Կիրակի, Սեպտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԽՏԱԾԻՆ ԺԽՈՐ

05/03/2021
- 05 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ժխորն այնքան է շատացել, որ խլացնում է ամեն խելամիտ խոսք, ասվածն օդի մեջ կորչում է:

Քաղաքը բեռնաթափելու համար մեկդարյա լռություն է պետք, մերթ ընդ մերթ զանգերի արթնացումով:

Երեւանի` մի ժամանակվա գաղջ, կուպրանման մթնոլորտը ախտածին է դարձել, թույն արտազատող. տեսած կլինեք` շուկայում միմյանցից տեղ ու հաճախորդ փախցնող լաչառ կանանց կատաղի լեզվակռիվ, դա ոչինչ է սրա համեմատությամբ:

Հայերեն լեզուն ոչ միայն նահանջել, այլեւ հրաժարվում է սրանց ենթարկվել: Վայրենի աղմուկ է, կոկորդային ճղճղոցներից բառեր չեն արտաբերվում, որովհետեւ միտք, իմաստ չկա, բայց որքան արհամարհանք կա նորմալ մտածող մարդու հանդեպ: Ո՛չ ամոթ, ո՛չ պատկառանք. չէ, մեր նկատմամբ չէ, իրենք իրենց նկատմամբ գոնե ունենան:

Ահա ինչ կարող է անել դեգրադացված, կրթությունից, բարոյականությունից զուրկ ամբոխը, սոված ամբոխը, եթե անգամ միլիոնանոց դղյակների տեր լինի… Խիղճ ու պատիվ մոռացած մի մուրացկան:

Քայլում են հոգնած, մի կերպ, գոռում են բաներ, որ չեն էլ հասկանում, եւ այդ զզվելի ժխորը, սուտը, անմիտ բառակույտերը, զավեշտը ուղարկում վերեւ, ու ստանալու են նույն պատասխանըՙ անարժանապատիվ, վերեւի, ներքեւի բոլոր օրենքները խախտածի պատասխան:

Էլ ինչ վիրավորվենք մեր կողքի երկիրը ղեկավարողի` մեզ նվաստացնող խոսքերից, հիմա չասե՞նք իրականություն է արձանագրում, որ ասում է` Հայաստանում տրագիկոմեդիա է: Տոնավաճառ հոգիների, մտքի սնանկություն, «հպարտների» սնամեջ, «բուկլետային» տարածությունՙ անշնորհք ներկայացման: Քաղաքն աղբով է լցվել, անամոթությունը նորմ է դարձել, իրենց ինքնությանը, պատմությանը մշակույթին անտեղյակ անհաղորդները տգիտության բարձունքներ են նվաճում հրապարակայնորեն: Զոհերի հիշատակինՙ աղմուկ աղաղակ, հայ -հույ – կեցցենե՞ր (միշտ չեմ սիրել այդ կեցցեն, կեղծ բառ է պաթոսական): Ամիսներ առաջ էրՙ իրենց իսկ հայտարարած սգո օրը Եռաբլուրում զավեշտի վերածեցին: Մարտի 1 -ի զոհերի հիշատակի օրը այդ նույնի կրկնությունը տեսանք Երեւանի փողոցներում:

Օդը մաքրելու անհրաժեշտություն կա ամբոխի ու ամբոխավարների վտանգավոր այս քաղցից:

Հիմա չասե՞նք հազար ափսոս մեր նահատակներին, հազար ջահել կյանքեր զուր անցան:

Եվ ինչպես անենք, որ մեր կողքին մնացած մի բուռ արժեքավոր մարդկանց կարողանանք պահպանել, եթե կորցնենք նրանց էլ, տանիքը փլելու ենք մեր` արդեն խարխլվող Տան. մարդկանց, որ գիտեն ու դեռ պահպանում են մեր անցյալի, մեր լեզվի, բառի, մարդու, մարդկայինի պատիվ ու արժանապատվություն:

Բաղրամյան պողոտայից մինչեւ Հանրապետության հրապարակ ձգվում էր ատելության մութ շղթան, թշնամանք էր նետվում մի ափից մյուսը. կիսել են, կիսվել ենՙ չգիտես ում միջեւ, ինչի համար: Իրենք իրենց արարքներին հաշիվ չտվողները ամբոխաքանակ են հաշվում, բայց մենք դա տեսել ենք, հո չենք մոռացելՙ ո՞նց են թվերը սարքում, հո գիտենք, որ նույնն էլ հիմա է:

Սուտ, բռնություն, կեղծիք, ատելություն, ամբոխահաճություն, դատարկամտություն. այսպիսի մթնոլորտում հնարավո՞ր է մարդանպաստ բան ստեղծել:

Բաղրամյան պողոտայի ու Հանրապետության հրապարակի միջեւ բարեբախտաբար Մատենադարանը կա, մեր իմաստության դարպասը, ինչպես իրավամբ բնութագրվեց: Այնտեղ հին իմաստունների խոսքեր կան ամբարված, գուցե փորձենք ականջալուր լինել այս անգամ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա ճնշում է իմ նկատմամբ՝ կասկած չունեմ․ ԲԴԽ նախագահի կինն այսօր չի հարցաքննվել․ «Փաստինֆո»

Հաջորդ գրառումը

ԹԵԹԵՎ ԶՐՈՒՅՑ ԾԱՆՐ ՑՈՐԵՆԻ ՇՈՒՐՋ

Համանման Հոդվածներ

12 սեպտեմբերի, 2025

Հոլոքոսթ. Նոր Բուխենվալդ ու Դահաու… Պաղեստինում

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Նոր տիպի կառավարողներ են պետք

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

 Խաչատուր Մխիթարյան. «Նախքան փախստական ճանաչվելը պիտի  հաստատվի, թե արցախցիները չունեն որեւէ երկրի քաղաքացիություն»

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Եթե ականատեսներս լռենք, Արեւմուտքի քաղգոծիչն էլ չի խոսի

12/09/2025
Հաջորդ գրառումը

ԹԵԹԵՎ ԶՐՈՒՅՑ ԾԱՆՐ ՑՈՐԵՆԻ ՇՈՒՐՋ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց է ընտրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին...

ԿարդալDetails

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. նախարար

13/09/2025

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

13/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական