Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՄ, ՔԵԶ ԹՈՂՆՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ…

26/03/2021
- 26 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիՙ

Գեւորգ Գեւորգյանը ծնվել է 1999թ-ինՙ փետրվարի 14-ին, մեծացել է Երեւանում, մինչեւ 9-րդ դասարան սովորել է Երեւանի Դավիթ Բադալյանի անվան դպրոցում: Այս մասին ինձ հետ զրույցում ասաց հերոսի մայրըՙ Թամարա Գեւորգյանը : «Գեւորգս մինչեւ 14 տարեկան ապրել է Հայաստանում, 14 տարեկանից հետո բնակվել է Գերմանիայում: Այնտեղ շարունակել է զբաղվել իր սիրելի սպորտով եւ բռնցքամարտի չեմպիոն դարձել: Տղաս Գերմանիայում բացարձակ գերազանցիկ էր, իսկ Հայաստանում շատ լավ էր սովորում հայոց պատմություն առարկան. իր հետ զրուցելիս կմտածեիրՙ պատմաբանի հետ ես զրուցում: Գերմանիա տեղափոխվելուց հետո փայլուն խոսում էր գերմաներեն. ուսանելու միակ նպատակը եղել է լեզուներ սովորելը, ցանկանում էր աշխարհի բոլոր լեզուները սովորել»:

Գերմանիայում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Գեւորգը 18 տարեկանում ընդունվել է բժշկական համալսարան: Տասնութ տարին լրանալուն պես նա ցանկություն հայտնեց վերադառնալու հայրենիք եւ ծառայելու հայոց բանակում: «Ես դեմ էի եւ թույլ չտվեցի, որ նա վերադառնա հայրենիք, քանի որ նա նոր էր սկսել ուսումը եւ չէի ցանկանում, որ ուսումը կիսատ թողնի, ապագայում վիրաբույժ էր դառնալու»,- նշեց Թամարա Գեւորգյանը:

Իր ծննդյան 20 ամյակին Գեւորգը ընտանիքի անդամներին յուրօրինակ անակնկալ արեցՙ Հայաստան վերադառնալու համար տոմս գնեց եւ խնդրեց, որ հարգեն իր որոշումը. «Խնդրեց, որ ընդունենք իր որոշումը, քանի որ ինքը սիրում է իր հայրենիքը եւ պետք է նրան իր պարտքը տա, բայց, ցավոք, պարտքը չտվեց, այլ կյանքը տվեց հայրենիքին»,- ցավով ասում է հերոսածին մայրըՙ հավելելով, որ Գեւորգը ծառայության է անցել 2019թ-ի հուլիսի 1-ին Մեղրիում:

Նա պատերազմի առաջին օրերից գտնվել է Ջաբրայիլում եւ ոչինչ չի պատմել ընտանիքի անդամներին. «Ես անգամ չեմ իմացել, որ ինքը առաջնագծում է. նա շատ փակ տղա էր: Ընկերների պատմելովՙ շատ մեծ պատասխանատվությամբ եւ փայլուն կատարել է իր առջեւ դրված բոլոր առաջադրանքները, ընկերոջը գերությունից փրկել է, որն էլ հիմա, փառք Աստծու, ողջ է, զոհված ընկերներին էլ երբեք չի թողել մարտի դաշտում»: Պատերազմի օրերին, որ զանգում էր ասում էր. «Մա՛մ ջան, մեր տան դռները երբեք չփակե՛ս, մենք հաղթելու ենք ու տուն ենք գալու…»,- մեծ ցավով պատմում է մայրը:

Հերոսը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 9-ին եւ, չլսելով մոր խոսքերը, հեռախոսը վայր է դրել, որպեսզի վերջինս չլսի ականների պայթյունների ձայները. «Զանգեց ու ասացՙ մա՛մ ջան, քեզ շատ եմ սիրում, եւ չսպասեց էլ պատասխանիս, անջատեց, երեւի մտածեց, որ պայթյունների ձայները չլսեմ եւ չանհանգստանամ… Հոկտեմբերի 10-ին ոչ մի զանգ այլեւս չի եղել, եւ այդ երեկոյան, երբ հրադադար էին հայտարարել ու անջատել էին ՀՕՊ-ը, իրենք մեքենայի մեջից զենք դատարկելիս են եղել ու, ցավոք, անօդաչուն ֆիքսել ու պայթացրել է մեքենան, որի մեջ եղել է Գեւորգս»,- մեծ ցավով ասում է Թամարան:

Ինչպես բոլոր երիտասարդները, Գեւորգը եւս ուներ երազանքներ: Նա սիրած աղջիկ ուներՙ գերմանուհի, որի հետ նշանադրվել էր, երբ արդեն ծառայության էր անցել հայրենիքում. օգոստոսի 21-ին պետք է լիներ նրանց հարսանիքը. «Ամուսնանալուց հետո նպատակ ուներ վերադառնալ Գերմանիա եւ շարունակել ուսումը, բայց ամենամեծ երազանքը եղել էՙ յոթ որդի ունենալ ու նրանց անունները հերոսների անուններով կոչել»,- նշեց հերոսի մայրը:- Տղաս ամենակարեւորը, որ երբեք չմոռացավ օտարության մեջՙ իր հայրենիքն էր: Գերմանիայումՙ իր ննջասենյակի պատուհանից միշտ կախված է եղել եռագույնը, իսկ գրասեղանինՙ Նոր կտակարանը: Երբ որ հետ եկավ Հայաստան, դրանք վերցրեց իր հետ,- եզրափակեց տիկին Թամարան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՍԻՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ...

ԿարդալDetails

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական