Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գորգերի անցած ուղինՙ Շուշիից մինչեւ Երեւան

26/02/2021
- 26 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շուշիի գորգերի թանգարանի «բնակիչները» իրենց ժամանակավոր բնակությունն են գտել Երեւանի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Թանգարանի փայտե դռներից այն կողմ ցուցադրված են 17-20-րդ դարերի գորգերի, ասեղնագործությունների, ասեղնագործ գորգերի ու կարպետների 71 նմուշներ:

Շուշիի գորգերի թանգարանն իր տեսակի մեջ եզակի է, որն արդեն 10 տարվա պատմություն ունի: Այն ներկայացնում է հնագույն եւ ժամանակակից գորգեր: Մոտ 300 գորգերից կազմված թանգարանի մշտական ցուցադրությունը ներառում է 120-ըՙ «Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Ծաղկագորգ», «Ծաղկած խաչեր» եւ այլն. սրանք մշտական ցուցադրության ներկայացվող գորգերն են, որ հնարավոր եղավ փրկել քաղաքի լքման-գրավման ժամանակ:

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատուրյանը պատմում է. «Հոկտեմբերի 20-ին դեռ չէի ուզում, ինձ ասացին տեղափոխենք, ասացի` մի քիչ էլ սպասենք, բայց արդեն վերջին օրերին` հոկտեմբերին թանգարանի մոտ շատ հզոր հրթիռ պայթեց, որ ամբողջը ավերեց` պատուհաններ, դռներ, ամեն ինչ ջարդված էր, ես արդեն ստիպված էի տարհանել: Մի 100-120 գորգ մնաց, չհասցրեցինք տարհանել, կենցաղային իրերը, խեցեղենը, բրոնզե դարը, քարե դարը մնացին այնտեղ»: Նրա հաղորդմամբՙ Շուշիից հաջողվել է դուրս բերել շուրջ 160 գորգերի ցուցանմուշներ: Տեղափոխության ընթացքում որեւէ նմուշ չի վնասվել, տարհանված գորգերի մի մասն էլ շարունակում է մնալ Ազգային թանգարանի պահեստներում: Իսկ այստեղ ցուցադրված նմուշները դեռ մի քանի ամիս հասանելի կլինեն այցելուների համար:

«Գորգը ժողովրդական արվեստ է, իսկ ժողովրդական արվեստը, որպես կանոն, հեղինակ չի ունենում, ժողովուրդն է դրա հեղինակը: Այս պարագայում, երբ հայտնի է` ո՛ր գորգը ո՛ր գյուղից է, շատ դեպքերում նույնիսկ, թե ո՛ր ընտանիքի կանայք են գործել այդ գորգը, մենք կարող ենք ասել, որ այն բացառիկության կնիք ունի իր վրա: Դրանից բացի, այսքան մեծ ցուցահանդես, այսքան ներկայացուցչական ցուցադրություն ես չեմ հիշում, որ Երեւանում էլի անցկացված լինի», ասաց Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

Գունագեղ ու բազմաթիվ նախշերով հագեցած գորգերի մեջ աչքի են ընկնում հազվագյուտ նմուշներ, որոնք հարյուրավոր տարիների կյանք ունեն, ամենահինը 350 տարվա պատմություն ունի. «Ամենահինը 17-րդ դարի ասեղնագործություն է մետաքսի վրա, ամենաբարձր մակարդակի տեքստիլի աշխատանքն է, օրիգինալ վիճակում է, չենք վերանորոգել», իր խոսքում նշեց Վարդան Ասծատրյանը:

Թանգարանի «բնակիչներից» ամեն մեկը իր պատմությունն ունի, որն էլ յուրահատուկություն է տալիս դրանց: Թանգարանի հիմնադրի խոսքովՙ նմուշների 90 տոկոսի սկզբնաղբյուրը հայտնի է:

Ժամանակին թանգարանի ստեղծումը նպատակ է ունեցել փրկել արցախյան ավանդական գորգերը մոռացությունից ու Ադրբեջանի յուրացումից. «Չէի կարող նման հաճույք պարգեւել հարեւաններինՙ այս ամենը այնտեղ թողնելով: Փոքր ժամանակվանից աչքիս առաջ է եղել` ինչպես էին ադրբեջանցիները գյուղերով, տներով շրջում ու հին գորգերը գնում, նորերը տալիս, եւ իրենց թանգարանի 70 տոկոսը Ղարաբաղի հայկական գորգեր են», ասում է թանգարանի հիմնադիրը:

Թե ինչ վիճակում են հիմա Շուշիում մնացած նմուշները, Վարդան Ասծատրյանը հստակ տեղեկություն չունի, միայն լուրեր կան, որ ադրբեջանցիները գորգերը հանել են թանգարանից եւ դրանց վրա նամազ են անում: Որեւէ նոր նմուշ դուրս բերելու հույս Վարդան Ասծատրյանը չունի:

Այսքանից հետո պետք է աշխատանքային շաբաթն ամփոփել ու այցելել Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ ու ծանոթանալ Շուշիի գորգերի պատմությանը ու նրանց անցած ոդիսականինՙ Շուշիից մինչեւ Երեւան:
ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, Լրագրության բաժին 3-րդ կուրս
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գլխավոր շտաբի ևս մեկ գնդապետ միացել է հայտարարությանը

Հաջորդ գրառումը

Կոմիտաս – Կռունկ / Անուշ Նիկողոսյան և Հայկ Մելիքյան

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Կոմիտաս - Կռունկ / Անուշ Նիկողոսյան և Հայկ Մելիքյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական