Գերմանական ԶԼՄ-ները շաբաթներ ի վեր ծանուցում են, թե Ադրբեջանի բռնակալ նախագահը տարիներ շարունակ երկրի հարստություն նավթից ու գազից ստացված եկամուտները ծառայեցրել է սեփական իմիջը բարենորոգելուն, մասնավորպես կաշառել է եվրոպացի քաղաքական գործիչներին, Բունդեսթագում ընդլայնել այն պատգամավորների թիվը, որ գործել են հանուն Ադրբեջանի։ Ծանուցել ենք, որ խավիարի, Ադրբեջանի, Բաքվի հանդեպ սերը հատկապես նկատելի է ՔԴ-ՔՍ միությունը ներկայացնող խմբակցության անդամների մեջ, գերմանական ԶԼՄ-ները նրանց հերթով բացահայտում են։ Օրեր առաջ vice հանդեսը ծավալուն հետաքննությամբ անդրադարձել էր Գերմանիայում ադրբեջանական լոբբիի ազդեցությանը, ընդգծել, թե ղարաբաղյան հակամարտության մասին գերմանացի քաղաքական գործիչների կտրուկ ադրբեջանամետ դիրքորոշումն էլ դրա արտահայտություն կարելի է նկատել։ Կանդրադառնանք։