Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԵՊԻ ԱՐՑԱԽ…

19/02/2021
- 19 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԼԱՈՒՐԱ ՕՍԻՊՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության, 3-րդ կուրս

Պատերազմից հետո Արցախ գնալը անհրաժեշտություն է, որպեսզի քո աչքով տեսնես ինչ է կատարվում, եւ թե ինչպես ես թշնամու «քթի տակով» անցնում ու գնում զինվորիդ մոտ:

Առաջին անգամ էի Սյունիքի ճանապարհով Արցախ գնում, եւ չհասկացա, թե որտեղից սկսվեց Արցախի սահմանը, որովհետեւ մինչ այդ սովոր էի տեսնել «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը…

Արցախի սկիզբը այս կողմից Բերձորն է, որտեղ մտնելուն պես չկար ո՛չ Արցախի դրոշը, ո՛չ էլ Հայաստանի, այլ ծածանվում էր Ռուսաստանի դրոշը, ինչից էլ հասկացա, որ այդտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, որոնք կանգնեցնում են անցնող մեքենաներըՙ ստուգում փաստաթղթերը եւ բարեհամբույր բարի ճանապարհ մաղթում: Խաղաղապահներից շատերն էլ արդեն հայերեն բառեր գիտեին:

Բերձորի ճանապարհով անցնելիս միանգամից աչքի է ընկնում պատերազմի ժամանակ պայթեցրած կամուրջը, ինչը նորից կառուցում էին:

Պատերազմից հետո շատ ճանապարհներ ու տներ են քանդվել, բայց այդ ամենը կարգավորվող է բացի մի բանիցՙ տներ կան այնպես քանդված, որ այլեւս չես կարող վերակառուցել, թվում էՙ այդ տների լույսն ընդմիշտ է մարել…

Ճանապարհը շարունակվում էր, եւ որքան մոտենում էինք Շուշիին, այնքան անցակետերը շատանում էին:

Ճանապարհին ամեն մանրուք փորձում էի նկարել, եւ այդպես նկարելով հասանք մինչեւ Շուշի…

Չկար այն մեծ եւ ճերմակ տառերով գրված Շուշին, փոխարենըՙ կանաչ տառերով ինչ-որ խզբզանք: Շուշիում ակտիվ շինարարական աշխատանքներ էին կատարվում, իսկ մինչեւ այնտեղ հասնելը Քարինտակ տանող ճանապարհը վերակառուցվում էր:

Երբ ես նկարում էի, ադրբեջանցի զինծառայողները մեր մեքենայից երկու-երեք մետր հեռավորության վրա էին գտնվում, որոնք ռուս խաղաղապահներին ասացին, որ նկարում եմ իրենց… Ռուս զինվորը մեքենան կանգնեցրեց, հեռախոսը վերցրեց ինձնից, բոլոր նկարները ջնջեց եւ զգուշացրեց, որ չի կարելի նկարել:

Այդ անցակետն էլ անցանք…

Չհասած Ստեփանակերտ նայեցի հետՙ հեռվում երեւում էին միայն Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները, եւ միայն այդ ժամանակ հասկացա, որ իրոք Շուշին մնացել է հեռվում…

Բոլոր անցակետերում շունչս պահում էի… Ոչ, վախից չէր, այլ իրականության գիտակցումից:

Բայց շուտով ծանր մթնոլորտը թուլացավ, երբ հասանք Ստեփանակերտ, որտեղ վերջապես երեւացին մեր եռագույնները:

Հասկացա, որ ամեն բան չէ որ կորցրել ենք, եւ որ ամենակարեւորըՙ քաջ զինվորդ Ասկերանում քեզ է սպասում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻՑ ԴԵՊԻ… ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

Հաջորդ գրառումը

ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉՅԱՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉՅԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Ֆիքսենք միայն, որ Սուրբ Էջմիածինն ու Վեհարանը ասպատակել պատրաստվող պոռոտախոսների խմբակը հողի վրա կարողացավ միայն ողջ վարչական ռեսուրսով, սեփական քաղաքական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական