Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկման եւ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին եւ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հրավիրել էր հանդիպման նախագահական նստավայրում: Երեկ պատասխան էր ստացվել ոչ բոլոր հրավիրյալներից, նախագահականից հայտնեցին, որ հանդիպման ձեւաչափի մասին կհայտարարվի ավելի ուշ:Հիշեցնենքՙ արձագանքել էին Ազգային ժողովի «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել: «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Իշխան Սաղաթելյանն էլ լրագրողներին ասել էր, որ հանդիպման հրավերի մասին քննարկում դեռ չեն ունեցել, կքննարկեն, որից հետո, եթե հարկ համարեն, հանդես կգան հայտարարությամբ: