Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրքագողերը

19/02/2021
- 19 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Գիրք գողանալն ինձ մոտ չստացվեց, բայց ինձանից շատ են վերցրելՙ անվերադարձ:

Գիրք նվիրելու օրը տոն է բոլոր գրքասերների համար: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրըՙ փետրվարի 19-ին, ավանդաբար անցկացվող տոնը մեծ ժողովրդականություն է վայելում հանրության շրջանում:

Բոլորն էլ կարող են գիրք գնել, բայց ոչ բոլորն են համարձակվում գողանալ այն:

Գողանալ, թռցնել, հափշտակել, երբ խոսքը գրքի մասին էՙ այս բառերը կորցնում են իրենց «զորությունը»: Նրանք սիրում են կարդալ ու նրանց ներում են:

«Գողացածս առաջին գիրքը հեքիաթների ժողովածու էր, որը դպրոցական տարիներին վերցրել էի Խնկո-Ապոր գրադարանից, չէի հասցրել վերադրաձնել ու վախենում էի, որ եթե ուշացումով վերադարձնեմՙ կբարկանան: Անկեղծ ասածՙ գրադարանավարուհին միշտ դժգոհ դեմք ուներ ու վախենում էի իրենից», մեզ հետ զրույցում ասաց 25-ամյա Մանեն:

Մանեն զրույցի ընթացքում նաեւ հիշեց, թե ինչպես է ուսանողական տարիներին լսարանից երկու գիրք վերցրել վերադարձնելու պայմանով, բայց քանի որ այդ գրքերի հետ մի քանի օրում բարեկամացել է, դրանք հետ չեն վերադարձվել: «Վերջին ու ամենաբարդ «գողությունը» մեկ տարի առաջ եմ արել: Գնացել էի Երեւանի դպրոցներից մեկի տնօրենի հետ հարցազրույցի ու նրա սենյակում մի հոգեբանական գիրք տեսա ու թռցրեցի: Հուսով եմ տնօերնը չի նկատել գրքի բացակայությունը», ժպիտով պատմում էր զրուցակիցս:

Զրուցակիցներիցս մյուսը 22-ամյա Անին էր, որի առաջին «գողությունը» իրենց գյուղի գրադարանից է եղել:

«Դպրոցական տարիներին Արմավիրի գրադարանի ամենահավատարիմ ընթերցողներից էի: Սիրում էին ինձ ու թույլ էին տալիս ինքնուրույն մոտենալ գրապահարաններին ու ընտրել ինձ անհրաժեշտ գիրքը: Առաջին գողացածս գիրքըՙ «Մխիթար Սպարապետն» էր, տեսա ու հասկացա, որ մեր տան գրապահարանում նրա պահանջը զգացվում է: Գրքից երկու օրինակ վերցրեցի. մեկը պահեցի պայուսակումս, իսկ մյուսը տարա գրանցելու», պատմեց Անին, ապա ավելացրեց, որ գրքագողություն է արել նաեւ, երբ ուսումը շարունակելու նպատակով գնացել է Ռուսաստան. «Գրադարանը զբաղեցնում էր լսարանի պատերից երկուսը: Կարելի էր գիրք վերցնել ու հետո վերադարձնել, իսկ հսկողությունը տեսախցիկի հույսին էր: Մեկ ու կես տարվա ընթացքում մի մեծ տոպրակ օտարալեզու գրքրեր «հավաքեցի» ու ինձ հետ բերեցի Հայաստան», ասաց Անին ու ծիծաղելով ավելացրեցՙ մարդու մտքին տեղ լինի, ամեն ձեւով էլ ուզածին կհասնի:

Զրուցակիցներիցս ամենափոքրը 12-ամյա Նարեկն է. դեռ չի հասցրել գրքագող դառնալ, բայց շատ է սիրում ընթերցել: Ընթերցանության ճանապարհի սկիզբը դրել է Ավ. Իսահակյանի տեխնիկական գրադարանից. «Սիրում եմ ընթերցել ու ազատ ժամանակս լցնում եմ ոչ թե համակարգչային խաղեր խաղալով, այլ գրքեր եմ կարդում. վերջին կարդացածս գիրքը Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպն է եղել», ասաց Նարեկը, հետո ավելացրեց, որ շուտով գրադարանի գրքերի մեծ մասը կարդացած կլինի ու պատրաստվում է գրանցվել Ավ. Իսահակյանի կենտրոնական գրադարանում:

Գիրք ընթերցելը ժամանակակից է, մոդայիկ, գիրքն էլ լավագույն նվերն էՙ բոլոր տոներին:

Այսօր, փետրվարի 19, գիրք նվիրելո՛ւ օրն է, ոչ թե գողանալու:
ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, Լրագրության բաժնի 3-րդ կուրս
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՔՎԻ ՀԱՅԵՐԻ ԵՂԵՌՆԸՙ ՌՈՒՍԱԿԱՆ ՎԵՊՈՒՄ

Հաջորդ գրառումը

Արցախյան պատերազմ․ Դավաճանության փաստեր (տեսանյութ -рус)

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Արցախյան պատերազմ․ Դավաճանության փաստեր (տեսանյութ -рус)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական