Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԸ»

26/03/2021
- 26 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայտարարում է ռուս պատմաբան Օլեգ Կուզնեցովը

Ռուս պատմաբան Օլեգ Կուզնեցովը Բաքվում Ադրբեջանի օտար լեզուների համալսարանի պրոֆ. է, ունի դոկտ. գիտական աստիճան; Օրերս հարցազրույց է տվել Նյու Յորքում գործող Թուրք-ամերիկան հիմնադրամինՙ TASFO-ին, որտեղ Հայկական հարցին անդրադառանալիս ահաբեկչությունը համարել է «հայ ազգայնականության գաղափարախոսութլունն ու գործունեության համակարգված մեթոդը», ապա «երեւան է հանել Աշխարհամարտի տարիներին ցարական բանակի հայ կամավորությունների չարագործությունները խաղաղասեր թուրք բնակչության հանդեպ», այնուհետեւ կասկածի տակ է դրել 1995-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Պետդումայի որոշման անկեղծությունը, թե «1915-ին առնչվող հայկական պնդումների ճանաչումը պայմանավորված է եղել հարստացած հայերի ազդեցությամբ, ինչպես նաեւ այդ տարիներին Ռուսաստանի ֆինանսական ծանր կացությամբ»:

Ռուս, այսպես կոչված, գիտնականի լկտիությունը չի զարմացնում, բայց ստորաքրշությունը զայրացնում է: Ինչպես հայտնի է, մարտի 2-րդ կեսին նախ սկսեց «Հայոց ցեղասպանության արդարադատության մարտիկներ» կազմակերպության մարտիկ Համբիկ Սասունյանի ազատ արձակման գործընթացը, ապա 37 սենատորներ Հայոց ցեղասպանությությունը ճանաչելու պահանջով դիմեցին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, եւ Սպիտակ տունը դրական պատասխան տվեց դիմումին: Թուրքիան շարունակում է հիվանդագին արձագանքել Բայդենի պատասխանին: Ինչ վերաբերում է Սասունյանին, ապա նա մարտի 21-ին արդեն ազատ էր արձակվել:

Սակայն երկու դեպքում էլ թուրքական շրջանակները, քաղաքական թե հասարակական, հակազդելու մղումով ջանք չեն խնայել «հայկական ահաբեկչությունը» հակադրել Ցեղասպանության ճանաչման ամերիկյան նախաձեռնությանը եւ որպես ահաբեկչության հովանավորման դրսեւորում մատնացույց են արել Համբիկ Սասունյանի ազատումը բանտից:

Ռուս պատմաբանը, խուսափելով ցեղասպանություն բառից, հոդվածում հիմնավորում է «հայկական պնդումների» մասին թուրք-ադրբեջանական տեսակետները, թե 1915-ին ցեղասպանություն չի եղել, այլ հայերը ցարական բանակի օժանդակությամբ անխնա կոտորել են խաղաղ թուրք բնակիչներին:

Այլ կերպՙ ռուս պատմաբանը թուրք-ադրբեջանական տեսակետները հիմնավորելիս ջուր է լցնում Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականության ջրաղացին: Եվ դա նորություն չէ: Մինչ այդՙ փետրվարի սկզբներին, այդ ջուրը լցրել էր Բաքվի ռուս ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Վլադիկա Ալեքսանդրը, իսկ 2016-ի հունվարինՙ համայն Ռուսաստանի պատրիարք Կիրիլը: Աստվածապաշտ այս հոգեւորականներից առաջինը Ցեղասպանության փաստը հերքելուց զատ, լկտիաբար զրպարտել էր, թե հայ զինվորները Բաքվում հարյուրավոր ադրբեջանցի են սպանել. իսկ երկրորդը, առանց ամաչելու, հայտարարելՙ «Թուրքիայում քրիստոնյաներին չեն ոչնչացրել»:

Այսինքն ռուս պատմաբան Կուզնեցովի հերյուրանքները կամ Ցեղասպանության պատմական փաստերը նենգափոխելու նկրտումները նորություն չեն: Հետեւաբար մտահոգիչը ռուսների ընկալումն է որպես հայերի դաշնակից, իսկ Ռուսաստանիՙ իբրեւ հայ ժողովուրդի փրկարար եւ մշտական բարեկամ: Թուրք հեղինակները, ելնելով Աթաթուրք-Լենին սիրաբանությունից, վերջինը մինչ այդ սիրաբանել էր նաեւ հայ ազգի դահիճներիՙ Թալեաթի, Էնվերի եւ Ջեմալի հետ, պետք է քաջատեղյակ լինեին հայերի հանդեպ ռուսական բարեկամության բուն էությանը: Պարզապես նրանց ձեռնտու է թուրքական ժխտողականությունը հիմնավորել հայերի «բարեկամ» ռուս գիտնականների միջոցով, ինչը նրանց կարծիքով մեծացնում էր Հայոց ցեղասպանության հարցում միջազգային հանրությանն ապակողմնորոշելու հավանականությունը: Թերեւս դա է պատճառը, որ ռուս պատմաբան Օլեգ Կուզնեցովի «Ահաբեկչությունը հայ ազգայնականության գաղափարախոսությունն է եւ գործունեության համակարգված մեթոդը» վերնագրով հոդվածը նոյեմբերի 17-ին հրապարակել է պաշտոնական «Անադոլու» գործակալությունը, որպեսզի տարածելու մղումով դրան արձագանքի թուրքական մամուլը:

Ահա թե ինչպես է վերարտադրել ռուս պատմաբան Կուզնեցովի գրածները «Անադոլու» գործակալության թղթակցուհինՙ Դիլդար Բայքանը : «Կուզնեցովի վկայությամբ հայկական ջոկատները, որ ռուսական կայսերական բանակի մաս էին կազմում, ասպարեզ իջան 1914-ին, երբ Օսմանայան կայսրությունը հարձակվեց Ռուսաստանի վրա եւ բացվեց կովկասյան ռազմաճակատը, ապա ավելացնում. «Օսմանյան թուրքերի դեմ պատերազմելու համար 250 հայ էր եկել ԱՄՆ-ից: Այս մարդիկ շատ դաժան վարվեցին ռուսական բանակի կողմից Օսմանյան կայսրության սահմաններից դուրս գրավված հողերի խաղաղասեր թուրք բնակիչների նկատմամբ: Կովկասյան ռազմաճակատի գլխավոր շտաբի ռազմական ատյանի 1916 թվին կազմած զեկուցագիրը իմ աչքերով եմ տեսել: Հայ աշխարհազորայինների դեմ, նրանց կողմից կատարված սպանությունների, բռնաբարությունների, կողոպուտի համար դատական գործ էր հարուցված, որ պատերազմի ժամանակ մահպատիժ է ենթադրում միայն»:

Պատմաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արեւմուտքն առաջին անգամ հայկական կազմակերպությունների մասին արտահայտվեց 1878-ին Բեռլինի կոնֆերանսում, մինչ այդ,- ասում է նա,- Եվրոպան Օսմանյան կայսրության դեմ խաղարկել էր բալկանյան ժողովուրդների եւ էգեյան կղզիների հաղթաթղթերը, «Հայկական հարց» կոչվող խնդրի խաղարկումը գագաթնակետին հասավ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնավորումով:

Ապա նա անդրադառնում է ղարաբաղյան առաջին պատերազմին, նշում է դրա ընթացքում «հարստացած» հայերի մասին, որպեսզի ընդգծի. «1995-ին Պետդումայում հայերի 1915 թվին առնչվող պնդումերի ճանաչումը իրականացավ հարստացած այդ հայերի ազդեցությամբ: Հիմա արդեն պարզորոշ կարելի է ասել, որ այդ ճանաչումն ամենեւին պայմանավորված չի եղել ռուսական քաղաքական վերնախավի հակաթուրքական դիրքորոշումով, բացի այդ ծանր էր նաեւ երկրի ֆինանսական վիճակը»:

Կուզնեցովը ոչ կարեւոր համարելով ճանաչման որոշումըՙ ընդգծում է ներկայումս ռուս-թուրքական հարաբերություններում այդ որոշման վրա կետրոնանալու ավելորդությունը, ապա շարունակում. «Անկարան քաջ գիտակցելով Պետդումայի ընդունած որոշման ավելորդությունը, ինչպես նաեւ իմանալով համանման փաստաթղթերը չեղյալ հայտարարելու ընթացակարգի բացակայությունը Ռուսաստանում, փաստաթուղթն ամենեւին խնդիր չի դարձնում, որ պահանջի չեղյալ հայտարարել: Հետեւաբար, հայերից բացի բոլորը նախընտրում են անտեսել ռուս պատգամավորների սխալմունքի արդյունքը հանդիսացող այդ փաստաթուղթը»:

Ինչ վերաբերում է «ահաբեկչությանը», դրա առնչությամբ Կուզնեցովը գրում է. «Հայերի ահաբեկչական գործունեությունը երբեւէ չի սահմանափակվել թուրք եւ ադրբեջանցի դիվանագետներին թիրախավորելով: Որպես հասարակական եւ քրեական երեւույթ հայկական ահաբեկչությունը խորն է եւ բազմակողմանի: Ես անձամբ հայկական ահաբեկչության հարցը չեմ դիտարկում որպես առանձին, մասնակի, հասարակության համար լուրջ վտանգ չներկայացնող խնդիր, ինչպես Արեւմտյան Եվրոպայի իրավաբանները, որոնք դեռեւս մնում են 1920-ական թթ.ի դիրքերում: Ահաբեկչությունը հայ ազգայնականության գաղափարախոսությունն է, գործունեության մեթոդը: Հայերը պատմության ողջ ընթացքում ձգտել են օտարների միջավայրում ապրել, փող վաստակել եւ արյունահեղություն սարքել: Այսպիսի ձգտում ունենալու դեպքում նպատակին հասնելու միակ ձեւը ահաբեկչության դիմելն էր եւ դիմեցին: Կատարածս աշխատանքների կամ գրածս հոդվածների համար նրանք սպառնալիքներով ահաբեկում էին նաեւ ինձ, սակայն ղարաբաղյան վերջին պատերազմում կրած պարտությունից հետո դադարեցրել են սպառնալիքները»:

Ռուս «գիտնականի» գլուխգործոցը մեկնաբանության կարիք չի զգում, նույնիսկ ավելորդ է ասել, որ նա տառապում է հայատյացության անասնական բնազդով, որովհետեւ այդ տառապանքը եզակի երեւույթ չէ Ռուսաստանում: Պարզապես ասենք, որ փաստաթուղթ ասելիս Կուզնեցովը նկատի ունի Պետդումայի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը, այդպես է ասում, որ հանկարծ չօգտագործի ցեղասպանություն բառը, կնշանակի ամաչկոտ է ստահակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԳՆԱԺԱՄԻ ԼՈՒԾՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՊԱՏՐԱՆՔ

Հաջորդ գրառումը

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ ԹԱՔՑՆՈՂ ՇՈՒՇԻ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ ԹԱՔՑՆՈՂ ՇՈՒՇԻ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ են տվել, քանի որ անցկացվել են բացառապես երկկողմանի հիմունքներով. Ալիև

25/09/2025

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը առաջ է քաշել միջազգային...

ԿարդալDetails

Մերձավանի սպանության դեպքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել. քննիչը հարցաքննել է նրան

25/09/2025

Պետբյուջեի ծախսերը 2026-ին 5 տոկոսով կավելանան, իսկ ռազմական բյուջեն 265 միլիոն դոլարով կպակասի

25/09/2025

Վարչապետը շատ լավ է արել, որ հետևություններ է արել, ես չեմ կարող հետևություններ անել. Սրբուհի Գալյան

25/09/2025

Հայաստանի կառավարությունը քաղաքական դրդապատճառներով բանտարկել է Սամվել Կարապետյանին և վարկաբեկում է Հայ Առաքելական Եկեղեցին. Ռոբերտ Ամստերդամ

25/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական