Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՀԱՓԱՌՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

05/03/2021
- 05 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 28-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում ունեցավ Երեւանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ: Ուսանողները Մայր աթոռ էին եկել համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղար, պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանի առաջնորդությամբ: Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը:

Մ. Մալխասյանը որդիական խոնարհությամբ ողջունելով Նորին Սրբությանը, տեղեկացրեց, որ ներկաները Երեւանի պետական համալսարանի «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներն են: Խոսքով հանդես եկավ նաեւ նախաձեռնության համահեղինակ Էդուարդ Գալստյանը : Վերջինս նշեց, որ նախաձեռնությունը միտված է նեցուկ եւ զորավիգ լինել պատերազմի հետեւանքով իրենց զավակներին ու հարազատներին կորցրած ընտանիքներին: Նա հույս հայտնեց, որ Եկեղեցին իր առաքելությանը հավատարիմՙ իր անփոխարինելի ներդրումն է բերում այս ուղղությամբ:

Ապա Ամենայն հայոց կաթողիկոսը ողջունեց երիտասարդ ուսանողների նախաձեռնությունըՙ բերելով իր հայրապետական գնահատանքն ու օրհնությունը: Հայոց Հովվապետը բնական եւ կարեւոր համարեց ներկաների նախաձեռնությունըՙ ընդգծելով, որ յուրաքանչյուրի պարտքն ու պարտականությունն է այս դժվարին պահին զորակցել այդ ընտանիքներին:

Խոսելով արցախյան երկրորդ պատերազմի կորուսնտերի մասինՙ Նորին Սրբությունը նշեց, որ մեր նահատակների հիշատակը պետք է մեզ համար ոգեշնչման աղբյուր լինիՙ ապրելու, արարելու եւ գալիքի նկատմամբ նոր հույսով լցվելու համար: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրին եւ նպատակներին, ինչպես նաեւ ծրագրի իրագործմանն ի նպաստ աշխարհասփյուռ թեմերի եւ բարերար հայորդիների կողմից ցուցաբերվող աջակցությանը: Պատերազմի ընթացքում եւ հետպատերազմյա օրերին Եկեղեցու գործունեությանն անդրադառնալովՙ Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ կատարվել են ինչպես հոգեխնամական, այնպես էլ սոցիալական աջակցության ծրագրեր, Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը իր հնարավորությունների սահմաններում փորձել է լուծել նաեւ տեղահանված արցախցի ընտանիքների կեցության հարցը:

Հայոց Հայրապետը երիտասարդների հետ խոսեց նաեւ վիրավորների, զոհվածների, գերության մեջ հայտնվածների եւ անհայտ կորածների ընտանիքներին հոգեւոր խնամքի կարեւորության մասին: Այս կապակցությամբ իրազեկվեց, որ, նկատի ունենալով խնդրի նրբությունը, հոգեւորականների համար կազմակերպվել են վերապատրաստման հատուկ դասընթացներՙ համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ ապագայում նախատեսվում է Մայր Աթոռին եւ վանքերին կից ստեղծել վերականգնողական կենտրոններ:

Վերջում հանդիպման մասնակիցներն իրենց հուզող հարցերը ուղղեցին Վեհափառին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԸ ԾԱՆՈՒՑԱՆԷ ԽՄԲԱԳԻՐՆԵՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 5ՐԴ ԵՎ ԱՅՍ ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱՌՑԱՆՑ ԺՈՂՈՎԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական