Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉՅԱՆ

19/02/2021
- 19 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2021 թ. հունվարի 16-ին Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքում վախճանվել է անվանի գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան ու նկարիչ Ստեփան Թոփչյանը (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրող, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի եղբայրը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի եւ դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հայրը): Նա ծնվել է 1937 թ. Երեւանում: Ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը: 1959 թ. աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապի հայկական ընկերությունում, 1960-1966 թթ.ՙ ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1967-1976 թթ. եղել է ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի էսթետիկայի, ապա հայ փիլիսոփայության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ 1976-1979 թթ.ՙ Հայկական Սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալը: 1979 թվականից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, սկզբումՙ որպես Գեղարվեստական արձակի խմբագրության, հետոՙ որպես Հայ դասական գրականության բաժնի վարիչ: 1966 թ. պաշտպանել է ատենախոսություն «Շիրվանզադեի էսթետիկական հայացքները» թեմայով եւ դարձել բանասիրական գիտությունների թեկնածու: 1967 թվականից եղել է ՀՀ Գրողների միության անդամ: 1993 թվականից մասամբ բնակվել է ԱՄՆ-ումՙ ակտիվորեն աշխատակցելով ամերիկահայ մամուլին: Վերջին տարիներին պարբերաբար ապրել ու ստեղծագործել է Հայաստանում:

Նրա հիմնական աշխատություններից ենՙ «Շիրվանզադեի էսթետիկան» (1963), «Րաֆֆու էսթետիկական հայացքները» (1971), «Հայ նոր գրականության պատմության» «Հայկական նեոռոմանտիզմ» եւ «Դանիել Վարուժան» գլուխները (հատոր 5, 1979), «Անհունի անդրադարձը» (1982) ու «Կերպ եւ իսկություն (1985) գրականագիտական ուսումնասիրությունների ժողովածուները, «Հայ քննադատության պատմության» «Հովհաննես Թումանյան» գլուխը (հատոր 2, 1998), «Ապագայի հիշողությունը» (երկու հատոր, 2003) եւ «Կարիճի տարի» (2016) հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, «Կյանք դարերի համար/Ավետիս Ահարոնյանի կյանքը» (2003) եւ «Հովսեփ Էմին» (2017) մենագրությունները:

Ստեփան Թոփչյանի վերջինՙ «Երվանդ Քոչար» մենագրությունը հրատարակության ընթացքում է: Առայժմ անտիպ են մնում Լեսսինգի «Լաոկոոնի»ՙ գերմաներենից հայերեն թարգմանությունըՙ ծավալուն ուսումնասիրությամբ, եւ Ուիլյամ Հոգարթի «Գեղեցկության վերլուծություն» տրակտատի մասին ուսումնասիրությունը: Նրա «Հայկական նեոռոմանտիզմ» հիմնարար աշխատությունը համարվում է հայ գրականագիտության նվաճումներից մեկը եւ հիմք է ծառայել հետագա բազմաթիվ նոր ուսումնասիրությունների համար:

Ստեփան Թոփչյանը հեղինակ է մի քանի հարյուր հոդվածների, որոնք տպագրվել են հայ ու արտասահմանյան մամուլում, եւ բազմաթիվ գրքերի առաջաբանների: Որպես ակտիվ մտավորական, նա մշտապես արագորեն արձագանքել է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրադարձություններինՙ տալով իրավիճակների հրատապ ու խորքային վերլուծություններ, բազմիցս հանդես է եկել հրապարակային ելույթներով ու հարցազրույցներով ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Ստեղծագործել է նաեւ որպես նկարիչ:

Լուսանկարըՙ Սամվել Սեւադայի

Ցավակցություն

Գրականագետ, արվեստաբան եւ հրապարակախոս Ստեփան Թոփչյանի մահվան տխուր առիթով «Ազգ»ի խմբագրությունը վշտակցում է նրա որդիներինՙ Արամ եւ Էդվարդ Թոփչյաններին, եղբորըՙ Ալեքսանդր Թոփչյանին, մյուս հարազատներին եւ ընկերներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԵՊԻ ԱՐՑԱԽ…

Հաջորդ գրառումը

ՌՈՍՏՈՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՍՏՈՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և...

ԿարդալDetails

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական