Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՆԻ ԵՐԿԻՆՔԸ ԿԱ, ԿՓՆՏՐԵՆՔ ՆՐԱՆՑ

12/03/2021
- 12 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տղաների երկնային լույսը թույլ չի տալիս մրսել ձյունով ծածկված քաղաքում: Նրանց բարձր, դոփյունով քայլերը չենք լսում, բայց օդում թողած ջերմությունը լցնում է մեր ներսը: Նրանք մեզ բարձրից հսկողն ու սեր շշնջացողն են:

– Քեզ շատ եմ սիրում, ուշ-ուշ կզանգեմ, չանհանգստանա՛ք…

Զոհվելու օրըՙ հոկտեմբերի 9-ին, դեպքից երկու ժամ առաջ, կապիտան Տարոն Նիկողոսյանը դա էր ասել կնոջըՙ Տաթեւին: Տարոնն ու Տաթեւը երկու որդի ունենՙ 4-ամյա Արամը եւ 1-ամյա Վահեն:

Փոքրիկ Վահեն պառկած էր, քնի ժամն էր, բայց քնել չէր ուզում, անընդհատ ձեռքը տանում էր հեռախոսի էկրանին եւ տեսնելով հոր նկարըՙ ասում. «Պապ… պապաա…»: Եվ այդ պահին երազում էիր կույր ու խուլ լինել, քանզի փոքրիկի մատների հպումը նկարինՙ հորը դիպչելու միակ հույսն էր:

«Տարոնը ինժեներասակրավորական վաշտի հրամանատար էր: Հոկտեմբերի 1-ին ստացել են Արցախ մեկնելու հրամանը եւ մինչեւ հոկտեմբերի 3-ը եղել են Մեխակավանում (Ջաբրայիլ), այնուհետեւ հետ են եկել Իշխանաձոր: Ճանապարհի կեսից ԱԹՍ-ի ձայն են լսել,ցրվել են,սակայն վերադասը առաջ գնալու հրաման է տվել: Նստել են, որ նորից գնան, երկու րոպե անց ԱԹՍ-ի հարվածից մեքենան պայթել է: 19 հոգուց 18-ը զոհվել են»,- մեզ հետ զրույցում պատմում է Տաթեւը , նշելով որ այս գործի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, մեքենան նստելու եւ երթը շարունակելու հրաման տված զորամասի հրամանատարի տեղակալը կալանավորված է:

17 զոհերի հարազատներն արդեն վերցրել են իրենց զավակների մարմինները, սակայն Տարոնի մարմինը մինչեւ օրս չի ճանաչվել: Տաթեւը պատմում է, որ հենց դեպքի օրը բոլոր 18 զոհվածների մարմինները բերել են Գորիս, որտեղից հաջորդ օրը տեղափոխել են Երեւան: Նրա միակ ցանկությունը ամուսնու մարմինը գտնելն էՙ իր համար միակ թանկարժեք մասունքը:

«Արամիկից երկու անգամ ԴՆԹ-թեստ էին վերցրել, սակայն համընկում չէր եղել: Դրանից հետո անհետ կորածների ցուցակի մեջ էին ներառել անունը: Հայտ ներկայացրեցի դատարան, քննչական կոմիտե, որ ինչպես հարկն է զբաղվեն հարցով, հիմա եթե ատամնաշարի միջոցով կարողանան ճանաչել, կրկին ԴՆԹ-թեստ կհանձնեն ու եթե այն վերջապես համընկնի, Տարոնիս վերջապես կկարողանանք հողին հանձնել»,- պատմում է Տաթեւըՙ արտասվում, դեմքով շրջվում փոքրիկներին,որ իրեն ապրեցնում են ու հոգում կուտակված հույզերը դուրս թողնում:

4-ամյա Արամը հոր հետ կապված իր պլաններից մեզ չի պատմում,սակայն ուզում է մեծանալ, զինվորական դառնալ ու գնալ հայրիկին տուն բերելու:

Երկնքում լույսն առատ է, որովհետեւ աստղերի փոխարեն մեր տղաներն են լույս տալիս: Խոստանում ենք վեր նայել, փնտրել, գտնել նրանց աստղերի մեջ:

Ամեն տեղ էլ երկինք կա, մենք կփնտրենք նրանցՙ քանի երկինքը կա…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱԶԵԿ ԿԱՆԱՅՔ, ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ

Հաջորդ գրառումը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ 2025 թվականի սեպտեմբերի 29-ի լիագումար նիստում Պարոն նախագահ, Հայ ժողովրդին խնդրում են հավատալ, որ Վաշինգտոնի հայտարարություններից...

ԿարդալDetails

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական