Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՙ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ

26/03/2021
- 26 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում վերջին պատերազմից վիրավորված զինվորները երկրորդ կյանք են տալիս թիթեռներին. տղաները թիթեռներից կոմպոզիցիաներ են պատրաստում:

Նրանց ձեռքով պատրաստված աշխատանքների ցուցահանդես-վաճառքը կայանալու է ապրիլի 3-ին, ժամը 16:00-ին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթը փոխանցվելու է Զինվորի տանը:

«Թիթեռներից կոմպոզիցիաներ ենք պատրաստում: Աշխատանքը ինձ դուր եկավ, քանի որ բուժումներից ու պարապմունքներից հետո զբաղվելով թիթեռներովՙ հանգստանում ես, ցրվում: Ավելի շատ հոբբի է»,- մեզ հետ զրույցում ասաց սպա Հենրիկ Շաքարյանը , որը հրազենային վերք է ստացել Արցախի հյուսիսային սահմաններից մեկում:

Ժամկետային զինծառայող Հայկը վիրավորվել է հոկտեմբերի 16-ին Հադրութում: Նա եղել է «Ես եմ» ծրագրի առաջին զինվորներից:

«Երբ պատերազմը սկսվեց, դիրքերում էինք, գործ էինք անում, երբ նկատեցի, որ վերեւում ինչ-որ բան տրաքեց: Մերոնք նրանց անօդաչուին էին հարվածել: Ու այդպես, հանկարծակի սկսվեց ամեն ինչ»,- պատմում է Հայկը: Զրուցակիցս մասնագիտությամբ էներգետիկ ինժեներ է, թիթեռների հետ աշխատանքը իրեն շատ է հետաքրքրել, ասում էՙ վերականգնողական կենտրոնից դուրս գալուց հետո էլ կցանկանա զբաղվել այդ աշխատանքով:

Կամավոր Պետրոս Էֆենջյանին սկզբից էլ դուր է եկել թիթեռներով կոմպոզիցիա պատրաստելու գաղափարը:

«Հանգստանում եմ այս աշխատանքի ժամանակ: Ավելի շատ լինում եմ բարի մտքերի հետ ու գիտակցում եմ, որ բարի գործ եմ անում, ինչն էլ ինձ հաճույք է պատճառում»,- ասում է նա:

Պետրոսը պատմում է, որ պատերազմի առաջին օրվանից կամավորագրվել է, վիրավորվել է հոկտեմբերի 14-ինՙ հակառակորդի ինքնաթիռի հարվածից: Մարտական գործողությունների է մասնակցել Քարվաճառում: Պետրոսը մեկ ամիս է Վերականգնողական կենտրոնում, մինչ այդ բուժում է ստացել «Էրեբունի» ԲԿ-ում:

Նախագծի հեղինակ եւ խմբի անդամ Հելեն Առաքելյանն էլ պատմեց, թե ինչպես որոշեց նման նախաձեռնությամբ հանդես գալ. «Մտածում էիՙ ինչ կարող եմ անել տղաների կողքին լինելու համար եւ ինչը կօգնի նրանց: Ես այս աշխատանքով արդեն 10 տարի է չէի զբաղվում: Հասկացա, որ տղաներին կօգնի այն, քանի որ ձեռքի աշխատանքը հանգստացնում է նյարդային համակարգը, նաեւ գեղեցիկը, ստեղծագործելու ընթացքը զբաղեցնում է մարդու միտքը:

Սկզբում շատերն էին տարակուսանքով նայումՙ թիթեռ, զինվոր… Բայց երբ հանդիպեցինք, զրուցեցինք, հասկացա, որ պետք է անենք:

Թիթեռների հետ աշխատանքի ընթացքում հասկացա, թե որն է այս տղաների ուղերձը ժողովրդին. ինչպես այնտեղ էին առաջնագծում կռվում, պաշտպանում հայրենիքը, այնպես էլ հիմա: Այս աշխատանքներն իրենք անում են ոչ միայն ի բարօրություն իրենց, որ զբամունք լինի, ավելի լավ զգան, այլ ուզում են ողջ հասույթը փոխացնել այս կենտրոնին: Թվում է, թե իրենք ունեն օգնության կարիք, բայց իրենք են ուզում օգնել իրենց ընկերներին, որոնք բուժում են ստանում այստեղ»:

Տիկին Հելենը տղաներին սովորեցնում է ամեն ինչ: Նրանք խնձորենու, կեռասենու, յասամանի, տանձենու ճյուղերը հղկում, լաքապատում ու չորացնում են, ապա դիզայներները որոշում են, թե ինչպես պետք է ստեղծվի կոմպոզիցիան: Թիթեռներին գույն չեն տալիս, մշակում են միայն մարմինները, որ չփտեն:

Ժամկետային զինծառայող Սեյրանն էլ վարում է ինստագրամյան էջը, որտեղ ներկայացված են տղաների պատրաստած աշխատանքները:

«Արձագանքը շատ լավ է, բավականին ակտիվ առաջ ենք գնում: Հիմնական ցանկացողները արտերկրից են, որն էլ մեզ ավելի է ոգեւորում»,- մեծ ոգեւորությամբ պատմում է Սեյրանը:

Վերկանգնողական կենտրոնում բժիշկները տղաներին, իսկ տղաները թիթեռներին են երկրորդ կյանք տալիս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՑՅԱԼԻՑ ԵԿՈՂ ԴԱՍԵՐԸ ՄԻՇՏ ԱՐԴԻԱԿԱՆ ԵՆ ՄՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական