Կիրակի, Նոյեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՄԱՀՆԵՐԻՆ ՄԻԱՑԱՎ ՆԱԵՎ ԷԴԳԱՐԸ

05/03/2021
- 05 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության ուսանողուհի

Ապարանից ոչ հեռու Կայք (Մուլքի) գյուղում եւս ավելացավ սեւ ժապավենՙ «18 Էդգար» սառը գրությամբ… Ժապավեն, որում կա մի կյանք,մի երազանք ու հերոսական պատմություն: Էդգար Հովհաննեսի Ավետիսյանը ծնվել է 2002 թվականի ապրիլի 27ին, Կայք (Մուլքի) գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 2020 թվականի հուլիսի 3-ին դպրոցն ավարտելուց անմիջապես հետո մեկնել է ժամկետային ծառայության Ջաբրայիլում, որտեղ պատերազմի սկսվելու պահին եւս եղել է: Նրա վերջին զանգը եղել է հոկտեմբերի սկզբին, որից հետո ոչ մի տեղեկություն, բայց նրա հարազատները, ընկերները եւ բոլոր նրան ճանաչողները ամեն օր աղոթում եւ սպասում էին նրան, ամեն օր արթնանումՙ հույս ունենալովՙ ամեն բացվող օրվա հետ գոնե մեկ զանգ կամ տեղեկություն ստանալ Էդգարից:

Պատերազմն ավարտվեց, բայց Էդգարից դեռեւս տեղեկություն չկար: 2021 թվականի փետրվարի 8ին եկավ գույժը. Էդգարն անմահացել էր: Անմահացել էրՙ տալով իր կյանքը հանուն մեր ու մեր երկրի ապագայի: «Տան անդրանիկ որդին էր: Միշտ աչքի է ընկել որպես արժանապատիվ հայ, որպես իսկական տղամարդ: Ապագայի մասին շատ խոսել չէր սիրում: Երբ հարցնում էինՙ ինչ պլաններ ունի, միշտ պատասխանում էր. «Կարեւորըՙ գնամ անփորձանք ծառայեմ, գամ, նպատակներ ունեմ մի քանի»: Էդգարի մարդ տեսակը նկարագրելու համար բառերն էլ են կաղում, չեն հերիքում: Զուսպ, հանգիստ, հավասարակշռված, ինչպես վայել է իսկական տղամարդուն, իսկական հային: Իր կարճ, բայց լի կյանքով Էդգարը լցրեց բոլորի կյանքերը, ինչի պատճառով այսօր բոլորի սրտերում մի տեղ միշտ զբաղված է լինելու նրանով, բայց կյանքի մի մաս նաեւ դատարկ կմնաՙ առանց նրա: Նրա բացակայության հետ ոչ ոք չի կարողանում հաշտվել, եւ նա ապրում է այնքան, քանի դեռ նրան հիշելու են, քանի նրա անունը տալուց ժպիտ է գալիս անուշ հիշողություններից», ասաց Էդգարի դասընկերուհին, որը մինչ օրս չի համակերպվում նրա բացակայության հետ եւ չի կարողանում անցյալով խոսել նրա մասին:

Եվ այսքանից հետո մենք դեռ արժեքների խնդիր ունենք. մենք դեռ էժան քայլերի ու խոսակցությունների ժամանակ ունենք, մենք դեռ իրար չսիրելու ու նեղացնելու համարձակություն ունենք…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵԹԵՎ ԶՐՈՒՅՑ ԾԱՆՐ ՑՈՐԵՆԻ ՇՈՒՐՋ

Հաջորդ գրառումը

ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄԱՅՐ. «ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ՎՐԱԵՐԹԻ ԴԵՊՔԸ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ԿՈԾԿԵԼ, ԻՍԿ ԱՅՍՕՐ ԷԼ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԴՈՓՈՒՄ ՏԵՂՈՒՄ»

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄԱՅՐ. «ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ՎՐԱԵՐԹԻ ԴԵՊՔԸ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ԿՈԾԿԵԼ, ԻՍԿ ԱՅՍՕՐ ԷԼ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԴՈՓՈՒՄ ՏԵՂՈՒՄ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական