Կիրակի, Նոյեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՐԿ ԵՂԱԾ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ… ՉԻՆԱՍՏԱՆԻՆ»

05/03/2021
- 05 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»-ը նախորդ համարում, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջերս ունեցած ելույթին, նշել էր, որ նա աչքալուսանք է տվել թուրք ժողովուրդին, թե շուտով «լուսին են թռչելու»: Նրա ընտրազանգվածին չգիտենք, բայց աչքալուսանքը թուրքական հասարակության մեջ դարձավ ծաղրանքի առարկա: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «HalkTV»-ի հաղորդավարը էկրանից հեգնանքով հայտարարեց, որ թուրքական տիեզերական ընկերության բյուջեն ընդամենը 40 մլն. դռլար է կազմում, իսկ լուսնի վրա տիեզերագնաց ուղարկելու համար 80 մլն. է պետք, նաեւ տիեզերանավ, քանի որ իրենք դա չունեն, ուստի ինքնուրյն գնալ չեն կարող, էրդողանին մնում է թուրք տիեզերագնացին լուսին տանելու խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Պուտինին:

Էրդողանի աչքալուսանքը, սակայն, լուսին գնալով չէր սահմանափակվում, նա խոստանում էր լուսնի վրա զբոսաշրջիկների համար բարձրակարգ հյուրանոցներ կառուցել:Երեւում է Թուրքիայի նախագահը տեղյակ չէ լուսնի մթնոլորտային պայմաններին, ի տարբերություն նրա աչքալուսանքը հեգնող հասարակական շրջանակների: Էրդողանի տխմար աչքալուսանքից ապշահար թուրք հասարակայնությունը հազիվ էր ուշքի գալիս, ահա դեկտեմբերի 24-ին մի նոր աչալուսանքով ասպարեզ իջավ «Մեծ միասնություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթեջին , որը Թուրքիայի ազգային մեծ ժողով է մտել երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կազմած դաշինքին միանալու շնորհիվ:

Ինչպես դեկտեմբերի 25-ին նշել են թուրքական թերթերը, Դեսթեջին խստագույնս դատապարտել է Արեւելյան Թուրքիստանում Չինաստանի վարած քաղաքականությունն ու հայտարարել. «Հարկ եղած դեպքում պատերազմ կհայտարարենք Չինաստանին: Մենք աշխարհում չենք վախենում ոչ մի պետությունից»: Ակամա հարց է ծագում. ի՞նչ կապ ունի պատերազմն աչքալուսանքի հետ: Այն, որ Դեսթեջին շնորհիվ դրա Սինծյան նահանգի ույղուրներին ուզում է ազատել չինական տիրապետությունից:

Ահա թե, ըստ «Gazete Duvar»-ի ինչ է ասել նա. «Անցյալ շաբաթ մի խումբ թուրքիստանցի երիտասարդներ ինձ են այցելել: Այնքան տարօրինակ բաներ պատմեցին, որ անհնար է վերատադրելը: Թուրքիայում կրթություն ստանալու պատճառով չինական իշխանությունները բանտարկում են նրանց ծնողներին համակենտրոնացման ճաբարներում: Ընդ որում, այս երիտասարդներից ոմանք Թուրքիայի քաղաքացիություն են ստացել: Հաճախ ինձ հարցնում են. «Մի՞թե պատերազմ ենք հայտարարելու Չինաստանին»: Որեւէ պետությունից չենք վախենում, սակայն դեռ անելիքներ ունենք: Մենք հիմա ի՞նչ ենք են ասում Հայաստանին: Ասում ենք, որ քանի դեռ դու չես կարգավորել հարաբերություններդ Ադրբեջանի հետ եւ վերջ չես տվել օկուպացիային, մենք մեր սահմանները չենք բացի քո առջեւ: Նույնը կարող ենք ասել նաեւ Չինաստանին, որ հանգիստ թողնի մեր ույղուր եղբայներին»:

Թեեւ ինքս դեմ չեմ, սակայն թվում է, թե Թուրքիայի համար շատ ավելի հեշտ է լուսին գնալը, քան Չինաստանին պատերազմ հայտարարել, որքան էլ հիվանդագին լինի ինչպես Դեսթեջիի, այնպես էլ Էրդողանի երեւակայությունը:

Նկար 1. Մուստաֆա Դեսթեջի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉ ԱՆԵԼ

Հաջորդ գրառումը

ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՏՅԱՆՙ ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՏՅԱՆՙ ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական