Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԿ ՏԱՐԻՙ ԱՌԱՆՑ ՊԱՏՐԻԿ ԴԵՎԵՋՅԱՆԻ

26/03/2021
- 26 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

COVID 19-ի առաջին օրերին, երբ աշխարհը ցնցված ամեն օր հայտարարում էր, թե որքան կյանքեր խլեց դաժան համավարակը, ընտանիքով տագնապած հետեւում էինք ֆրանսիական ու հայկական հեռուստաալիքների լուրերին, առաջին մեր մտահոգությունն այն էր, որ (թող մեզ ներեն աշխարհի բոլոր ազգերը, յուրաքանչյուրի մահվան համար մեծ ցավ ենք ապրում) հայերն այդ ցանկում չլինեին, վիճակագրությամբՙ մենք քիչ ենք:

2020թ. մարտի 25-ին լուրերով տեղեկանում ենք, որ կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ Անտոնիի հիվանդանոցում է, ֆրանսահայ քաղաքական-պետական գործիչ, Օ-դե-Սեն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը, բարեբախտաբար ինքնազգացողությունը տեղն է, լավ է, եւ դա հաստատվեց Պատրիկ Դեւեջյանի ինստագրամի մարտի 26-ի լավատեսական գրառումով. «Համաճարակն ինձ էլ խոցեց. որպես անմիջական ականատես` կարող եմ վկայել բժիշկների եւ բուժանձնակազմի բացառիկ աշխատանքի մասին: Հոգնած, բայց նրանց շնորհիվ վիճակս կայուն է, շարունակում եմ հաղթահարել: Մեծ շնորհակալություն բուժաշխատողներինՙ բոլոր հիվանդներին մշտապես օգնելու համար»: Պատրիկ Դեւեջյանը շտապեց շնորհակալություն հայտնել իրեն հոգ տանող բուժանձնակազմին, երեւի ներքին կանխազգացումն էր թելադրել, որովհետեւ նա շնորհակալության զգացողության մեջ շաղախված մարդ էր, վախեցավ չհասցնել…

Կյանքի փորձից էր. սա էլ այն դատերից մեկն էր, որ վստահորեն համոզված էր, որ կշահեր, բայց երբեմն անհիմն պատճառներով ձգձգվում էր, ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որի համար որոշել էր պայքարել մինչեւ մահ:

Մարտի 28-ի գիշերը, երբ կտրուկ փոխվել էր Պատրիկ Դեւեջյանի ինքնազգացողությունը, դժվար է կանխազգալ, թե իր կյանքի վերջին րոպեներին ինչ էր մտածում, բայց համոզված եմ, որ կիսատ թողած իր գործերի ցանկում գերակշռում էին հայկական ծրագրերը:

Որքան էլ փորձենք չհամակերպվել, մարտի 29-ի լուսաբացը գուժեց Պատրիկ Դեւեջյանի մահը, քաղաքական գործիչների շրջանում COVID-19 համավարակի առաջին զոհն էր: Ֆրանսիան, Հայաստանը եւ Արցախը ցնցված էին:

Հայ ժողովրդի համար Շառլ Ազնավուրի մահից հետո, երկրորդ հուժկու հարվածն էր Ֆրանսիայից:

Ողջ Ֆրանսիան, Հայաստանը եւ Արցախը սգում էին. Էմանուել Մակրոնն իր ցավակացական խոսքում ասաց. «Ֆրանսիան կորցրեց իր հավատարիմ քաղաքական գործչին, որն իր հետ բերեց մեծ մշակույթՙ օրենքի հսկայական իմացություն եւ ազատության ձգտումՙ իր տարածաշրջանի եւ ազգի ծառայության մեջ: Նա երբեք չէր մոռանում իր ծագումը. Հայաստանը սրտումՙ խորապես սիրում էր Ֆրանսիան»:

Նիկոլա Սարկոզիի խոսքը բնութագրում էր հավատարիմ գործընկերոջ կորուստ. «Պատրիկ Դեւեջյանը եռանդուն, կատարյալ անկեղծ, նվիրված անձնավորություն էր: Նա մարմնավորեց քաղաքականությունը, ինչպես ես եմ սիրումՙ զգացմունքներով, վստահությամբ: Ես հպարտ եմ, որ նա իմ կողքին է եղել: Ուզում եմ իմ խորը ապրումներն ու անսահման տխրությունը հայտնել նրա մտերիմներին»:

Սրտառուչ էր նաեւ Ֆրանսուա Օլանդի խոսքը. «Պատրիկ Դեւեջյանը մարտիկ էր, նա համարձակորեն հաղթահարեց բազմաթիվ փորձություններ: Նրան հաղթողն ամենախորամանկն էր, քանի որ անտեսանելի էր: Թող նրա եւ այս պատուհասի բոլոր զոհերի հիշատակը վառ մնա: Այս պայքարը մեզանից պահանջում է ազգային ամենամեծ միասնությունը»:

Դժվար չէ կռահել, թե ինչ կգրեր Ժակ Շիրակը:

Այս խոսքերը բնութագրում են քաղաքական գործչի ու մտավորական մարդու տեսակը, որով չափել են հայ մարդու խելացիության, ազնվության, հայրենասիրության, ինտելեկտի աստիճանը:

Հայն ու Հայաստանը ֆրանսիացու համար Շառլ Ազնավուր ու Պատրիկ Դեւեջեան են, Աշոտ Մալաքեան են, հազարավոր նշանավոր հայկական արմատներով անհատներ ենՙ քաղաքագետներ, գրողներ, արվեստի գործիչներ, իրավաբաններ, բժիշկներ, եւ պատահական չէ Ֆրանսիայի վերջին չորս նախագահների Հայաստան այցի փաստը:

Մինչեւ Ֆրանսիա տեղափոխվելս ծանոթ էի Պատրիկ Դեւեջյանի կենսագրությանը. ֆրանսահայ ականվոր քաղաքական գործիչ, նախարար, Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ, իշխող Ժողովրդական շարժման միության կուսակցության (UMP) գործադիր գլխավոր քարտուղար, Անտոնիի քաղաքապետ, Օ-ԴԵ ՍԵՆ ( HAUTS – DE – SEINE) վարչական նահանգի նախագահ, Ժակ Շիրակի դատը քսան անգամ շահած փաստաբան, Նիկոլա Սարկոզիի վստահելի գործընկեր, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գլխավոր դերակատար, Մոնթե Մելքոնյանի շահերի պաշտպան (երբ 1982թ. կեղծ փաստաթղթով ձերբակալվել էր Փարիզում), Ֆրանսիայում, Հայաստանում եւ Արցախում ճանաչված ու սիրված անհատականություն:

Պատրիկ Դեւեջեանը ծնվել է 1944թ. Ֆրանսիայի Ֆոնտենբլո քաղաքում: Հայրական պապը Դիարբեքիրից էր, մայրական տատըՙ Սեբաստիայից, հայրըՙ Ռոլան Դեւեջյանը ծնվել է 1901թ. Սեբաստիայում, հետագայում բնակվել են Կոստանդնուպոլսում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ` 1919թ. տեղափոխվում են Ֆրանսիա, այնուհետեւ մշտական բնակություն հաստատում Փարիզում:

Պատրիկ Դեւեջեանը յոթ տարեկանից հաճախում է Մխիթարյան միաբանության Սեւրի Սամուել Մուրադյան վարժարանը: Սովորելով հայերեն ու ֆրանսերեն լեզուներով` իր մեջ կրել է հայի եւ ֆրանսիացու վեհ գաղափարները, հոգու խորքում գերակշռելով իր նախնիների ճակատագիրը, մեծացել է իր հայրիկի հայրենասիրական պատմություններով, իր մեջ ներառելով Արաբոյի, Անդրանիկի սխրագործությունները, Կոմիտասի մեղեդիներն ու տառապագին կյանքը:

Դժվար է նկարագրել Կոստանդնուպոլսից Ֆրանսիա տեղափոխված Պատրիկ Դեւեջյանի ընտանիքի գողգոթան, սակայն մի պարզ ճշմարտություն կա. մայրըՙ Մոնիկ Վալուան, լինելով ֆրանսուհի, ընտանիքում պահպանել է հայկական ավանդույթները: Պատրիկ Դեւեջեանը ծնվել ու մեծացել է սիրո, համերաշխության, հայրենասիրության, ազնվության մթնոլորտում, որն իր ազգանվանը զուգահեռ արժանապատվորեն կրում էր իր ներսումՙ լավագույն մարդ, որդի, ամուսին, հայր, պապիկ:

Հիշում եմ, առաջին անգամ Պատրիկ Դեւեջյանին տեսա 2002 թ. հունվարի 17-ին Փարիզի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) հուղարկավորության արարողությանը:

Երեք ամիս էր, ինչ գտնվում էի Փարիզում, տեսախցիկս ոչ մի ակնթարթ բաց չէր թողնում, բացի այն, որ եկեղեցում տխուր առիթով էի, ինձ համար ամեն ինչ հետաքրքրական էրՙ միանգամից մոտիկից տեսնել Ֆրանսիայի եւ հայ համայնքի հայտնի դեմքերՙ Շառլ Ազնավուր, Ալեն Դելոն, Ժան Պոլ Բելմոնդո եւ բազմաթիվ հայեր, որոնք անընդհատ արտասվում էին:

Դաժան ճշմարտություն է, բայց երանի Պատրիկ Դեւեջյանին էլ կարողանայինք Անրի Վերնոյի եւ Շառլ Ազնավուրի նման փառքով ճանապարհել… Ժամանակը համավարակային էր, այնուամենայնիվ, նա արժանի էր:

Երկրորդ անգամ ես նրան տեսա 2002թ. ապրիլի 24-ին, Փարիզումՙ Հայոց ցեղասպանության խորհրդանիշ Կոմիտասի հուշարձանի բացմանը: Ամբողջ արարողությունը նկարահանել ու տեսաֆիլմ եմ պատրաստել «ԱՊՐԻԼ 24» խորագրով. այս օրերին, կրկին տեսաֆիլմը նայեցի, կարծես նոր նկատեցի, որ տեսախցիկս ամենից շատ կենտրոնացրել էի Պատրիկ Դեւեջյանի ու Շառլ Ազնավուրի վրա:

Այնուհետեւ, հայկական միջոցառումներին մոտիկից զրուցելով Պատրիկ Դեւեջենի հետ, ամեն անգամ մտքումս շնորհակալ եմ եղել նրա ծնողներին, որ իր նման հայրենասեր որդի են մեծացրել:

Արդեն իսկ բացահայտ էր, որ Պատրիկ Դեւեջյանի շնորհիվ է նաեւ Ֆրանսիան ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վկանՙ դեռեւս 1986թ. ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության դատի պաշտպանությունն էր:

Այն ժամանակ Պատրիկ Դեւեջեանն ընդամենը 37 տարեկան էր, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի չորս անդամների` Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան գրավման համարձակ քայլը կարողացավ պաշտպանել, ֆրանսիական բարձրագույն ատյանին համոզելով, որ նրանք «ահաբեկիչ» չեն, նրանք պահանջատեր են: Դա Հայ դատի հաղթանակների առաջին քայլերից էր, եւ նա երդվել էր ՙ որքան էլ երկար ու ձանձրալի, այնուամենայնիվ, պետք է պայքարի մինչեւ մահ:

Հայոց ցեղասպանության ճանաչման հետեւողական աշխատանքի շնորհիվ է Ժակ Շիրակը Պատրիկ Դեւեջյանին ասել. «Գնանք Ծիծեռնակաբերդ ու միասին լաց լինենք»:

2006թ. սեպտեմբերի 26-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի այցը Հայաստանՙ մեծ իրադարձություն էր, որին հաջորդեցին Նիկոլա Սարկոզիի (06.10. 2011), Ֆրանսուա Օլանդի (12.05.2014), Էմանուել Մակրոնի (12.10.2018) այցերը, բոլորն էլՙ Պատրիկ Դեւեջյանի ուղեկցությամբ…

Այսպիսի ազդեցիկ քաղաքական գործիչների այցը Հայաստան, Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհելը, մեծ ազդեցություն են ունեցել Ֆրանսիայի ու ողջ Եվրոպայի վրաՙ Թուրքիայի ժխտողական քաղաքականության ֆոնին:

Արցախի անկախության ճանաչման, հզորացման գործում անմասն չի մնացել Պատրիկ Դեւեջեանը, օգտագործելով բոլոր հնարավոր ու անհնարին լծակներըՙ մեծ ջանքեր է գործադրել խնդրի խաղաղ կարգավորման համար:

Համոզված եմ, եթե Շառլ Ազնավուրը եւ Պատրիկ Դեւեջեանը ողջ լինեին, այս պատերազը կկանխեին կամ օր առաջ դադարեցնել կտային:

Այնուամենայնիվ, երանի նրանց, նրանք չտեսան Շուշիի անկումը:

22.03.2021

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՌՕՐՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՆՑՈՒՄ N1 ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՍՐՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՑՈՒՄ N1 ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՍՐՏՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական