Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ջուրն իր ճանապարհը գտել է»

26/02/2021
- 26 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս խորագիրն է ընտրել ֆրեզնոյաբնակ երգահան եւ երգիչ Ջոզեֆ Պողիկյանն իր նոր ստեղծագործության համար, որն անդրադառնում է բնօրրանից տեղահանության եւ հայկական սփյուռքի կազմավորման թեմային: Ծրագիրը իրականացնելու նպատակով 2019-ի հոկտեմբերին Պողիկյանը Երեւան է փոխադրվել, որտեղ ուսումնասիրություններ է կատարել Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում եւ դասավանդել Երեւանի պետական երաժշտանոցում:

Խորագիրը, որը փոխաբերական իմաստով նշանակում է արյան կանչն իր ճաապարհը գտել է, վերցված է, ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, Հրանդ Դինքի գրած մի հոդվածից այն մասին, թե ինչպես ֆրանսահայ մի տարեց կին մահանում է Թուրքիայում իր մանկության գյուղն այցելելիս: Երբ մարմինը հողին հանձնելու հարցն է առաջանում, գյուղացիներից մեկն առաջարկում է հենց այդ գյուղում էլ թաղել, քանի որ «Ջուրն իր ճանապարհը գտել էր»:

Բնօրրանի հետ միաձուլվելու այս յուրահատուկ պատմության միջոցով Պողիկյանը փորձում է գտնել իր տեղն այս աշխարհում ինչպես հոգեւոր, այնպես էլ ստեղծագործական առումներով:

Կոմպոզիցիայում ներառված ջրի գաղափարը, որ արյան կանչից բացի առնչվում է նաեւ տեղահանության հետ, ներկայացված է Կոմիտասի հավաքած ժողովրդական երգերից հատվածների միջոցով: Պողիկյանը կարողացել է վարպետորեն միահյուսել այդ հատվածները եւ հորինել բարդ ու տպավորիչ մի նոր ամբողջական ստեղծագործություն:

Պողիկյանը մասնակցել է երաժշտական բազմաթիվ միջազգային փառատոների, ինչպիսիք են «Օregon Bach Festival-ը», «New Music on The Point Festival-ը» եւ միջոցառումների «Walt Disney Concert Hall-ում», «TENOR Conference-ում» (Մելբուռն) եւայլն: Նա նաեւ հիմնադիրն է էլեկտրոնային երաժշտական գործեր կատարող «Ensemble Decipher» խմբի:

Հ.Ծ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոմիտաս – Կռունկ / Անուշ Նիկողոսյան և Հայկ Մելիքյան

Հաջորդ գրառումը

Վաղը Կապանի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է լինելու

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Վաղը Կապանի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է լինելու

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական