Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՍՈՂՈՄՈՆԻ ԵՐԳԵՐԸ» ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՕՍԿԱՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

19/02/2021
- 19 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված Պատրիկ Հայպսի հոդվածից տեղեկանում ենք, որ լոսանջելեսյան «Cloudburst Entertainment» ընկերությունը իրավունք է ձեռք բերել ցուցադրելու երկրով մեկ Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» գեղարվեստական ֆիլմը, որն այս տարի պաշտոնապես ընդգրկված է Օսկարի օտար (միջազգային) ֆիլմերի մրցույթում:

Ֆիլմի ռեժիսորն է Արման Նշանյանը, որ նաեւ ֆիլմի պրոդյուսերն էՙ «Կանաչ գիրքը» օսկարակիր ֆիլմի պրոդյուսեր Նիկ Վալելոնգայի եւ Ասկո Հակոբյանի հետ:

Նշանյանի ռեժիսորական այս առաջին աշխատանքը հիմնված է իրական պատմության վրա, որի հեղինակն է Օդրի Գեւորգյանը : Պատմության կենտրոնում մի թրքուհի է, որ համիդյան ջարդերի ժամանակ ռիսկի ենթարկելով իր եւ ընտանիքի կյանքը` խիզախորեն փորձում է փրկել իր ամենամոտիկ ընկերուհուն, որին հետապնդում են կրոնական այլ դավանանքի պատկանելու համար: Դեպքերը տեղի են ունենում Կոնստանդնուպոլսում 1881-ից 1915 թվականների ընթացքում եւ իրենց գագաթնակետին են հասնում Սողոմոն Սողոմոնյանի (Կոմիտասի) տված վերջին համերգով: Ֆիլմում դերերով հանդես են գալիս Սամվել Թադեւոսյանը, Արեւիկ Գեւորգյանը, Տաթեւ Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արտաշես Ալեքսանյանը, Արման եւ Ժան-Պիեռ Նշանյանները: Անձնուրաց ընկերությանը նվիրված ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են նաեւ Կարո Գավուքջյանը, Կեն Ռաթերը, Ջեֆ Ուոլները, Դեյվիդ Պոլեմենին եւ «Cloudburst-ի» տնօրենի պաշտոնակատար Սթիվ Ֆեդիսկին: Վերջինս իր գոհունակությունն է հայտնել, որ կարողանալու են այդ ազդեցիկ կինոնկարը ցուցադրել երկրի էկրաններին: Իսկ Վալելոնգան ավելացրել է. «Cloudbourst» ընկերության հետ, մենքՙ Ասկո Հակոբյանն ու ես հպարտ ենք, որ մասնակցում ենք այս կարեւոր եւ տպավորիչ ֆիլմի համընդհանուր տարածմանը: «Կանաչ գիրքը» ֆիլմի նման այս մեկն էլ ձոնված է երաժշտության հզոր ուժին եւ մեկը մյուսին հարգելու անհրաժեշտությանը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՋՈՆ ՔԱՉՈՅԱՆ. «ԻՄ ԱՐՎԵՍՏՈՒՄ ԵՍ ԻՆՁ ՀԱՅ ԵՄ ԶԳՈՒՄ»

Հաջորդ գրառումը

«ՋՈՒՄՀՈՒՐԻՅԵԹ». «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ՋՈՒՄՀՈՒՐԻՅԵԹ». «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական