Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒՇԻ ՈՒՇՈՎ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ

05/03/2021
- 05 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ «իր վճռական բողոքն է արտահայտել անհեռատես եւ չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալի պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերը հաշվի առնելու», համարելով երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական եւ անպատասխանատու քայլ: Հիմք ընդունելով այդ քայլը, «զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը»:

Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը որակել է հեղաշրջման փորձ եւ տեղակալ Տիրան Խաչատրյանից հետո պաշտոնից ազատել է նաեւ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Այսպիսով, Հայաստանում աննախադեպ սաստկացել է ներքաղաքական կյանքի լարվածության պատճառով առաջացած ճգնաժամը, ստեղծելով քաղաքացիական պատերազմի սանձազերծման անհրաժեշտ նախադրյալներ: Մանավանդ որ, ինչպես պնդում է Ռուսաստանի արտաքին հետախության ծառայության անանուն գեներալը «https://t.me/s/generalsvr» կայքէջում, փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արտգործնախարարության, զինված ուերի գլխավոր շտաբի եւ արտաքին հետախուզության ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունում «քննարկել է հրաժարականը ՀՀ վարչապետ Փաշինյանին պարտադրելու տարբերակները եւ Հայաստանում քաղաքացիական պատերազմի հրահրումը դիտարկվել է որպես հնարավոր տարբերակ»:

Անանուն գեներալը դա պայմանավորում է Նիկոլ Փաշինյանի հադեպ Պուտինի ատելությանբ եւ ավելացնում. «Պուտինը հույս ուներ, որ անփառունակ պարտությունը ղարաբաղյան պատերազմում վերջ կդնի Փաշինյանի իշխանությանը երկրում, այդ իսկ պատճառով ՌԴ գլխավոր շտաբի գլխավոր վարչությունը Պուտինի կարգադրությամբ թուրքական հետախուզության էր հանձնում հայկական գլխավոր շտաբի ծրագրերի եւ Հայաստանի զորքերի տաղաշարժերի մասին տվյալները»: Այլ կերպՙ միմյանց դեմ անհաշտ պայքարով, հայաստանյան իշխանություններն ու ընդդիմությունը ջուր են լցնում Պուտինի ջրաղացին, հետեւաբար հակապետական գործողություն եւ Հայաստանի ազգային շահերի անտեսում պետք է դիտարկվի հենց այդ մրցակցությունը:

Եթե Պուտինը Կրեմլում քննարկում է քաղաքացիական պատերազմի տարբերակը, կնշանակի դեռ լիաժեք չի իրականացրել իր շատ հայանպաստ նկրումները, ինչը նրան ստիպում է ուշիուշով հետեւել Հայաստանում ծավալվող իշխանություն-ընդդիմություն պայքարին: Հայաստանի ներքաղաքական զարգացումներին նույն ուշադրությամբ հետեւում է նաեւ Թուրքիան, որպեսզի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետ չմնա իր լավագույն ընկերոջից: Այլապես արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հենց փետրվարի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարության հրապարակման օրը չէր արձագանքի դրան:

Չավուշօղլուն վերոհիշյալ հայտարարությունը որակել է հեղաշրջման փորձ եւ ավելացրել. «Անընդունելի է, որ զինվորականները տապալեն ժողովրդավարության սկզբունքով ընտրված իշխանությունը, ուստի Թուրքիան վճռականորեն դատապարտում է ոչ միայն հեղաշրջման բոլոր տեսակի փորձերը, այլ նաեւ պաշտոնաթողության կոչերը ընտրված կառավարության դեմ»:

Փետրվարի 26-ին ուրբաթօրյա նամազից հետո հրավիրված նախարարների խորհրդի նիստում զինվորականության «հեղաշրջման փորձը» Հայաստանում խոտագույնս դատապարտել է նաեւ Էրդողանը : Նա, ըստ թուրքական մամուլի եւ մասնավորապես «Bianet»-ի ասել է. «Մենք դեմ ենք հեղաշրջման բոլոր դրսեւորումներին: Հեղաշրջումները չեն կարող ընդունելի լինել մեզ համար: Եթե նպատակը իշխանափոխությունն է, ապա դա պետք է անի Հայաստանի ժողովուրդը, այլ ոչ թե բանակը»: «Bianet»-ը միաժամանակ նշում է, որ Հայաստանի մայրաքաղաքի Ազատություն հրապարակում հազարավոր ցուցարար, դատապարտելով Փաշինյանին Ադրբեջանի հետ ստորագրած եռակողմ հայտարարության համար, վանկարկել են «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր»:

Հայաստանի ներքաղաքական ճգնաժամին «Gazete Duvar»-ի փետրվարի 28-ի համարում «Հայաստանյան ճգնաժամի մտորումները» խորագրով անդրադարձել է նաեւ Հաքան Օքչալը , իսկ մարտի 1-ին «Independent»-ում Մեհմետ Փերինչեքը , որի հոդվածը կրում է «Ո՞ւմ շահերից է բխում հեղաշրջումը Հայաստանում» վերնագիրը: Հոդվածագիրներից առաջինը պաշտոնաթող դեսպան է, երկրորդըՙ Դողու Փերինչեքի որդին, հայր ու տղա Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողականության առաջամարտիկներն են: Երկու հոդվածագիրն էլ ճգնաժամը անմիջականորեն պայմանավորում են Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կրած «պարտությամբ», որն իրականում հայկական կողմին պարտադրել է հայ ազգի շատ ջերմ բարեկամ Պուտինը:

Թուրք հոդվածագիրները, ինչ խոսք, շրջանցում են պարտադրման հանգամանքը: Փոխարենն Օքչալը կարծիք է հայտնում, թե Հայաստանի ճգնաժամում կա 2 սցենար, մեկը լավ, մյուսըՙ վատ: Ըստ նրա, եթե իշխանությունն ու ընդդիմությունը բորբոքեն հակաթուրքական եւ հակաադրբեջանական շովինիզմը, կտուժի Հայաստանը, եթե ընդդիմությունը երկրում իշխանության գա եւ դիմի ռազմական արկածախնդրության, ապա Հարավային Կովկասը կհայտնվի ավելի խորը ճգնաժամի մեջ, ինչը հավանաբար թույլ չեն տա նրան ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Արեւմուտքը:

Շրջանցելով հանդերձ պատերազմում հայկական կողմի պարտության պարտավորվածության հանգամանքը, Օքչայն այնուամենայնիվ գրում է. «Պատերազմում Ռուսաստանը, ապահովելով Ադրբեջանի առաջխաղացում, Փաշինյանին ծանր դաս տվեց: Սակայն Ռուսաստանը միաժամանակ կանխեց Ադրբեջանի ներխուժումը Խանքենդի (Ստեփանակերտ), որ նա ամբողջությամբ չտիրապետի տարածաշրջանին: Սահմանները գծեց Ռուսաստանը: Այդ պատերազմից առավելագույնս շահեց Ադրբեջանը եւ երկիրը շուրջ 30 տարի բռնատիրությամբ կառավարող Իլհամ Ալիեւը: Մնում է, որ Ալիեւը հասունություն դրսեւորի եւ ձգտի Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ նորմալացմանը: Պարտված թշնամուն բռունցք ցույց տալն ու նրան ծաղրելն ամենեւին հաճելի չէ:

«Պատերազմում շահող երկրորդ երկիրը Ռուսաստանն է, նա թելադրելով կողմերին նոյեմբերի 10-ի հրադադարը, Կովկասում ձեռք բերեց իր ազդեցությունն ամրապնդելու լայն հնարավորություն: Նա միաժամանակ Լաչինի միջանքի, Նախիջեւանն Ադրբեջանին կապող տրասպորտային ուղիների եւ Լեռնային Ղարաբաղում ստանձնած պարեկության առաքելությամբ տարածաշրջանում ամրապնդեց նաեւ իր ռազմական ներկայությունը: Քանի որ Ռուսաստանը սովորություն չունի մտցրած զորքերը դուրս բերելու սովորություն, ուստի նրա ռազմակամ ներկայությունը տարածաշրջանում մնայուն է լինելու:

«Երրորդ երկիրը, որ շահույթով է դուրս եկել պատերազմից, Թուրքիան է: Նա 30 տարի ադրբեջանական զինուժին այս պատերազմին էր նախապատրաստում եւ արդյունքը չուշացավ: Թուրքիան շնորհիվ դրա, Ադրբեջանի գլխավորությամբ ողջ տարածաշրջանում տարածեց իր ազդեցությունն ու հեղինակությունը»:

Հոդվածագիր Օքչայը վերջում ավելացնում է. «Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեն Հայաստանի հետ եւ անհապաղ դեսպանատուն բացեն Երեւանում: Դրա համար Թուրքիան իր առջեւ չպետք է դնի առավելագույն նպատակներ: Ակնկալել, որ Հայաստանը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման գործընթացից, համազոր է չընկալել հարեւան երկրի իրողությունը: Ցեղասպանությունն այն հարցն է, որը լուծում պետք է գտնի ոչ թե երկու պետությունների բանակցություններով, այլեւ քաղաքացիական երկու հասարակությունների երկխոսությամբ: Այդ հարցի լուծումը պետք է թողնել երկու հասարակությունների, ոչ թե պատմաբանների հայեցողությանը: Նրանք են գտնելու լուծման ճիշտ ուղին»:

Գալով Փերինչեքին, նա էլ կարծիք է հայտնում, որ Հայաստանում ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ, հետեւաբար հեղաշրջման փորձը չի կարելի գնահատել հին կաղապարներով: Նա գրում է. «Փաշինյանի կառավարությանը ցուցաբերվող մոտեցումներում պետք է ելակետ ընդունել կանխորոշիչ 2 առանձին փուլ, առաջինը հրադադարին նախորդող փուլն է, այսինքն մինչեւ նոյեմբերի 10-ի ապաեւ հրադադարին հաջորդող փուլը: Փաշինյանը իշխանության գալով Արեւմուտքի աջակցությունը վայելող «թավշյա հեղափոխությամբ», բնականբար որդեգրելու էր հակաթուրքական, հակաադրբեջանական եւ հակառուսական դիրքորոշում: Հետեւաբար Հայաստանը հայտնվեց այս երեք երկրների հակառակորդների ճամբարում: Դրանով հանդերձ ՀՀ վարչապետը Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ սկսեց վարել առերեւույթ չափավոր քաղաքականություն: Օրինակՙ Ադրբեջանը, առանց որեւէ խնդրի, կարողացավ Սյունիքում Փաշինյանից ստանալ այն տարածքները, որոնք նա վաստակել էր: Դրան ի պատասխան Ալիեւն էլ վերանայեց իր դիրքորոշումը Փաշինյանի հանդեպ, պաշտպանելով նույնիսկ վերջինին մրցակիցներից, թե չի կարելի ամբողջ մեղքը բարդել միայն նրա վրա:

«Հրադադարի միջնորդ եւ երաշխավոր Ռուսաստանը ներկա պահին կարողանում է խոսք հասկացնել Փաշինյանի կառավարությանը եւ հրադադարի հարատեւությունը ապահովելու համար վերահսկողության տակ պահել Երեւանը: Հակառակ դրանՙ ընդդիմությունը ռեւանշիստական հակումներ է դրսեւորում: Ռուսաստանի տեսանկյունից Հայաստանում իշխանափոխությունը հազիվ թե դրական արդյունքի հանգեցնի: Ուստի հրադադարի գործընթացի խախտումը Հարավային Կովկասում հղի է Ռուսաստանի հեղինակության սասանմամբ, ինչպես նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նրա հարաբերությունների բարդացմամբ:

«Այլ կերպՙ հրադադարին վնասող յուրաքանչյուր զարգացում լինելու է ի նպաստ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի համար նախընտրելի է, որ Փաշինյանը միառժամանակ մնա իշխանության ղեկին, որքան էլ դա ցանկալի չլինի ռուսներին: Հատկանշական է, որ երբ ղարաբաղյան պատերազմը բռնկվեց, Պուտինը օրեր շարունակ չէր պատասխանում Փաշինյանի հեռախոսազանգերին, բայց հեղաշրջման օրը պատասխանեց:

«Կարճ ասածՙ մի կողմում մինչեւ նոյեմբերի 10-ը Հյուսիսատլանտյան դաշինքի վերահսկողության տակ գտնվող, իսկ նոյեմբերի 10-ից հետո տարածաշրջանի գործընկերների հետ թեկուզ առերեւույթ համագործակցող Փաշինյանն է, իսկ մյուսՙ Թուրքիային թշնամի մանուկյաններն են, երկիրը տարիներ շարունակ կողոպտած քոչարյանները եւ սրանց շուջը համախմբված ղարաբայան կլանն ու ԱՍԱԼԱ-ի մնացուկները»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեկ օրվա ընթացքում երկրի վրա տեղի է ունեցել մոտ 150 երկրաշարժ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԿՈՂՔԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԿՈՂՔԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Նախիջևանում անցկացվել են համատեղ հրամանատարական զորավարժություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ. տեղեկատվություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ...

ԿարդալDetails

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական