Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՑՅԱԼԻՑ ԵԿՈՂ ԴԱՍԵՐԸ ՄԻՇՏ ԱՐԴԻԱԿԱՆ ԵՆ ՄՆՈՒՄ

26/03/2021
- 26 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՇՈՏ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

Երեւանում գործող Գիտության եւ մշակույթի Ռուսաստանյան կենտրոնում (ԳՄՌԿ) տեղի ունեցավ նոր գրական ժողովածուի շնորհանդես: Այդ եզակի գիրքը կազմվել է «Հայկական մոտիվներ» 5-րդ միջազգային գրական մրցույթի արդյունքներով: Ուստի ժողովածուի բովանդակությունը կազմել են մրցույթի դափնեկիրների ստեղծագործությունները, եւ գիրքն (հրատարակվել է ռուսերեն) այդպես էլ վերնագրվել էՙ «Հայկական մոտիվներ»:

Ընդհանուր առմամբ մրցույթին է ներկայացվել շուրջ 70 հայտՙ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Հայաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Իսրայելից, Կանադայից, Լիտվայից եւ Աբխազիայից: Հեղինակները, որոնց շարքում են ինչպես պրոֆեսիոնալ գրող-հրապարակախոսները, այնպես էլ նրանք, ում համար գրական աշխատանքը ոչ պրոֆեսիոնալ զբաղմունք է, մեծ սիրով են իրենց հուզող մտքերը շարադրել, դրանք նվիրելով Հայաստանին, որն այժմ դժվարին ժամանակներ է ապրում:

Հարկ է նաեւ նշել, որ ժողովածուի ձեւավորմանն իրենց մասնակցությունն են բերել 18 գեղանկարիչՙ Ռուսաստանից, Բելարուսից, Ուկրաինայից, Հայաստանից, Իսրայելից եւ մի շարք այլ երկրներից: Իրենց ստեղծած կտավներում նրանք ջանացել են կերպարվեստի լեզվով պատմել Հայաստանի ու նրա բազմադարյա պատմության, մշակույթի, ավանդույթների մասին, իրենց սերն ու հարգանքն արտահայտել Հայոց աշխարհի նկատմամբ:

Հաճելի է փաստել, որ ժողովածուում ընդգրկվել է նաեւ «Դաս անցյալից» պատմվածքը, որի հեղինակը մեր հայրենակիցն էՙ ռուսաստանյան անվանի ռազմական լրագրող, հասարակական գործիչ, Ռուս-հայկական հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի (ՌՀՀԿ ՀԽ) համանախագահ, հրապարակախոս Արամ Խաչատրյանը :

Ժյուրիի անդամներին հատկապես գթաշարժել է այդ ստեղծագործությունը, որում հեղինակը չափազանց կարեկցաբար եւ հետաքրքրված պատմում է մեր ոչ վաղ անցյալիՙ 20-րդ դարի 1930-ական թվականների մի շարք ողբերգական էջերի մասին, երբ Խորհրդային Միությունում իշխում էր ագրեսիվ բոլշեվիկյան գաղափարախոսությունը, ծավալվել էր քրիստոնեական դավանանքը ժխտելու եւ նույնիսկ արգելելու քաղաքականություն, որին զոհ դարձան, ինչպես հայտնի է, շատ ու շատ տաճարներ, վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, եկեղեցական հայրեր…

Մասնավորապես, իր «Դաս անցյալից» պատմվածքում Արամ Խաչատրյանը (ի դեպ, նա ծնունդով սեւանցի է) նկարագրում է Խորհրդային Հայաստանի Սեւանի շրջանի Ծովագյուղ գյուղում հնամյա Աստվածընկալ վանքը, որ հայ միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձաններից է, քանդելու պատմությունը:

– Դրանով իսկ ցանկացա պարտքս կատարել Մարիա տատիկիս հանդեպ,- նշում է Արամը:- ժամանակին, երբ դեռ փոքր երեխա էի, նա հաճախ էր ինձ պատմում այդ բարբարոսությամ մասին:

Բայց այդ վանքը պատմվածքի միակ հերոսը չէ: Հեղինակին հաջողվել է ընդգրկել ծավալուն պատմական ժամանակաշրջան: Շարադրությունը սկսվում է 1877-1878 թթ. Ռուս-թուրքական հերոսական դրվագներից մեկիՙ Բայազետի պաշտպանությունից, իսկ վերջանում 1945-ին, երբ Խորհրդային Միությունը ջախջախեց գերմանական ֆաշիզմը եւ «իր սուրը փառքով դրեց պատյան»: Ողջ պատմվածքի միջով անցնում է ռուս-հայկական բազմադարյա բարեկամության թեման: Իրար են հաջորդում ժամանակաշրջանի ե՛ւ ողբերգական, ե՛ւ հերոսական էջերը: Երեւի պատահական չէ, որ պատմվածքի ամենազարմանալի պահերից է եկեղեցական սպասքը ոչնչացնելու նպատակով գործուղված կոմերիտական երիտասարդի կախարդական փրկությունը…

Շնորհավորում ենք «Հայկական մոտիվներ» 5-րդ միջազգային գրական մրցույթի դափնեկիր Արամ Խաչատրյանին եւ նրան մաղթում ստեղծագործական նորանոր նվաճումներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հաջորդ գրառումը

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՙ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՙ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական