Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՋՈՒՄՀՈՒՐԻՅԵԹ». «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»

19/02/2021
- 19 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեեւ ղարաբաղյան երկրորդ պատերազմը սանձազերծվեց Արցախի Հանրապետության դեմ, սակայն բուն թիրախը Հայաստանն էր: Հայ ժողովրդի շատ ջերմ բարեկամ եւ ռազմավարական դաշնակից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը , իր լավագույն ընկերոջՙ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սերտ համագործակցությամբ, բզկտելով Արցախը, նախ կաթվածահար արեց հայաստանյան իշխանություններին, ապա ձեռնամուխ եղավ Հայաստանի Հանրապետությունը վերածելու կամազուրկ պետության, որպեսզի Թուրքիան հայկական սահմանը բացի իր համար ավելի քան նպաստավոր պայմաններում: Թերեւս այդ առումով պատահական չեն Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման, հայկական սահմանի բացման թուրքական պատրաստակամությունները, որոնք վերջին շրջանում սկսել են հաճախակի հնչել Թուրքիայում: Այլ կերպՙ Թուրքիան չի ցանկանում ձեռքից բաց թողնել ստեղծված պատեհ առիթը, ինչի համար նա պարտական է Պուտինի ավելի քան հայանպաստ նկրտումներին:

Թե ինչ արդյուքի կհանգեցնեն արցախյան հիմնահարցին թուրք-ադրբեջանամետ լուծում տալուց հետո նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին համանուն լուծում առաջադրելու Պուտինի ձեռնարկումները, դեռ չգիտենք: Սակայն հայ-թուրքական հարաբերությունները ըստ ցանկության կարգավորելու այս պատեհ առիթը բավականին ոգեւորել է թուրքական պաշտոնական շրջանակներին, ակնհայտ է: Ոգեւորված է նաեւ համանուն մամուլը: Դրա վկայությունը հարցին նվիրված տարաբնույթ հոդվածներն են:

Այդ հարցին փետրվարի 11-ի համարում Մուստաֆա Բիրոլ Գյուրգեր ստորագրությամբ անդրադարձել է նաեւ թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը: Ահա թե ինչ է գրել հեղինակը. «Ըստ «Eurasianet»-ի վերլուծության, թուրքական կողմը մինչ այդ բազմիցս հայկական սահմանը բացելու հակումներ է ցուցաբերել, սակայն Հայաստանը մշտապես կասկածանքով է վերաբերվել այդ հակումներին: Ղարաբաղյան վերջին պատերազմում Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանի դեմ ծանր կորուստներով կրած պարտությունն ու նահանջը օկուպացրած տարածքների մեծ մասից, պատճառ դարձավ, որ նորից օրակարգ մտնի երկու երկրների միջեւ սահմանների բացման հարցը:

Թուրքիայի նախագահին մոտ կանգնած անանուն մի աղբյուր «Washington Post»-ին տված հարցազրույցում ասաց, որ Անկարան պատրասը է «նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ» եւ ավելացրեց. «Մեր գլխավոր խնդիրն Ադրբեջանի տարածքների հայկական օկուպացիան էր: Քանի որ դա արդեն վերացել է, ուստի Հայաստանի պատրաստակամության պարագային մենք այդ ուղղությամբ կարող ենք քայլեր կատարել…»:

Այնուամենայնիվ, ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը «Eurasianet»-ի հարցին պատասխանելս ասել է. Սահմանը փակող կողմը Հայաստանը չէ, հետեւաբար հայ-թուրքական սահմանի բացման հարցը պետք է ուղղել հենց Թուրքիային: Հայաստանը կողմ է տարածաշրջանում բոլոր արգելքների վերացմանը»: Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանին , ապա նա էլ ասել է, որ Թուրքիան այլեւս սահմանները փակ պահելու որեւէ պատճառաբանություն չունի, թերեւս դրանով էլ նա դրսեւորել է «յուրատեսակ զգուշավորություն»:

Հայաստանի կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյա, ի պատասխան «Eurasianet»-ի հարցերին, հարկ էր համարել ընդգծելու. «Ներկա պահին Երեւանի վարչակարգի օրակարգում այդպիսի խնդիր չկա, ոչ էլ որեւէ նախապատրաստություն»: Սակայն, ի տարբերություն նրան, «Lehigh» համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆ. Արման Գրիգորյանը «CivilNet»-ին ասաց, որ եթե նույնիսկ Հայաստանը մերժի, Թուրքիան հազիվ թե թույլ տա մեզ, որ ի վիճակի լինենք երկար ժամանակ պահպանել մերժողական դիրքորոշումը: Ըստ Գրիգորյանի, Հայաստանում հարցի առնչությամբ ռազմավարության բացակայությությունը Թուրքիային մղում է օգտվել այս բարենպաստ իրադրությունից:

Երեւանի Պետական համալսարանի թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշում է, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար կարող է Հայաստանին առաջադրել լրացուցիչ նախապայմաններ, ճնշում գործադրելով հայկական կողմի վրա, պահանջել հրաժարվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, որովհետեւ Հայաստանի դիրքերը պատերազմի հետեւանքով խիստ թուլացել են:

1993-ին Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հայաստանյան օկուպացումից հետո փակել էր սահմանային Աքքայա եւ Ալիջան անցակետերը, այսպիսով ընդհատվել էին դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջեւ: Հայերը դա բնութագրեցին միակողմանի շրջափակում եւ բազմիցս սահմանների վերաբացման ցանկություն հայտնեցին:

Վերջին անգամ դեկտեմբերի 10-ին Բաքվում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց. «Եթե դրական քայլեր կատարվեն, ապա բացելու ենք սահմանները»: Հաջորդ օրըՙ դեկտեմբերի 11-ին նա խոսեց նաեւ Հայաստանի մասնակցությամբ տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ձեւավորելու մասին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՍՈՂՈՄՈՆԻ ԵՐԳԵՐԸ» ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՕՍԿԱՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ՔՈՒԹԱՀՅԱՅՈՒՄ ՓԼՑՐԵԼ Է ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԿՐՏՎԱԾ ՍՈՒՐԲ ԹՈՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ՔՈՒԹԱՀՅԱՅՈՒՄ ՓԼՑՐԵԼ Է ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԿՐՏՎԱԾ ՍՈՒՐԲ ԹՈՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական