Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՆԵՓ ԱՃԵՑՆԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ

26/02/2021
- 26 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համավարակի եւ պատերազմի տնտեսական շոկերը հաղթահարելու միջոց, թե՞քայլ դեպի մարիխուանայի օրինականացում: Հայաստանում թելատու կանեփի կիրառության նախագիծ մշակվել էր դեռ 2018 թվականին, սակայն այդ ժամանակ այն կյանքի չկոչվեց: Օրերս կառավարությունը հաստատեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը եւ գործողությունների պլանը»ՙ բաղկացած 12 նպատակային եւ 14 աջակցության ծրագրերից,որոնցից մեկը վերաբերում է արդյունաբերական կանեփի աճեցմանը:

Հայաստանում կանեփի բիզնեսով զբաղվելու հնարավորությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել պոտենցիալ ֆերմերների շրջանում: Նման հետաքրքրությունը հաշվի առնելով` էկոնոմիկայի նախարարը չի բացառում, որ տեխնիկական կանեփի առաջին օրինական ցանքատարածությունները Հայաստանում կհայտնվեն արդեն այս գարնանը:

«Մենք հիմա ստեղծում ենք աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի թե՛ իրավական, թե՛ անվտանգային եւ թե՛ բիզնես հարցերը կարգավորելով: Մտավախություն կա եւ նախկինում եղել է նման փորձ տեխնիկական կանեփ աճեցնելու, որին հետո խառնվել է ոչ տեխնիկական կանեփը: Նման դեպքերից խուսափելու համար, աշխատանքային խմբում հենց սկզբից ներգրավվելու են իրավապահ մարմինների ներկայացուցիչները»,- ասում է էկոնոմիկայի նախարարըՙ Վահան Քերոբյանը :

Տեխնիկական կանեփի մշակումը նույնիսկ ներառված է կառավարության հաստատած 2021թ-ի տնտեսական արձագանքման ծրագրում ու գործողությունների պլանում:

«Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր կանեփը, հա՞: Եթե արդյունաբերական կանեփն այդքան լավ բան լիներ, ամբողջ աշխարհն արդյունաբերական կանեփ կցաներ: Տեղը չգիտեի՞ն, թե՞ սերմը չունեին»,- ասում է տնտեսագետ Արթուր Խաչատրյանը :

«Կանեփի բոլոր տեսակները համարվում են թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր», որոնք ընդգրկված են ՀՀ-ում արգելված մշակաբույսերի ցանկում, եւ եթե նույնիսկ խոսքն արդյունաբերական հումքի մշակման մասին է, այն որոշակի մտավախության պատճառ է. տեխնիկական կանեփի քողի տակ կարող է աճեցվել նաեւ դրա` թմրանյութ հանդիսացող տեսակը»,- մեզ հետ զրույցում նշեց Ս.Գասպարյանը :

Պաշտոնական տեղեկանքի համաձայն, ՀՀ-ում տեխնիկական կանեփի մշակության հիմնական նպատակը դրանից թել ստանալն է:

«Ցավոք, կանեփ ասելով այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարեւոր արդյունաբերական հումք է, կարելի է օգտագործել նաեւ տեքստիլ արդյունաբերության մեջ` թուղթ, ներկեր, լաքեր, կոսմետիկ միջոցներ, բժշկության մեջ կիրառվող յուղեր ստանալու նպատակով», ավելացրեց ֆերմեր Ա.Սարգսյանը :

Մարդկանց կարծիքները տարբեր են, բայց սպասելիքները մեկըՙ որ այն մարիխուանայի օրինականացման «անտեսանելի» սկիզբն ու կապը չդառնա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանական ֆեյքերն ու օգատերերը 2018-ի լուսանկարները ներկայացնում են իբր այսօրվա

Հաջորդ գրառումը

ՄԻԱՅՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԻԱՅՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական