Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՍԿՎԱՅԻ 100-ԱՄՅԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ ԷՐ, ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿԻ «ՉԱՐԻՔԻ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ». ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆ

26/03/2021
- 26 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրս

«Կան պատմական փաստեր, պետք է անել հետեւություններ: Յուրաքանչյուր պետություն ունի իր շահերն ու հետաքրքրությունները, պետք է ազգային-պետական շահերը համընկնեն»,- Մոսկվայի 100-ամյա վաղեմության պայմանագրի մասին խոսելիս, ԳԱԱ ակադեմիայի նիստերի դահլիճում հրավիրված կլոր սեղան-քննարկման ընթացքում ասաց ՀՊՄՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը :

Պատմական փաստերն իրար համադրելու եւ մասնագիտական, գիտական մոտեցումները բարձրաձայնելու համար մարտի 18-ին անկացվեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հայաստանը 1920-1991 թվականներ» գիտական լաբորատորիայի կազմակերպած կլոր սեղանը:

Քննարկմանը մասնակցեցին ինչպես հայ անվանի գիտնականներ, ակադեմիկոսներ, դոկտոր-պրոֆեսորներ, այնպես էլ ՌԴ-ից հրավիրված բանախոսներ` «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը, հետխորհրդային հետազոտությունների փորձագետ Վադիմ Մուխանովը եւ այլք:

«Հայերի համար այն զգայուն թեմա է, գիտնականներն էլ դրա շուրջ տարբեր մոտեցումներ ունեն: Այս օրերին բազմաթիվ գիտական ձեռնարկներ ու քննարկումներ են անցկացվում, մեզ հետաքրքիր է լսել մեր ռուս գործընկերներիՙ պատմաբանների եւ քաղաքագետների կարծիքը»,- միջոցառման սկզբում նշեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը :

Մելքոնյանը ներկայացրեց Մոսկվայի պայմանագրի վավերացման նախապատմությունը, թե ինչպես Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Ռուսաստանի բոլշեւիկյան կուսակցությունը բարեկամացավ քեմալական Թուրքիայի հետ:

Քննարկման բանախոսներիցՙ պատմական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Կռիլովն իր ելույթում ներկաների ուշադրությունն ուղղեց այդ ժամանակի պատմական իրադարձությունների վրա, երբ զուգահեռաբար որոշվում էին Խորհրդային Ռուսաստանի եւ Կովկասի սահմանները:

«100-ամյա պատմական իրողությանը պետք է նայել սթափ հայացքով եւ գնահատականներ տալիս նկատի ունենալ ժամանակի հասարակական եւ քաղաքական իրողությունները»,- հավելեց Կռիլովը:

Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի խոսքերով` այն, թե ինչպես են Մոսկովյան պայմանագիրը ընկալում Հայաստանում եւ Ռուսաստանումՙ քաղաքական, գիտական հանրությունները եւ մեդիադաշտը, երկու մեծ տարբերություններ են: Վերջինս իր ելույթում եւս կարեւորեց ժամանակի քաղաքական իրողությունները:

Ռուս- թուրքական հարաբերությունների եւ դրանց վատթարացման արդյունքում հայերի շահելու, Ռուսաստանի եւ Հայաստանի ընդհանուր շահերից բխող հզորացման մասին ծավալված քննարկման ընթացքում «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովին զարմացնում է հայկական շրջանակներում տարածված այն տեսակետը, թե ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը ի նպաստ Հայաստանի կարող է լինել:

«Ռուս-թուրքական լարված հարաբերություններում առաջինը տուժելու է Հայաստանը, քանի որ ռազմական գործողությունների թատերաբեմը հենց այստեղ է լինելու»,- նշեց քաղաքագետը:

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Ալեքսանդրապոլի պայմանագրին, որն ի դեպք կնքվել է Մոսկվայի պայմանագրից 2.5 ամիս առաջ: Երկու համաձայնագրերի տարածքային տարբերությունները ներկաներին ակնառու դարձավ առաջին անգամ ներկայացված քարտեզներովՙ պատրաստված քննարկման կազմակերպիչների կողմից:

Կրկին հիշեցնենք, որ Մոսկվայի պայմանագրի 100-ամյակին նվիրված կլոր սեղան-քննարկումը կազմակերպել էր ԳԱԱ Պատմության ինստիտուտն ու ՀՊՄՀ-ի «Հայաստանը 1920-1991 թթ.» գիտական լաբորատորիան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ ԵՆ

Հաջորդ գրառումը

Վազգեն Մանուկյանի հարցազրույցը՝ 6 հեռուստաընկերություններին (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Վազգեն Մանուկյանի հարցազրույցը՝ 6 հեռուստաընկերություններին (տեսանյութ)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական