Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՏԱԳԱՂԹԻ ԳԵՆԵՏԻԿԱՆ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է

13/02/2021
- 13 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհի ներկայիս սարսափ թագավարակը մեծ վնասներ պատճառեց նաեւ մեզ, սակայն մյուս կողմից ներքուստ շնորհակալություն եմ հայտնում (խոնարհվում եմ այդ հիվանդությունից զոհվածների, որոնց թվում էին նաեւ ինձ մտերիմ մարդիկ, հիշատակի առջեւ) այդ հիվանդությանը: Մի զարմացեք, պատմաբան եմ եւ լավ գիտեմ արտագաղթի ինչ լինելն ու անդառնալի կորուստներով ժողովրդի կորովը կոտրելու հանգամանքը: Ակնհայտ է, որ եթե այսօր գահավարակի հարուցած դժվարությունները չլինեին, երկիրը դատարկվելու էր: Գիտեք ինչու, որովհետեւ մեզանում արտագաղթի գենետիկ կոդը խորը արմատներ է ձգել: Օրինակներ շատ կան: Այսպես, հինգերորդ դարի կեսին, Ավարայրից առաջ, առերես հավատափոխված եւ Հայաստան վերադարձած սպարապետ Վարդան Մամիկոնյանն աշխարհիկ եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներին հստակ հայտարարեց, որ նրանց չապստամբելու դեպքում կվերցնի իր ընտանիքն ու կհեռանա Հայաստանից: Բազմաթիվ այդպիսի օրինակներ կան տասնմեկերորդ եւ հետագա դարերի ընթացքում: Երբ հարեւան Բյուզանդիան իր խարդավանքներով հայ էլիտային դուրս բերեց երկրից: Իսկ վերջիններս հեռանում էին, որովհետեւ չէին ուզում պայքարել, վախենում էին պարտվելուց, իսկ ամենակարեւորըՙ գործում էր արտագաղթի գենետիկան:

Մեզանում դասագրքային ճշմարտություն է Կիլիկիայի հայկական պետականության մեծարումն ու փառաբանումը: Սակայն ոչ մեկը չի ցանկանում կամ վախենում է խոստովանել, որ այն եւս արտագաղթի, հզոր ու մեծաքանակ արտագաղթի արդյունք էր, ու չնայած պետական, մշակութային եւ այլ ասպարեզներում արձանագրած դրա ձեռքբերումներին, մեծապես թուլացրեց ու ամայացրեց իրական Հայաստանը: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման (տվյալ դեպքումՙ կամովին) սկիզբն հենց այդ պահին եղավ եւ ավել կամ պակաս չափերով շարունակվեց հետագա բոլոր դարերի ընթացքում:

Հիմա քսանմեկերորդ դարի քսանմեկերորդ տարում պատկերը կրկնվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այստեղ փետրվարի 1-ից բացված ուղեւորափոխադրումների տոմս գնած հայ քաղաքացիները նեղված, զայրացած ու հիասթափված հայտարարում են. «Հայաստանն ապրելու տեղ չի, էս երկրից պետք է հեռանալ», որ «հեռանալը միայն կփրկի սովից ու կործանումից», որ «ընտանիքս սոված ու տկլորՙ էլ չի դիմանում, գնալն է միակ ելքը», «շռայլ խոստումներով հեղափոխություն արեցին, իսկ օգտվում են միայն իրենք», որ «մեր զավակներին զոհեցին, իսկ հիմա կարծես ոչինչ չի եղել, քեֆ են անում կամ նախընտրական քարոզարշավ, մնանք որ ի՞նչ անենք» որ… որ…

Վարդան Մամիկոնյանի հետ համեմատությունը գուցե մի քիչ կոպիտ ստացվեց, բայց ակնհայտ տեսանելի է, որ 1500 տարվա ընթացքում արտագաղթողի գենետիկ կոդը չի փոխվել: Ինչպես նախկինում, այժմ էլ մարդիկ որեւէ գնով երկրից հեռանում են հիմնականում անձնական չիրացված ծրագրերի պատճառով: Այո, հայ մարդը երբեք ընչաքաղց չի եղել, նա հեռացել ու կհեռանա գլխավորապես անարդարությունների բախվելու եւ արտագաղթի գենետիկ կոդի պատճառով: Ասվածը հաստատելու ընդամենը մեկ օրինակ բերեմ. Միայն Հյուսիսային պողոտան կառուցելու նպատակով քաղաքացիներից ապօրինաբար եւ այնքան անարդություններ են տեղի ունեցել, որ Եվրոդատարանի վճիռներով ՀՀ բյուջեից հօգուտ տուժած քաղաքացիների կայացվել է արդեն երկու միլիոն եվրո վճարելու դատավճիռներ: ԶԼՄ-ներն ու պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ էլի կան նմանատիպ բողոքներ եւ հավանաբար կլինի այդպիսի ամենաքիչը եւս երեք դատավճիռ: Մեր նման փոքր երկրի համար մասնագետ իրավաբանների կարծիքով դա պատկառելի թիվ է:

Անկեղծ ասածՙ աշխարհի շատ երկրներում եմ եղել: Պատահել է նաեւ գայթակղիչ առաջարկներ եմ ստացել, բայց երկրիցս հեռանալու մասին երբեք մտքովս չի անցել: Հիմա էլ չեմ մտածում: Էնպես չէ, որ ապահովված եմ եղել: Նույն կերպ մեծացրել-դաստիարակել եմ նաեւ երեք երեխաներիսՙ նրանց մտքով էլ նման բան չի անցել երբեւէ: Չէ, այդպես մտածողներին ու գնացողներին չեմ մեղադրում, բայց մեզ համար ամենաողբերգական ու օրհասական այս պահին, երբ այս ամենի հետ մեկտեղ օրավուր խորտակվում է մեր Մայր պետությանՙ ՀՀ-ի ապագան, ժողովուրդն այլեւս հավաքական իմաստով չունի գերխնդիրներից կարեւորագույնը, ամուր կանգնել հայրենի հողին այն հստակ գիտակցությամբ, որմեր հզոր ազգին բարոյապես ոչնչացրել ու պետականության կորստի եզրին է հասցրել մեր իսկ քաղաքական ղեկավարությունը, որն այսօր էլ շարունակում է ճամարտակել պայծառ ապագայի մասին, երբ օր-օրի մեր իսկ աչքերի առջեւ այն հակում է դրսեւորում վերածվելու ֆիզիկական գոյությունը քարշ տալու ելած թափառական ամբոխի:

Բոլորովին էլ պատահական չէ, որ ժողովրդին այդքան «սիրող», ժողովրդի համար «ամեն ինչ անելու» պատրաստ «ժողովրդավար» վարչախումբը մարդկանց հասցրեց այն վիճակին, երբ 21-րդ դարում հայ հասարակության լայն շրջանների կողմից վերջին մեկ տարում, առավել եւս հետպատերազմյան շրջանում ամենամեծ ու համար առաջին պահանջը դարձավ «վերջ թավիշին» թեզը: Իսկ շատերն էլ անթաքույց ասում են` «մեզ Ստալին է պետք», այսինքն դիկտատուրա: Մոռանալով, որ դիկտատուրան, դա մտքի խավարն է, ռեպրեսիաներ, ստի ու կեղծիքի քարոզ, ազատ կամարտահայտման որեւէ դրսեւորման ճնշում եւ անհամաչափ պատիժ: Եվ դա այն դեպքում, որ 1920-ական թվականներից սկսած մեր ժողովուրդը 70 տարի ճաշակեց դիկտատուրայի տված պտուղները, հատկապեսՙ 1937-ին դրանց պիկի ժամանակ: Երբ երկրում տեղի ունեցած ռեպրեսիաներին միլիոնավոր ԽՍՀՄ քաղաքացիներ (որոնց թվում տասնյակ հազարավոր անմեղ հայեր) ենթարկվեցին դաժան պատիժների, երբ կործանվում էին անմեղ մարդիկ ու ընտանիքներ: Մի կողմից, կարելի է հասկանալ ժողովրդի ցասումը եւ վրեժի ծարավը, եւ դա բնական է, քանի որ այն մարդիկ, որոնք խոստումներ էին շռայլում հիասքանչ ապագայի մասին, ոչ միայն կործանման եզրին հասցրին երկրի տնտեսությունը, հսկայածավալ տարածքային կորուստներ տվեցին եւ հազարավոր նահատակներ, հիմա էլ փորձում են մեղքը սրա-նրա վրա բարդել, մեղավորներ փնտրել չգիտեմ որտեղերում: Իսկ այս ամենին ականատես, հեկտարներով Եռաբլուր, սեփական որդու նույնիսկ հուղարկավորություն ու շիրիմ երազող ծնողներն այլեւս ուժազուրկ, այլեւս հուսալքված եւ ամեն ինչից ու բոլորից հիասթափված միակ ելքը տեսնում են հեռանալու, դեպի անհայտը գնալու մեջ:

Եղավ մի պահ, երբ մարդիկ մտածեցին, որ հները, քրեաօլիգարխիկ համակագի ներկայացուցիչները ներեղություն կխնդրեն ժողովրդից, կվերադարձնեն գոնե իրնց թալանածի ինչ-որ մասը պետական բյուջե եւ կլինի հանրային համերաշխություն, ժողովուրդը հանգիստ պայմաններում վերջապես կսկսի կառուցել իր երազանքների հայրենիքը: Բայց թավիշը չաշխատեց, այլ ընդհակառակըՙ կամաց-կամաց ուղի հարթեց, որ երկիրը տաներ քաոսի եւ անարխիայի: Առաջացավ մի իրավիճակ, երբ դիկտատուրան անընդունելի է, թավիշըՙ խաբեություն: Մարդիկ հոգեբանական փակուղում են հայտնվել ու ակներեւ է դարձել, որ կարեւորը ծայրահեղություններից հեռու մնալն է: Այսինքնՙ մեզ պետք է «դիկտատուրայի» եւ «թավիշի» ոսկե միջինը: Որպեսզի կարողանանք առողջ ժողովրդավար պետություն կառուցել, որպեսզի օդանավակայնում րոպե առաջ երկիրը լքելու թոհուբոհ չլինի, հարկավոր է անպայման քաղաքական գնահատական տալ անցյալին (դա պիտի դառնա քաղաքական առօրյաՙ բոլոր նոր վարչախմբերը պիտի իրենց քաղաքական գնահատականը տան նախորդի գործունեությանը), իրականացնել արմատական վերափոխումներ բացառապես բոլոր ոլորտներում, հատկապեսՙ առողջացնել դատաիրավական համակարգը եւ եկեղեցական համայնքը: Քանի որ մեքենայնությունների ծովում խարխափող մեր ժողովուրդն օդի նման արդարության ու արդարադատության կարիք ունի: Հետո էլ մեր հանրությանը հացի եւ ջրի նման անհրաժեշտ է վերականգնել հավատը: Հանրային համերաշխության եւ հանրային հողին հաստատուն կանգնելու հոգեկերտվածքը առողջ պահելու գործում եկեղեցին հսկայական դերակատարություն ունի:

Մեր ժողովուրդը պիտի գիտակցի, որ աշխարհի հզորներից յուրաքանչյուրը մեզ համար իր սցենարն ունի: Դրանցից մեկը ռուսականն է: Կրեմլը Հայաստանի հետագա ընթացքի վերաբերյալ երեքն ունիՙ ա) խորացնելը քաոսային վիճակը երկրում, որպեսզի վերջնականապես խեղճացնի եւ Հայաստանը «աբխազացնի», ինչպես վարվեց Արցախի հետ: բ) Հայաստանը վերածի ռուսական նահանգի (դրա մասին են վկայում սկսված «սերտ բարեկամության» թեմաներով հավաքները) վերածումը: Այսինքնՙ դե յուրե անկախ, բայց փաստացիՙ ոչ: գ) Արեւմուտքի հետ խորհրդակցելու արդյունքում ՀՀ-ի անցումային իշխանության հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատել պայմանով, որ ապագա վարչապետը ցանկալի մարդ լինի իրենց համար: Այս դեպքում իշխանության կբերվի այնպիսի քաղաքական ուժի, որը կհենվի բազմաբեւեռ աշխարհի վրա, որպեսզի Հայաստանը կարողանա պահպանել իր ինքնիշխանությունը եւ մանեւրելու հնարավորություն ստանա:

Մեզ ձեռնտուն իհարկե երրորդ տարբերակն է: Վստահ ենք նաեւ, որ այդ եւ միայն այդ դեպքում գաղթականության գենետիկան աստիճանաբար կզիջի իր դիրքերը եւ ժամանակի ընթացքում նաեւՙ կմոռացվի: Քանի որ ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը գլխավորապես տուժել է իր կառավարիչների տգիտությունից, անհեռատեսությունից ու արկածախնդրությունից: Մինչդեռ ողջամտությունը երբեք նրան վնաս չի բերել: Ավելինՙ հետին պլան է մղել, շատ դեպքերում նաեւ մոռացության է տվել մեզ համար կործանարար գաղթականի հոգեբանությունը: Այսինքնՙ իրականություն կդառնա հայ ժողովրդի նվիրական երազանքըՙ խաղաղ ապրել ու արարել հայրենի երկրում եւ մոլորակի այլ մասեր մեկնել բացառապես զբոսաշրջիկի կարգավիճակում:

10.01-10.02.2021

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ԹԱՏԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՙ ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական