Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայերի արյունով կնքված ռուս-թուրքական պայմանագրի հարյուրամյակը

19/03/2021
- 19 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչ Հայաստանը ողբում է Ադրբեջանի դեմ մղված 44-օրյա պատերազմի պարտությունը, Ռուսաստանն ու Թուրքիան տոնում են մեկ այլ ցավալի տարեդարձիՙ 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակը, որ ձեւավորեց Հայաստանի եւ Թուրքիայի սահմաններըՙ վճռելով պատմական Հայաստանի ճակատագիրը։ 1921 թվի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրի ներկա հարյուրամյակի տոնակատարությունը սկսվեց մարտի 15-ին թուրքական խորհրդարանում, Անկարայում ռուս դեսպան Ալեքսեյ Երխովի մասնակցությամբ, թուրքական խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Սենտոպը հայտարարեց, որ «Ռուսաստանը ոչ միայն մեր հարեւանն է, այլեւ մեր դեպի ապագա ճանապարհի բարեկամն ու համագործակիցը»։ Ռուսաստանը հաճոյախոսությանը պատասխանեց շնորհավորելով Թուրքիային երկու երկրների միջեւ հաստատված դիվանագիտական կապերի հարյուրամյակի առթիվ եւ ավելացրեց. «Այսօր (երկկողմանի հարաբերությունները) սերտացման փուլում են, անշեղորեն առաջ գնալով դեպի ռազմավարական գործընկերության մակարդակը որոշ ոլորտներում, ինչը կարեւոր գործոն է ամրապնդելու համար կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»։

1921 թվի Մոսկվայի պայմանագիրը հետագայում լրացվեց նույն տարվա հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով։ Պատմականորեն ռուս-թուրքական հարաբերությունները միշտ էլ զարգացել են ի հաշիվ Հայաստանի։ Մոսկվայի պայմանագիրը վերջնականորեն ձեւավորեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող սահմանը, առանց Հայաստանի մասնակցության։ Հետագայում էլ, երբ խորհրդային իշխանությունը ամրապնդվեց Հայաստանում, կենտրոնական կառավարությունը ստիպեց Հայաստանին ստորագրելու Կարսի պայմանագիրը։

Կարծես միջազգային բանսարկությունները բավական չէին խոչընդոտելու նորափթիթ հանրապետության արտաքին հարաբերությունների կայացմանը, Երեւանում տեղի ունեցող ներքին խլրտումները արգելք հանդիսացան, որ Հայաստանը մասնակցի Մոսկվայի պայմանագրի ավարտական փուլի բանակցություններին։

Խորհրդային կարգերը Հայաստանում հաստատվեցին 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, եւ նոր կառավարությունը արդեն Մոսկվա էր ուղեւորել իր պատվիրակությանը մասնակցելու բանակցություններին, բայց կես ճանապարհին, 1921 թվի փետրվարի 18-ին տեղի ունեցավ Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմակերպած ապստամբությունը, որի ձեւավորած կառավարությունըՙ անկախ Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ, հեռագրով Մոսկվային տեղեկացրեց, որ պատվիրակությունը լիազորված չէ ներկայացնելու հեղափոխական նոր կառավարությունը։ Միեւնույն ժամանակ այդ նորակազմ կառավարությունը Թուրքիային էր դիմում օգնության խնդրանքով։

Անշուշտ թուրքերը ոչ մի օգնություն էլ չցուցաբերեցին եւ թողեցին, որ հայերը ջարդեն միմյանց։ Քաղաքացիական պայքարը հավելյալ 20 հազար մարդու կյանք խլեցՙ նախքան որ Երեւանում կվերահաստատվեր խորհրդային իշխանությունը։ Այսպիսով խորրհդային ռուսներն ու թուրքերը անարդար վերաբերվեցին Հայաստանի հանդեպ եւ նրա բացակայությանը ստորագրեցին Մոսկվայի պայմանագիրը, որը մերժում էր ընդունել նախկինում ստորագրված բոլոր պայմանագրերը, որոնք անբարենպաստ էին Թուրքիայի համար։ Դա նշանակում էր, հասկանալիորեն, չեզոքացնել 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրված Սեւրի դաշնագիրը։ Այս վերջին պայմանագիրը, որն ստորագրվել, բայց չէր վավերացվել Առաջին աշխարհամարտից երկու տարի անց, հստակորեն ճանաչում էր անկախ Հայաստանի Հանրապետությունը, նախկին Օսմանյան կայսրությանը պատասխանատվության էր ենթարկում Հայոց ցեղասպանության կազմակերպման համար եւ հարկադրում նրան վարձահատույց լինել։

Վերոնշյալ երկու պայմանագրերով Մոսկվան փաստացի Կարսի եւ Արդահանի շրջանները զիջում էր Թուրքիային։ Իսկ առավել ցավալին այն էր, որ Թուրքիային էր տրվում նաեւ Սուրմալուի շրջանը, որտեղ գտնվում են Արարատ լեռը, ինչպես նաեւ միջնադարյան Անի մայրաքաղաքի ավերակները։ Բաթումին Վրաստանին էր հանձնվում, ավելի ճիշտՙ Աջարիային, բայց Թուրքիային ձեռնտու պայմաններով։ Հայկական բավական մեծ բնակչություն ունեցող Նախիջեւանի մարզը դառնում էր Նախիջեւանի ինքնավար հանրապետություն խորհրդային Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը չէր զիջի այդ խնամակալությունը մի երրորդ պետության, այսինքն Հայաստանին։ Թուրքիան եւ Ռուսաստանը այսպիսով դարձան նոր կարգադրությունների երաշխավորները։

Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, Նախիջեւանի էքսկլավը բռնակցեց իր տարածքին։ Բոլոր այն երկրներն ու միջազգային կազմակերպությունները, որոնք Նախիջեւանը ճանաչում են որպես Ադրբեջանի մասնիկը, նպաստում են միջազգային օրենքի վարկաբեկմանը։

Բարեկամության եւ եղբայրության պայմանագիրը ստորագրելով Մուսթաֆա Քեմալը հիմարացնում էր բոլշեւիկյան կառավարության առաջնորդ Վլադիմիր Լենինին, հավատացնելով նրան, որ իր Միլլի (ազգային) շարժումը Թուրքիային առաջնորդելու է դեպի պրոլետարիատի իշխանության հաստատում երկրում։ Պայմանագրերը բաց արեցին, փաստորեն, Թուրքիային ռուսական օգնություն կամ պաշտպանություն ցույց տալու դարպասները։ Սննդամթերք, դրամական եւ ռազմական օգնություն տրամադրվեց քեմալական իշխանություններին, որպեսզի «նրանք կարողանան առաջ տանել իրենց ազատագրական պայքարը» ընդդեմ հայերի եւ հույների։ Խորհրդային Միության մարշալ Կլիմենտ Վորոշիլովը, որ հետագայում դարձավ Խորհրդային Միության գերագույն սովետի նախագահության նախագահ, նշանակվեց Մուսթաֆա Քեմալի ռազմական խորհրդատու։ Նրանից բացի, Աթաթուրքի ազգային-ազատագրական պայքարին մասնակցում էին նաեւ Կարմիր բանակի հրամանատարներ Միխաիլ Ֆրունզեն եւ Սեմյոն Արալովը։ Նրանց աջակցության հետեւանքում Կիլիկիայից վտարվեցին 150 հազար հայեր, իսկ Զմյուռնիայում պարտություն կրեցին հունական զորքերը։ Բնակչությունը խեղդվեց ծովում, իսկ քաղաքը հրո ճարակ դարձավ։

Քաղաքական այս զարգացումները տեղի ունեցան այն ժամանակ, երբ երկու նորահաստատ ուժեր փորձում էին ձեռք բերել միջազգային օրինականություն, քանի որ նրանցից ոչ մեկը դեռ ճանաչված չէր որպես ինքնավար պետություն։ Այնպես որ երկու պայմանագրերն էլ, միջազգային իրավունքի հատկանիշներով, կնքված են խախուտ հիմքերի վրա։

Երբ Մուսթաֆա Քեմալն ստորագրեց Մոսկվայի պայմանագիրը, նա Անկարայում Ազգային մեծ ժողովի նախագահն էր, ինչ որ ձեւով ընդդիմադիր մի կուսակցության առաջնորդը, որը դեմ էր սուլթան Մեհմետ VI-ի կառավարությանը Ստամբուլում, որը միակ լիազորված կողմն էր այդ ժամանակ ստորագրելու Թուրքիայի անունից որեւէ միջազգային պայմանագիր։

Լենինը շուտ հասկացավ Աթաթուրքի խորամանկությունը, երբ Մահմուտ Սոյդանը քեմալիստական «Hakimiyet-i-Milliya» (Ազգային ինքնիշխանություն) թերթի 1921 թվի ապրիլի 25-ի համարում գրեց. «Նրանք, ովքեր հավատում են, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամությունը անպայմանորեն նշանակում է բոլշեւիկյան գաղափարախոսության որդեգրում, շատ խղճուկ հասկացություն ունեն քաղաքական գործերից»։

Պարզ էր, որ Լենինի քթին ծիծաղել էր Աթաթուրքը։

Այսօր, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը միեւնույն պատրանքն է փայփայում, որ Ակկույու շրջանում (Թուրքիա) երկրորդ ատոմակայանի կառուցումը նախաձեռնելով եւ դրանով ճանապարհ հարթելով, որ Թուրքիան եւս դառնա «ատոմական ակումբի» անդամ, նա կկարողանա Էրդողանին հեռու պահել ՆԱՏՕ-ից։ 2015-ի նոյեմբերին, երբ ռուսական Սուխոյ Սու-24 մարտական ինքնաթիռը խոցվեց թուրք-սիրիական սահմանում, Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը առաջարկեց չեղյալ հայտարարել Մոսկվայի պայմանագիրը։ Արտգործնախարարությունը սկզբում քննարկեց այդ առաջարկը, բայց հետո որոշեց չսրել լարվածությունը եւ պայմանագիրը պահել որպես Թուրքիայի հետ ձեռնտու գործարք կնքելու միջոցի։

Էրդողանի կառավարությանը քաջ հայտնի է, որ երկու պայմանագրերի հիմքերը խախուտ են։ Այդ պատճառով էր, որ նա ցանկանում էր դրանք իրավական հիմքերի վրա դնելՙ հրապուրելով Հայաստանին, որ ստորագրի Ցյուրիխյան Արձանագրությունները 2009 թվականին։ Բարեբախտաբար, Անկարան ինքը հրաժարվեց Արձանագրությունները վավերացնելուց, Բաքվի հանդեպ «հարգանքից» դրդված։

Ներկայիս, պատերազմի հաղթական ելքից ոգեւորված եւ Հայաստանի հանդեպ առավելություն ձեռք բերածի հոխորտանքով, Անկարան փորձում է նույն «թխվածքաբլիթը» մատուցել Հայաստանին։ Նախագահ Էրդողանը քանիցս կրկնել է, որ «Եթե Հայաստանը իրեն լավ պահի», ապա ինքը շրջափակումը կվերացնի։

Երեւանը պետք է գիտակցի, որ «լավ պահելու» պայմանների մեջ է մտնում վերոնշյալ (Մոսկվայի եւ Կարսի) պայմանագրերի ճանաչումը, որպեսզի վերջնականորեն իրավական հիմքերի վրա դրվեն երկու երկրների սահմանները։ Այդ պայմանագրերը կարող են անվավեր ճանաչվել այլ միջազգային հարաբերությունների զարգացման արդյունքում։

Հայաստանի ինքնիշխան պետություն դառնալը չի բխում Մոսկվայի միջազգային պարտավորությունների շահերից։ Ռուսաստանը այլեւս չի կարող որպես երաշխավոր ծառաել մի երրորդ երկրիՙ Հայաստանի սահմանների որոշման հարցում։ Թուրքիայի առաջարկը իրավական թույն է պարունակում իր մեջ։ Շրջափակման վերացումը, որը որեւէ ժամանակ կարող է դարձյալ կիրառվել, բոլորովին համազոր չէ պատմական այն զիջմանը, որով վերջնականապես հաստատվեն սահմանների ներկա վիճակը։ Հայաստանը իրավասու է մերժելու Թուրքիայի առաջարկըՙ օրինականացնելու նշված պայմանագրերը եւ շարունակելու ցեղասպանության միջազգային ճանաչման իր հետապնդումները։ Նա չի կարող հրաժարվել իր այդ պարտավորությունից։

Ժամանակն է, որ Հայաստանը շրջահայաց կերպով գնահատի քաղաքական իր այդ ներուժը եւ խելամտորեն օգտագործի այն։

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Arm. Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ. Հակոբ Արշակյան

Հաջորդ գրառումը

Մասնակցել, թե չմասնակցել ընտրությանը . Որն է լինելու իշխանության քարոզչական թեզը

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Մասնակցել, թե չմասնակցել ընտրությանը . Որն է լինելու իշխանության քարոզչական թեզը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ Իշխանությունը շարունակում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հարձակումները: Եկեղեցու և հոգևորականների շահերի պաշտպանության նկատառումներով ներկայացվել են...

ԿարդալDetails

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025

Սա պետք է իմանան կիրակի օրը Հովհաննավանք եկող բոլոր հավատացյալները. Սամվել դպիր Գրիգորյան

23/10/2025

Փորձ է արվում ամրացնել մեկ մարդու էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը. ՀՀԿ ԳՄ

23/10/2025

Այն փաստը, որ պետությունը կոչվում է Հայաստան, չի փոխում այն փաստը, որ այն մեզ է պատկանում. ադրբեջանցի պատգամավոր

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական