Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անապահովները եւ ամբարտավանները

19/02/2021
- 19 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկփեղկվածություն

2021թ. փետրվարի 10-ին միլիոնավոր իրանցիներ նշում էին Իսլամական հեղափոխության 42-րդ տարեդարձը…

20-րդ դարի 60-ական թվերը Իրանի համար ծանր տարիներ էին:

1963թ. Իրանի շահըՙ Մոհամմեդ Ռեզա Փեհլեվին (կառավարել է երկիրը 1941 մինչեւ 1979թթ.) հայտարարեց «Սպիտակ հեղափոխության» սկզբի մասին, որն առանց արյունահեղության պետք է արմատական վերափոխումների սկիզբը դներ Իրանում եւ պետությունը դարձներ աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկը: Այդ ժամանակ քաղաքական կյանքը Իրանում գրեթե մահամերձ վիճակում էրՙ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը, կուսակցությունները արգելքի տակ էին, Խոմեյնեին, որը համարձակվել էր մարտահրավեր նետել իշխանություններին, երկրից աքսորվել էր: Գաղտնի ոստիկանությունըՙ «SAVAK» (Sazman Attela at va Amniyat-e Keshvar), որը զբաղվում էր պետական անվտանգության հարցերով, սարսափ էր ներշնչում ողջ հասարակությանը: Կարեւոր փաստարկներից մեկն այն էր, որ երկրի մտավորականությունը եւ հասարակության մեծ մասը հիասթափված էր հասարակական կյանքի հզոր շարժիչներիցՙ ազգայնամոլությունից եւ կոմունիզմից (50-ական թվերի ավանգարդը): Իրանի հասարակությունը փնտրում էր «հատուկ ելք» իրավիճակից, ամենայն հավանականությամբ դա հենց շիա կրոնի ամրապնդումն էր երկրում:

Ծանոթություն: Շիաները հանդիսանում են իսլամի (մահմեդականության) այն ուղղության հետեւորդներն ու համախոհները, որոնց միավորում է Ալի իբն Աբու Թալիբի (Մոհամմադ մարգարեի հորեղբոր տղան, փեսան եւ զինակիցը) նկատմամբ հավատը: Նրանք ընդունում են, որ Ալի Իբն Աբու Թալիբի սերունդները Մոհամմադ մարգարեի միակ օրինական ժառանգներն ու հոգեւոր հաջորդողներն են: Բացի այդ, շիաների տարբերակիչ հատկությունը կայանում է նրանց համոզվածության մեջ, որ մահմեդական հասարակությունը պետք է ղեկավարվի իմամների կողմից, որոնց ընտրում է ինքըՙ Ալլահը: Այդ իմամները հենց Ալի Իբն Աբու Թալիբի ժառանգներն ենՙ ծնված Մոհամմադի դուստր Ֆաթիմայից:

Իրանում այդ ժամանակաշրջանի մտավորականության վառ ներկայա-ցուցիչներից մեկը Ալի Շարիաթին էր, խոշոր կրոնական գործչի որդին, որն սկսել էր իր գործունեությունը շահի դեմ դեռեւս 50-ական թվերից: Վերջինս հատուկ կրթաթոշակով մեկնել էր Ֆրանսիա եւ ընդունվել Սորբոնի համալսարան:

Ամբողջովին ընկղմվելով համալսարանական միջավայրումՙ Շարիաթին սկսեց մասնակցել Ալժիրի ուսանողների հակագաղութային շարժմանը, այնուհետեւ մասնակցում էր ցույցերինՙ ի պաշտպանություն Պատրիս Լումումբայի եւ վերջապես նա ամբողջ խորությամբ ուսումնասիրում էր Ֆրանսիացի փիլիսոփա, գրող, դրամատուրգ, մանկավարժ, աթեիստական էկզիստենցիալիզմի ներկայացուցիչ, ձախակողմյան հայացքների տերՙ հակված դեպի մարքսիստական ուսմունքըՙ Ժան-Պոլ Էմար Սարթրի գործերը:

Սակայն Ալի Շարիաթի կյանքում ամենամեծ դերը խաղաց ֆրանսիացի Ֆրանց Օմար Ֆանոնըՙ փիլիսոփա, հոգեվերլուծաբան, հեղափոխական, 3-րդ աշխարհի երկրների ապագաղութացման շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը: Այդ ժամանակ էր, որ Շարիաթի մոտ ձեւակերպվեց ինտելեկտուալ այն կառուցվածքը, որ ճնշվածների զտումը եւ ազատագրումը ճնշողներից կարող է իրականացվել միայն պայքարի միջոցով: Միեւնույն ժամանակ Շարիաթին վերափոխում էր Ֆանոնի աշխարհիկ գաղափարները կրոնական բովանդակությամբ: Շիա կրոնը, ըստ Շարիաթի, իրական ինքնության հիմքն է:

Եվ այդպես իրանական հասարակարգում հայտնվեցին mostazefin (անապահովներ) եւ mostakberin (ամբարտավաններ) գաղափարները:

Եվ ահա այս գաղափարական երկփեղկվածությունը հետագայում հիմք դարձավ Իրանի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ:

Զարգացնելով իր մտքերըՙ Շարիաթին գտնում էր, որ մարգարեն դառնում է հեղափոխության առաջնորդ, հավատքի մարտիկ (mojahed), ջերմեռանդ հեղափոխական, իսկ խոնարհ հավատացյալները վերածվում են սովորական քաղքենիների, հեղափոխության գործի համար ոչ օգտակար:

Տասնամյակներ անց այս տերմինները կարեւոր տեղ կզբաղեցնեն Խոմեյնեի ու նրա զինակիցների հռետորաբանության մեջ, ինչպես նաեւ կմիահյուսվեն Իսլամական Հանրապետության գաղափարախոսության մեջ:

1979թ. նոյեմբերի 4-ին իրանական արմատական երիտասարդության մի հոծ բազմություն հարձակվեց Թեհրանում տեղաբաշխված ԱՄՆ դեսպանատան շենքի վրա եւ պատանդ վերցրեց 66 հոգու, այդ թվումՙ դիվանագետներ, ծովային հետեւակի զինվորներ եւ տեխնիկական ծառայողներ: Ամերիկյան իշխանության փորձերըՙ ազատել իրենց քաղաքացիներին օպերատիվ-ռազմական գործողությամբ, ավարտվեցին ապշեցուցիչ ձախողումով:

Վերոնշյալ ամերիկացիները 444 օր անցկացրին գերության մեջ: Գերեվարված ամերիկյան դիվանագետների մեջ էր նաեւ դեսպանատան քարտուղար Վիկտոր Թոմսեթը: Ուշադրության էր արժանի նաեւ այն փաստը, որ ցուցարարների ձեռքն ընկավ դեսպանատան արխիվային փաստաթղթերի մեծ մասը: Ինչո՞ւմն էր բանը, ինչո՞ւ ամերիկացիները պատրաստ չէին այդ հարձակմանը, չէ՞ որ 1979թ. փետրվարի 11-ին իսլամական հեղափոխությունից հետո նման ցույցեր եւ հավաքներ դեսպանատան վարչական մասնաշենքի առջեւ հաճախ էին լինում: Ավելին, փետրվարի 14-ին ամբոխը մի քանի ժամով գրեթե գրավել էր դեսպանատան տարածքը, բայց նրանց ցրեցին: Այդ միջադեպից հետո դեսպանատան արխիվը (պահոց) շտապ կերպով էվակուացվեց արեւմտյան Գերմանիա: Սակայն ամերիկյան հեղափոխությունը եւ դիվանագիտական կորպուսը կոպիտ սխալ թույլ տվեցին, կանխատեսելով, որ ճգնաժամի գագաթնակետը անցավ եւ արխիվը վերադարձվեց իր տեղը:

Ծանոթություն. Թե ի՞նչ փաստեր, անուններ, մեկնաբանություններ, հանդիպումների արձանագրություններ, հաշվետվությունների պատճեններ, անձանց բնութագրեր կարող են լինել ամերիկյան դեսպանատների արխիվներում, նշելն ավելորդ է: Ընթերցողը թող միայն պատկերացնի, թե ինչ հարուստ «ավար» հայտնվեց հեղափոխականների ձեռքում:

Հիշեցման կարգով նշեմ, թե ինչ տեղեկատվություններ հայտնվեցին համաշխարհային մեդիա–ռեսուրսներում, երբ ի հայտ եկավ WikiLeaks –ի (թարգմանաբոր արագ արտահոսք) արխիվը: Ասանժի հափշտակած տեղեկատվության ծավալները կազմում էին 251288 փաստաթուղթ: Այդ փաթեթում կային 274 ամերիկյան դեսպանատների հաշվետվություններ, հեռագրեր, դիվանագիտական ճեպագրեր, ՆԱՏՕ–ի փաստաթղթեր եւ այլն, եւ այլն:

Շենքի գրավման օրը, երեկոյան, Այաթոլլահ Խոմեյնեին հայտարարեց, որ այդ իրադարձությունը երկրորդ հեղափոխությունն էր երկրում, իսկ դեսպանատունը անվանեց ամերիկյան լրտես Թեհրանում:

Ամբողջ Իրանի տարածքում այրվում էին ամերիկյան դրոշները, քեռի Սեմի խրտվիլակները, ամենուր լսվում էին գոռոցներ «Մա՛հ Ամերիկային»:

Ուշադրության է արժանի այդ ժամանակահատվածում Իրանում գործող խորհրդային հետախուզության ռեզիդենտ Լեոնիդ Շեբարշչինի կողմից գրված նյութերը. «Երբ ուշադիր հետեւում ես տեղի ունեցող իրադարձություններին, նկատում ես, որ տեսանելի տարերայնությունը քողարկում է հստակ կազմակերպչական աշխատանքներըՙ ամբոխը հավաքվում է ազդանշանով, որը հասանելի չէ կողմնակի դիտորդին, գոռգոռոցներ եւ բղավոցներ հրահանգներով եւ նույն մարդկանց հրահանգներովՙ լռություն եւ կայունություն»:

Իրանի հեղափոխությունը ուժգին քարուքանդ անող ուժ ունեցավ: Աշխարհի բնական ռեսուրսներով ամենահարուստ տարածաշրջաններից մեկում ամենակարճ ժամկետում ձեւավորված համաշխարհային տերությունների դաշինքների մեծ մասի հավասարակշռությունը չեզոքացրեց կայացած տնտեսական եւ քաղաքական կապերը:

Նույն 1979թ. մայիսին Իրանում ստեղծվեց Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), որպես իսլամական վարչակարգի գլխավոր հենարան եւ ի հակակշիռ բանակի:

ԻՀՊԿ կազմում մտնում են ցամաքային զորքեր, ռազմածովային ուժեր, ռազմա-օդային ուժեր: Այդ շրջանակներում գործում են նաեւ արտաքին հետախուզության կոմիտեն եւ արտաքին գործառույթների կոմիտեն:

Իրանի տեղեկատվական նախագահությունըՙ BEBAK-ը հանդիսանում է երկրի գլխավոր հատուկ ծառայությունը, որի մեջ ընդգրկված է նաեւ արտաքին հետախուզության տնօրենությունը (թիվ 15 տնօրենությունը), որը զբաղվում է բացառապես հետախուզական գործունեությամբ աշխարհաքաղաքական ուղղություններով եւ հատկանիշներով:

Իրանի հետախուզությունը արդեն բազմիցս ապացուցել է, որ մեր տարածաշրջանում լավագույններից մեկն է, լավ տեղեկացված է, աշխատում է սկսած 1983թ-ից:

Նկար 1. Ալի Շարիաթ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Պատերազմի սարսափը կրկին վերապրեցի չարաբաստիկ 44 օրերի ընթացքում…»․ Բելլա Քոչարյան

Հաջորդ գրառումը

Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը, այդ սփյուռքի մի պատկառելի մասը արմատներով արցախցի է․Դավիթ Բաբայան

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը, այդ սփյուռքի մի պատկառելի մասը արմատներով արցախցի է․Դավիթ Բաբայան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների...

ԿարդալDetails

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական