Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԽԼՈՒՐԴԸ» – «MI-6»-ՈՒՄ

19/03/2021
- 19 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շար. նախորդ համարից եւ վերջ

… Ամենակարեւոր տեղեկատվությունը, որ Ջորջ Բլեյքը հաղորդել է ԽՍՀՄ-ին, համարվում է «Բեռլինի թունելը» (ստորգետնյա ճանապարհը): Դա ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության եւ Բրիտանիայի «ՄԻ-6» հետախուզության համատեղ նախագիծն էր: Նախատեսվում էր մեկուկես կիլոմետրանոց ստորգետնյա հորան փորել կապի միջոցների ուղղությամբ, որ կապում էր Դեմոկրատական Գերմանիայում տեղաբաշխված խորհրդային զորքերի կենտրոնական շտաբը Մոսկվայի հետ:

Փաստորեն, դեռեւս նախագծային փուլում խորհրդային հետախուզությունը տեղեկատվություն է ստանում, որ իրականացվելու է շատ լուրջ օպերատիվ-տեխնիկական միջոցառում, որը հնարավորություն կտա գաղտնալսել եւ ալիքակալել Մոսկվա – Արեւելյան Բեռլին ռազմաքաղաքական դիալոգներ, բանակցություններ, գաղտնի ճեպագրեր:

Ստորգետնյա հորանի կառուցումը չխափանվեց: Դա կարող էր արվել միայն երկու նպատակով: Կա՛մ որոշում էր կայացվել ապահովել գործակալի գաղտնագրումը, զերծ պահել Բլեյքին հնարավոր գաղտնազերծումից, կա՛մ երկրորդ տարբերակըՙ հակառակորդին «մատակարարել» ապակողմնորոշող տեղեկատվություններ:

Եվ այսպես, հակառակորդին հնարավորություն տրվեց գաղտնալսել հատուկ կապը մոտ 9 ամիս, իսկ հետո պաշտոնապես անգլո-ամերիկյան հետախուզության օպերացիան բացահայտվեց համաշխարհային հանրության առջեւ:

Ի՞նչ ձեռքբերումներ ունեցան Արեւմուտքի հետախույզները այդ 9 ամիսների ընթացքում: Ըստ որոշ արեւմտյան փորձագետների, գաղտնալսման հիմնական նպատակը իրականացվեցՙ հաստատվեց այն կարծիքը, որ խորհրդային զորքերը չեն պատրաստվում ներխուժել Արեւմտյան Բեռլին:

Ծանոթություն. Հեղինակի կարծիքով, նման տեղեկատվություն ստանալու համար չարժեր իրականացնել այդ ծավալուն եւ ծախսատար աշխատանքը: Այդ տեղեկատվությունը կարելի էր ստանալ առանձին իրավասու աղբյուրներից: Եվ վերջապես, գաղտնալսողներին կարող էր հատուկ «ապատեղեկատվություն» մատուցվեր:

Ինչեւիցե, հոլանդական լրագրող Սայմոն Կուպերը , հետագայում նյութերը ուսումնասիրելիս, գտավ, որ ո՛չ խորհրդային հետախուզությունը, ո՛չ արեւմտյան ալյանսը ակտիվորեն չեն օգտագործել ընձեռնված հնարավորությունները: Բայց եւ կարծիք կար, որ Ջորջ Բլեյքը արեւմուտքի ավելի քան 600 գործակալների տվյալներ է հայտնել սովետներին, որոնց մեջ 42 բրիտանացիներ են եղել: Այդ գործակալներըի մեծ մասը գնդակահարվել են խորհրդային նկուղներում:

Բլեյքի անմիջական պարտականությունների մեջ որպես «Մի-6» հետախույզ մտնում էր Արեւելյան Գերմանիայի քաղաքացիների հավաքագրումը:

Բլեյքի գաղտնազերծումը, որպես խորհրդային հետախուզության գործակալ, տեղի ունեցավ 1961 թվին: Բացահայտումը տեղի ունեցավ շնորհիվ Լեհաստանի հետախուզության կադրային աշխատակից Միխայիլ Գոլենեւսկու , որն իր հերթին «Դիպուկահար» ծածկանվան տակ հավաքագրված էր անգլիական հետախուզության կողմից եւ համագործակցում էր նրա հետ: «Դիպուկահարին» աշխատանքի բերումով հաջողվել էր գտնել խորհրդային հետախույզ Կոնան Մոլոդիի կապերը Բրիտանիայում (պետք է ենթադրել, որ Լեհաստանը որպես ԽՍՀՄ դաշնակից երկիր այդ ժամանակ որոշակի պարտավորություններ ուներ նաեւ հետախուզության համագործակցության ոլորտում, սակայն «գործակալը» աշխատել է նաեւ իր «տերերի» համար, որոնց հետքերով արդեն անգլիական հակահետախուզությանը (Մի-5) հաջողվեց գտնել հիմնական «խլուրդներից» (անգլո-ամերիկյան սլենկով «mole»-խլուրդ նշանակում է խորը քողարկված գործակալ) մեկինՙ Բլեյքին:

Իմիջիայլոց, Կ. Մոլոդիի հետ միասին բացահայտվեց նաեւ «Պորտլենդի գործակալական ցանցը»ՙ ամենամեծ խորհրդային գործակալական ցանցը Բրիտանիայում, որը բավականին հաջող աշխատում էր խորհրդային հետախուզության համար:

***

Ջորջ Բլեյքը ձերբակալվեց, ընդունեց իր մեղքը, դատապարտվեց 42 տարվա ազատազրկման (հազվագյուտ երկար ժամկետ բրիտանական արդարադատության պատմության մեջ):

Ուորմվուդ «Սկրաբզ» բանտում Բլեյքը ընդունվում էր մնացած բանտարկյալների կողմից որպես հերոս: Նա նույնիսկ օտար լեզվի դասընթացներ էր անցկացնում բանտում: Իսկ հետո բանտախցի իր ընկերոջՙ Շոն Բուրկի (Իռլանդական հանրապետական բանակի անդամ) եւ այլ քաղաքական ակտիվիստների հետ Բլեյքը կազմակերպեց հանդուգն փախուստ:

… Բլեյքին հաջողվեց փախցնել Մոսկվա, որտեղ նա ստացավ գնդապետի կոչում, բնակարան, ամառանոց եւ Լենինի անվան շքանշան:

… ԽՍՀՄ փլուզումից հետո Ջորջ Բլեյքը դիմեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերին եւ թույլտվություն խնդրեց վերադառնալու Լոնդոն եւ հանդիպելու իր թոռների հետ:

Պատասխանը հետեւյալն էր. «Վերադարձիր, հենց տեղում կձերբակալվես»:

Բլեյքը մահացավ Մոսկվայում 2020թ. դեկտեմբերի 26-ին (98 տարեկանում):

ՎԵՐՋԱԲԱՆ

Չգիտեմ ինչքանով հետաքրքրեց ընթերցողիս կրկնակի գործակալ, պրոֆեսիոնալ հետախույզ Ջորջ Բլեյքի կյանքի եւ գործունեության համառոտ նկարագիրը: Եվ ինչո՞ւ որոշեցի գրել անգլիացի հետախույզի մասին: Անգլիան եւ այդ երկրի հետախուզությունը այսօր մեծ դերակատարում ունի մեր տարածաշրջանում, հատկապես վերջին 44-օրյա հայ-ադրբեջանական ռազմական առճակատման մեջ եւ, ցավոք, նրան չի կարելի դասել մեր բարեկամների ցուցակում:

Նախագահ Վլ. Պուտինը Ջորջ Բլեյքի մահվան կապակցությամբ գրել էր. «Գնդապետ Բլեյքը փայլուն պրոֆեսիոնալ էր, արիության եւ կոփվածության փայլուն օրինակ: Դժվար եւ լարված երկար տարիների աշխատանքի արդյունքում նա անգնահատելի ներդրում ունեցավ ռազմավարական պարիտետ (հավասարություն) ստեղծելու եւ երկրագնդի վրա խաղաղությունը ապահովելու գործում»:

Ես իհարկե համաձայն չեմ այն մտքի հետ, որ հետախուզությունը պետք է խաղաղություն ստեղծի, նամանավանդ այսօր, նամանավանդ մեր տարածաշրջանում: Հայտնի է արտահայտությունըՙ «հետախույզները խաղաղ ժամանակ էլ են պատերազմում»:

Կարծում եմ վատ չէր լինի, եթե համապատասխան ատյաններում երբեմն հիշեին, որ հետախուզությունը չափից դուրս կարեւոր օղակ է եւ ամրացնող դերակատարում ունի պետության արտաքին հարաբերություններում: Եթե դու չես հասկանում ինչ բան է հետախուզություն, ապա չես հասկանում ի՞նչ բան է արտաքին քաղաքականություն եւ արտաքին համակեցություն հասկացությունը: Մեր պետությանը խիստ անհրաժեշտ է ջանասեր եւ մանրակրկիտ տեղեկատվական հավաք, դրանց վերլուծություն, արագ եւ ճշգրիտ որոշումներ եւ կանխատեսումներ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՄԱՆԻԻ 8-ՐԴ SR ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸՙ ՄԱՐՏԻ 15-ԻՑ 21-Ը

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԵՐԵՆՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳԻՐՔԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԵՐԵՆՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳԻՐՔԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Ռուսաստանը պահպանում է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

10/05/2025

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված եռօրյա հրադադարը և մնում...

ԿարդալDetails

Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ

10/05/2025

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական