգ արեգակները, վերջում միաձուլվելով, մեր հայացքն ուղղում են գալիքին` Հույսով, Հավատով եւ, ամենակարեւորը, երբեք չմոռանալով Սերը: Չէ՞ որ Սիրո իմաստնությունը քրիստոնեության ամենագլխավոր պատգամներից մեկն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան հայտարարեց «Սպուտնիկ V»-ի լայն կիրառման պատրաստակամության մասին

Հաջորդ գրառումը

Նոր սկանդալ. Ջհանգիրյանի հետ հանդիպելու համար ԲԴԽ են այցելել նաև Գորիսի և Քաջարանի քաղաքապերի դեմ հարուցված քրեական գործերը քննող քննիչներ. Mediaport

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Նոր սկանդալ. Ջհանգիրյանի հետ հանդիպելու համար ԲԴԽ են այցելել նաև Գորիսի և Քաջարանի քաղաքապերի դեմ հարուցված քրեական գործերը քննող քննիչներ. Mediaport

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Մայր Աթոռի դեմ վճռական գործողություններից առաջ իշխանության քայլերը բավականին նյարդային...

ԿարդալDetails

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական