Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՂԹԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՀՂԻ ԿԱՆԱՅՔ

26/03/2021
- 26 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Հղիության ութերորդ ամսում եմ, բայց չունեմ ֆիզարձակուրդ գնալու փաստաթուղթ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն, աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ: Սակայն մինչեւ այդ պետք է ունենալ մի քանի փաստաթուղթ, մասնավորապես հղիությունը վարող բուժհաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որը պետք է ներկայացնել աշխատավայրՙ ֆիզարձակուրդի գումարի չափը հաշվարկելու համար:

«Գործադիր իշխանությունը կառավարության որոշմամբ սահմանել է չափորոշիչները, բայց մոռացել է նշել, թե ինչ պետք է անել տվյալ թղթերի բացակայության դեպքում»,- ասաց փաստաբան Հայկ Ներսիսյանը :

Զրուցակիցներիս մի մասը հղիության ութերորդ ամսում են, բայց ամեն օր գնում են աշխատանքի, քանի որ բուժհաստատությունները անաշխատունակության թերթիկ չեն տալիս, պատճառաբանելով, որ դրանց քանակը սպառվել է, իսկ առողջապահության նախարարությունը նոր խմբաքանակ չի ուղարկել:

«Ինձ նման շատ հղիներ կան, որոնք մոտ երկու ամիս սպասում են ու բուլետին չկա, կարճ ասածՙ անորոշ վիճակում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Անահիտը :

Զրուցակիցներիցս Լիանան դիմել է Առողջապահության նախարարություն, որտեղից պատասխան է ստացել, որ այդ հարցով զբաղվում է Սոցիալական ապահովության նախարարությունը, իսկ այստեղ էլ պատասխանը կարճ է եղել, հստակՙ տեղեկություն չունենք:

Կանայք նշում են, որ իրենց նման մի շարք հղիներ սպասում են այդ թղթին, որից ոչ ոք տեղեկություն չունի, իսկ այս ամենի վառ ապացույց են Ֆեյսբուքյան խմբերում տեղ գտած գրառումները:

«Ինձ նման տասնյակ կանայք սպասում են այդ գումարին, որ կարողանան երեխայի համար մահճակալ գնել եւ այլ ծախսեր հոգալ: Իսկ մեզ ասում ենՙ պետք է սպասեք, հնարավոր է նույնիսկ մեկ ամիս սպասեք»,-նշեց Լիանան:

«Գործատուն ասում էՙ կախված է թղթից, եթե ֆիզարձակուրդի թերթիկը տանեմ նույն վայրկյանին կարող եմ դուրս գալ ֆիզարձակուրդ, իսկ առանց փաստատթղթի իրավունք չունեն արձակուրդային վճարել»,- պատմեց Ելենան , ապա ավելացրեց, որ աշխատանքի է գնում, քանի որ չունեն սեփական բնակարան եւ ապրում են վարձով տանը, իսկ ամուսնու աշխատավարձը չի բավարարում հոգսերը հոգալու համար:

«Հանրապետությունում անաշխատունակության թերթիկների բացակայությունը արդեն մի քանի ամսվա պատմություն ունի ու պատճառն այն է, որ դեռ չի հայտարարվել բլանկների տպագրման մրցույթ, հետեւաբար չի էլ սկսվել գնման եւ մատակարարման գործընթաց, մինչդեռ նման մրցույթները պետք է սկսվեին տարեսկզբին»,- ասում է փաստաբան Հայկ Ներսիսյանը:

Պատերազմից հետո, երբ երկիրը ունեցավ 5000-ից ավել զոհ, առնվազն պետք է խրախուսվեն եւ խստագույնս պահպանվեն երեխա ունենալ պատրաստվող կանանց սահմանադրական կարգով նախատեսված սոցիալական ապահովության երաշխիքները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ, ՈՐՏԵՂ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական