Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ Աստվածաշնչի մասին` անգլերենով

19/03/2021
- 26 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Բ.

«Լ”Արմատան» հրատարակչությունը մարտի սկզբին լույս է ընծայել «Աստծո ներշնչանք: Հայ Աստվածաշնչի եւ կրոնական պրակտիկայի մեկուկես հազարամյակը» անգլերեն հատորը գերմանաբնակ հայագետներ Բալինթ Կովաչիեւ Վահե Թաշճյանի խմբագրությամբ: Այն 2019 թվականին Բուդապեշտի Սեչենյի ազգային գրադարանում կազմակերպված ցուցահանդեսի կատալոգն էՙ լրացված նույն թեմայով աշխատությունների ժողովածուով: Հատորում հայերեն Աստվածաշունչը վերլուծվել եւ գնահատվել է տպագրության, մշակութային պատմության եւ աստվածաբանության տեսանկյունից: Ներկայացված է նաեւ հայ առաքելական, բողոքական եւ կաթոլիկ կրոնը, մասնավորապեսՙ Օսմանյան կայսրությունում եւ Կարպատների հայ համայնքներում: Աստվածաշնչյան ձեռագրերը եւ առաջին հայերեն տպագիր Սուրբ Գրքերը, որ ներկայացված են սույն հատորում, լրացված են նաեւ կրոնական ավանդույթի առարկաներով, որոնք արտացոլում են հայ հասարակության մշակութային, լեզվական եւ կրոնական բազմազանությունը:

Դոկտոր Բալինթ Կովաչը Լայպցիգի Արեւելյան Կենտրոնական Եվրոպայի պատմության եւ մշակույթի կենտրոնի ավագ գիտաշխատող է, որտեղ համակարգում է «Հայերն Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում» հետազոտական նախագիծը: Բուդապեշտում ուսանել է պատմություն, կաթոլիկ աստվածաբանություն եւ իրավունք: Հետաքրքրությունները ներառում են Արեւելյան Եվրոպայի (հատկապես Տրանսիլվանիայի), Կովկասի եւ հայ սփյուռքի մշակութային պատմությունը: Կովաչը հրատարակել է «Հայ կաթոլիկ հավաքական արխիվներն Արմենոպոլիսում» (2012, համահեղինակՙ Ռիտա Բեռնադ , անգլերեն, ռումիներեն, հունգարերեն), «Եղիսաբեթուպոլիսի հայկական գրադարանի կատալոգ» (2012, համահեղինակներՙԱրմենուհի Դրոսթ-Աբգարյան , Տիբոր Մարտի, անգլերեն) եւ «Արարատից հեռու. հայ մշակույթը Կարպատյան ավազանում» (2013, համահեղինակՙ Էմեսե Պալ , անգլերեն) հատորները:

Լիբանանում ծնված Վահե Թաշճյանը պատմության եւ քաղաքակրթության գիտությունների թեկնածուի կոչման է արժանացել Փարիզի Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում: Նա Բեռլինում հիմնված «Հուշամատյան» կայքէջի (www.houshamadyan.org) գլխավոր խմբագիրն է, մի գիտական նախագիծ, որի նպատակն է վերականգնել Օսմանյան կայսրության հայերի տեղական պատմությունը եւ նրանց հիշողությունները: Որպես հեղինակ եւ խմբագիր հրատարակել է «Ֆրանսիան Կիլիկիայում եւ Վերին Միջագետքում ՙ Թուրքիայի, Սիրիայի եւ Իրաքի սահմաններին, 1919-1933 թվականներին» (2004, ֆրանսերեն), «Հայկական բարեգործական ընդհանուր միություն. հարյուրամյա պատմություն» (հատոր 1-2, համախմբագիր, 2006, անգլերեն), «Կիլիկիայի հայերը. բնակավայր, հիշողություն եւ ինքնություն» (համահեղինակ, 2012, ֆրանսերեն), «Օսմանյան հայերը. հատոր 1. կյանքը, մշակույթը, հասարակությունը» (2014, անգլերեն), «Ամենօրյա կյանքն անդունդում. Ցեղասպանության օրագրեր, 1915-1918» (2017, անգլերեն) հատորները:

«Ազգ» շաբաթաթերթ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այրված գրքեր. Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին` գրականության և մշակութային հիշողության մասին

Հաջորդ գրառումը

Հայկական կողմին է փոխանցվել ևս 15 զինծառայողի աճյուն

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հայկական կողմին է փոխանցվել ևս 15 զինծառայողի աճյուն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական