Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ, ԹԵ՞ ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ

19/03/2021
- 26 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս հայկական սպորտաշխարհը ցնցեց Հայաստանի շախմատի օլիմպիական եռակի չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի Հայաստանը լքելը եւ այսուհետեւ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես գալը: Սա իրապես լուրջ կորուստ է հայկական շախմատի համար եւ ոչ միայն: Կատարվածը բազմաթիվ մեկնաբանությունների եւ քննարկումների տեղիք տվեց: Վստահորեն, Արոնյանը դարձել էր մեր երկրի հաղթական խորհրդանիշներից մեկը ու հաշվի առնելով նրա համաշխարհային ճանաչումը, սպասելի էր նման մեծ արձագանքը հանրության կողմից: Շատերը իրենց ափսոսանքն էին հայտնում տեղի ունեցածին, ոմանք էլ դեմ էին վերջինիս որոշմանը: Կատարվածը բնականաբար ուներ իր լուրջ պատճառները եւ միանգամայն ասել, որ նրանում քաղաքական ենթատեքստ չկարՙ սխալ կլինի:

Արոնյանն իր հայտարարության մեջ մասնավորապես նշել էր, որ ներկայիս իշխանությունները ինչպես հարկն է ուշադրություն չդարձրեցին շախմատի ոլորտին եւ անգամ պառակտում մտցրեցին դրանում: Նա զուգահեռներ էր տարել նախկին ու ներկա իշխանությունների միջեւ շախմատի նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքի կտրվածքով: Շախմատիստը իր հայտարարության մեջ նշմարել էր Նիկոլ Փաշինյանի գլխավորած ղեկավարության հետ ունեցած ոչ դրական հարաբերությունները:

Պառակտումներ մտցնելը եւ բացթողումներ կատարելը ամենեւին էլ խորթ չէ ներկայիս իշխանության համար, մասնավորապես Արոնյանի դեպքում այն ունի իր նկատելի պատճառները: Առաջին հերթինՙ Արոնյանի կնքահայրը ՀՀ 3-րդ նախագահ եւ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն է, ինչով պայմանավորված էլ ներկայիս իշանությունների համար ընդունելի տարբերակով Արոնյանը նույնպես կարող էր դասված լինել «նախկինների» շարքին: Իսկ արդեն շախմատի հանդեպ ունեցածՙ մեղմ ասած անպատասխանատու վերաբերմունքն էլ կարող է բխել Սերժ Սարգսյանի շախմատի ֆեդերացիայի նախագահ լինելու փաստից: Արոնյանի հեռանալու որոշումը սակայն, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, բացարձակապես չի խրախուսվել իր կողմից: Այս հայտարարությամբ վերջինս փորձեց ի ցույց դնել, որ ինքը կապ չունի Արոնյանի որոշման հետ:

Պատկան մարմինների կողմից եղել է արձագանք ,թե ըստ փորձագետների Լեւոն Արոնյանը այլեւս պոտենցիալ չունի:Սակայն այս ամենին հաջորդել են Արոնյանի տպավորիչ հաղթանակները աշխարհի չեմպիոնի եւ աշխարհի թիվ 2-րդ խաղացողի նկատմամբ:Բայց հաշվի առնելով, ինչպես իրենք են ասում, Արոնյանի պոտենցիալ չունենալու մասին եզրակացությունը, կարելի է ընդգծել, որ հայկական շախմատի առաջատարի կորուստը ներկայիս ԿԳՄՍ-ում ծանր չեն տանում:

Սպորտը ինքնին լեցուն է անկանխատեսելիությամբ, շախմատն էլ Հայասատանում սպորտի անբաժան մասն է կազմում: Բայց մեր երկրում շախմատը ավելին է քան սպորտաձեւը: Ցանկացած մարզիկի կարիերայում էլ լինում են վատ կամ ոչ արդյունավետ ժամանակաշրջաններ, որոնցից ապահովագրված չեն նաեւ շախմատիստները: Եվ թեկուզ այդ վատ ժամանակաշրջանով պայմանավորված,չի կարելի վճռել, որ շախմատիստը կամ մարզիկը պոտենցիալ չունի: Եթե շարժվենք նույն տրամաբանությամբ,ապա տարիներ առաջ էլ Հենրիխ Մխիթարյանը չպետք է հրավիրվեր ֆուտբոլի ազգային հավաքական,քանզի ապրում էր կարիերայի վատ ժամանակները: Միանշանակ սխալ է Արոնյանի պես լեգենդար շախմատիստին որակավորում տալըՙ որոշակի ժամանակաշրջանով պայմանավորված:

Բացի շախմատիստի, ի դեմս Արոնյանի մենք կորցրեցինք մեր սպորտաշխարհի գլխավոր հաղթական ու աշխարհով մեկ ճանաչում վայելող կերպարներից մեկին:Սակայն հուսանք,որ օրերից մի օր Արոնյանը կրկին հաղթանակներ կգրանցի հայոց եռագույնի ներքո:

Այս վերջին զարգացումները տեղիք են տալիս մտահոգվելու, որ մոտ ապագայում էլ շախմատը դուրս կմնա կրթական առարկայական ծրագրից:Դա իրապես էլ ավելի կարժեզրկի շախմատի դերը մեր ազգային կյանքում,քանզի վերջին տարիներին շախմատը եղել է միջազգային ասպարեզում մեր եռագոււնը հաղթական ծածանող գլխավոր ոլորտներից մեկը եւ պատահական չէ որ այն սպորտից վերածվել է ազգային արժեքի,որի գլխավոր կերտողներից մեկը հենց Լեւոն Արոնյանն Էր, որը շարունակում էր մեծն Տիգրան Պետրոսյանի եւ տաղանդավոր մեր մյուս շախմատիստների թողած ավանդը: Մենք պետք է խուսափենք ապագայում նոր Արոնյաններ կորցնելուց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ 44 ՕՐ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԴԻՄԱԿԱՅԵՑԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ՈՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ»

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ 44 ՕՐ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԴԻՄԱԿԱՅԵՑԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ՈՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական