Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻՑ ԴԵՊԻ… ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

19/02/2021
- 19 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շուրջ երեք տասնամյակ առաջ, ինչ-ինչ հանգամանքների արդյունքում մերը հռչակված ՀՀ սահմանամերձ որոշ տարածքները երդվյալ հակառակորդին զիջելու իրողությունը ծանր հարված է յուրաքանչյուր հայի համար: Որ այն իրականացրած իշխանությունը վայրկյան առաջ պետք է հեռանա եւ իրավական պատասխանատվության ենթարկվի, դա էլ է անքննելի, քանզի դավաճանությունը արդարացում չունի: Այնպես որ բոլորովին անհիմն չէ մեր բացարձակ մեծամասնության այն համոզումը, որ արդարությունը ընկրկում է, բայց չի մեռնում:

Մեր այս վիճակն առավել է խորանում, երբ լսում ենք գյուղաբնակների այն հատվածին, ովքեր անասնապահությամբ են հոգում իրենց ընտանիքների առօրյան: Այն առավել դժվարին է դարձել խոշոր եղջերավորի համարՙ առաջնահերթ արոտավայրերի կորստի արդյունքում: Եվ սփռվում է հետեւյալ պատկերը. չկա արոտատեղ, անասուն պահելն անիմաստ է դառնում, ապրուստի խնդիր է ծագում, հարկ է գյուղից հեռանալ, հիմնականում արտագաղթել: Անշուշտ տխուր է, եթե այլ գնահատական չտանք: Եվ հարցը, թե ինչ է այդ արոտավայր կոչվածը, որը մերօրյա հային նման վիճակի է հասցնում, հնչում է ինքնաբերաբար:

Հայաստանի Հանրապետությունում արոտավայրեր անվանվողը երկրի տարածքի գրեթե մեկ քառորդ մասն է, մոտ 700 հազար հեկտար: Դրանք խոտակերպ բույսերով ծածկված հողային տարածքներ են, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական ընտանի կենդանիներին արածեցնելու նպատակով: Մասնագիտական գրականությունից տեղեկանում ենք, որ արոտային պահվածքի ժամանակ կենդանիները սնվում են սպիտակուցներով, ածխաջրերով, վիտամիններով, հանքային աղերով հարուստ դյուրամարս եւ տնտեսապես էժան կանաչ կերով: Ահա մեզ ու ձեզ անասնապահի հուսալքության հիմնական պատճառը, որին իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն արձագանքեցին հետեւյալ խորհրդով .-անասունը պետք է գոմում պահվի, իրենց մոտեցմամբՙ խելացի հռչակված անասնագոմում:

Դե եկ ու մի ասա. ձեր իշխանավարման 1000 ու ավելի օրերին, որն ըհդգրկում է գյուղատնտեսական ամբողջ երեք շրջան, գեթ մեկ ակնթարթ մտածե՞լ եք անասուններին առաջնահերթ կերարտադրության շուրջ, որն ամբողջ աշխարհում դիտարկվոմ է որպես համապետական խնդիր, ռազմականից ոչ պակաս պարենային անվտանգության գերնպատակ: Ոլորտը լուսաբանող լրագրողս նման որեւէ փաստ չեմ մտաբերում, եթե նկատի չառնենք կիսատ-պռատ ինչ-որ երեւութակեղծ որոշունմերի ընդունումը, որոնց արդյունքում հայ գյուղն ու գյուղացին առավել են ունեզրկվել եւ օտարվել իրենց աշխատանքից: Նախորդ տարվա խոտհնձի կորստի շրջանից ամիսներ են անցել, կառավարության բազմաթիվ նիստեր են կայացել, եւ ոչ մի արձագանք: Պետք չէ ինքնախաբկանքի տրվել ապաշրջափակման ակնկալիքներից, քանզի երկնիշ տնտեսական աճ ունեցել ենք նաեւ շրջափակման պայմաններում: ՀՀ ներքին ռեսուրսը բազմաճյուղ է եւ այն հարկ է ըստ անհրաժեշտության օգտագործել: Նաեւ անառարկելի փաստ է, որ պետությունների ազգային, կրոնական թե ռասսայական պատկանելությունից անկախ աշխարհի չորս կողմերում բոլոր առումներով կայացել են այն պետությունները, որտեղ բնակիչների պարենային առաջնահերթությունը հոգալու նպատակով բավարար քանակի, որակի ու մատչելիության կենդանական ծագման սնունդ է արտադրվում:

Գյուղաբնակին օգնել-աջակցել պետք է, ավելինՙ պահանջ ու անհրաժեշտություն է: Այս օրերին լիարժեք անասնակերի ներմուծումը, թող տարօրինակ չհամարվի, ՀՀ պարենային անվտանգության առաջնահերթություն է: Հանրությունը միանշանակ կողջունի, եթե այդ նպատակին ուղղվի ասենքՙ 750 մլն դոլար նորահայտ պարտքի անգամ աննշան մասը: Այդկերպ հնարավոր կլինի կանխել անասնագլխաքանակի հարկադիր սպանդը, խորը սառեցված մսատեսակների ներկրման ծավալների ավելացումը, կաթնամթերքների այլեւայլ միջոցներով ստացումը, մեր մարդկանց առողջությունը վտանգելը: Սրանք հարցեր են, որոնք համապետական մոտեցումներ են պահանջում եւ որը մեզանում ցավալիորեն չի նշմարվում:

Արոտավայրերն այդ նույն մարգագետիններն են, որոնք գյուղոլորտի պատասխանատու պաշտոնյաները հիշում են, ալպյանն էլ հավելելով, կաթնեղենն ու մսամթերքները արտահանելու հոռանկարի պարագայում: Այն այսօր իրականացվում է հիմնականում ներկրված հումքի հաշվինՙ խոր սառեցված մսատեսակների, կաթի փոշու եւ այլեւայլ հավելումների օգտագործմամբ: Արտադրական այս յուրօրինակ աճպարարությունում հայ գյուղացին տեղ ու դեր չունի, որպիսի վիճակը իշխանության ներկայացուցիչներին կարծես չի մտահոգում: «Կարծեսը» ինքնաբերաբար ստացվեց, «տեղինը»ՙ պարզապես «չի մտահոգումն» է: Այլապես, ասենք, գյուղնախարարության լուծարումն այս կերպ չէին ձեռնարկի, այն գոնե ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմ կընդգրկեին, ակնկալիք տածելով, որ գյուղական համայնքները, ասենքՙ Սյունիքի, Տաուշի, Գեղարքունիքի պարագայում անձեռնամխելի տարածքներ են, այլ ոչՙ տնտեսական ազատ շրջաններ, ինչ-ինչ նպատակների համար օգտագործելի: Հայ հանրության այսօրինակ մտահոգությունը կանխելու նպատակով գործել է պետքՙ առավել կոնկրետ ու առարկայական:

Սպասենք քայլերիՙ ուշի ու ուշացածի շուրջ հայտնի մոտեցումը մտապահելով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԵԶ

Հաջորդ գրառումը

ԴԵՊԻ ԱՐՑԱԽ…

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԴԵՊԻ ԱՐՑԱԽ...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական