Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐԴ-ՄԵՂԵԴԻՆ

13/02/2021
- 13 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մուսլիմ Մագոմաեւի հուշերից (1942-2008)

«Լիտերատուրնայա գազետա», Մոսկվա, 20.01.2021

Մենք իրար հանդիպեցինք այնպես, ասես վաղուց էինք իրար ճանաչում: Ցույց տվեցի նրան իր «Սոֆիի» տեսագրությունը: Նա զարմացավ, թե ինչ հեշտ եւ արագ հաջողվեց տիրապետել շեշտադրությանը: Ասաց. «Դժվարն սկսելն է»: Առաջին երգը, որ գրեց ինձ համար, «Սպասումն» էր Հարոլդ Ռեգիստանի բանաստեղծության հիման վրա: Առնոն գիտեր նեապոլիտանական երգի հանդեպ իմ կրքի մասին, այնպես որ երգը ստացվել էր հենց այդ եղանակային ոճով, բայց Արեւելքի բույրով: Ես այն երգում էի ե՛ւ Առնոյի դաշնամուրի նվագի ներքո, ե՛ւ էստրադային, ե՛ւ սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Այն մտավ իմ լավագույն սկավառակների մեջ: Միգուցե «Սպասումը» հիթ չէր, բայց հենց այդ երգը դարձավ իմ եւ Առնոյի համատեղ այցեքարտը:

Այնուհետեւ նրա հետ «զարկ տվեցինք» թվիսթներին ու շեյքերին ի՜նչ արած, երգերը նույնպես իրենց նորաձեւությունն ունեն: Մեր երկրում առաջին թվիսթը Յուրի Սաուլսկիի եւ Միխայիլ Տանիչի «Սեւ կատուն» էր: Եվ պետք է նկատել, որ «գրաքննական ականջները» դժբախտ սեւ կատվի «հետապնդմամբ» տարվածՙ բազում անգամներ լսեցին իմ ու Բաբաջանյանի թվիսթները:

Առնոն բացառիկ շնորհ ուներՙ նա հաջողացնում էր, լսելով հանրահայտ թեմա եւ վերցնելով որոշ ոճային տարրեր, ձուլել սեփական մեղեդիի ոսկուն: Այսպես, «լսողությունը լարելով» Ադրիանո Չելենտանոյի «Քսանչորս հազար համբույր» թվիսթին, գրեց իր «Երկրի լավագույն քաղաքը» թվիսթը: Երգի ստեղծման պահին Առնոյի համար կարեւորը երաժշտությունն էր, ո՛չ բառերը: Երբ նա գրում էր «Գեղեցկության թագուհին», ասում էր. «Ուզում եմ մի տեսակ… բուրավետ երգ…»: Նա ուզում էր, որ երգը լիներ «Իսկ դու գնացիր, իմ Մարուսյա»-ի ոճի: Գուցե երգը այդպիսին էլ ստացվերՙ ինչ-որ բույրիկով, եթե չլիներ Անատոլի Գորոխովի բանաստեղծությունը, որն էլ հանգեցրեց գեղեցկության թագուհուն (չնայած այն ժամանակ դեռ ոչ մի թագուհի չունեինք) ու ամառվան, որը թափառում է նրբանցքներում:

Թերությունները մեր արժանիքների շարունակությունն են: Առնոյի խառնվածքըՙ նրա ինքնաարտահայտման շտապողականությունը, սահմանակցում էր այն բանի հետ, որը կարելի է անվանել ստեղծագործական ագահություն: Եվ դրա հետ մեկտեղ նա ասես կողոպտում էր ինքն իրենՙ կանխելով իրադարձությունները: Դրա համար նա «խորտակեց» իր հազիվ ծնված բազում լավ գործերը, որոնք մնում էին հանրահայտության շեմից այն կողմ:

Նիկոլայ Դոբրոնրավովի հետ գրեց «Հպարտություն» երգը («Եկավ տխուր երգի վերջը»): Շատ գեղեցիկ ստացվեց, այն կարող էր հիթ դառնալ, միայն ժամանակ էր հարկավոր, որպեսզի, ինչպես հիմա են ասում, «շրջանառության մեջ դրվեր»: Ես այդ երգը մի քանի անգամ երգեցի, եւ այդտեղ Բաբաջանյանը, որը, ինչպես միշտ, շտապում էր, «խեղդեց» այնՙ թողարկելով հերթական հիանալի երգըՙ «Շնորհակալ եմ քեզ»: Այն գերհանրաճանաչ դարձավ, եւ այնպես ստացվեց, որ մի հիթը սպանեց մյուսՙ պոտենցիալ հիթին: Այդպիսի ճակատագիր ունեցավ նաեւ «Անսպասելի ժամին» սքանչելի երգը («Ինչ երկար էինք գալիս դեպի իրար»). դրան «ոտք գցեց» «Մի՛ շտապիր» երգը: Նույնիսկ «Սատանայի անիվին» Առնոն թույլ չտվեց ամբողջությամբ շրջանառության մեջ մտնել, չսպասեց մինչեւ այն հասնի իր հռչակավորության գագաթնակետին ու անմիջապես «հանձնեց» «Հարսանիքը»:

Բաբաջանյանի անհամբեր տաղանդը ասես ինքն իրեն կրնկակոխ հետապնդելիս լիներ: Մեղեդիները «սեղմում» էին նրանՙ ծնվելով մեկը մյուսի հետեւից: Առնոն ինձ էր նայում իրՙ ասես տանիք կապած հոնքերի տակից ու դեռահաս-հանճարի պարզամտությամբ բացատրում էր

– Հասկանո՞ւմ ես, ծերուկ, բռնեցի, ուրիշ մեղեդի գրեցի: Ու այն ավելի լավն է: Իսկապես ավելի լավն է…

Ամեն անգամ նա համարում էր, որ հենց իր նոր ստեղծագործությունն է, որ կա իր անմահ մեղեդին: Իսկ հին մեղեդին, որը չէր էլ հասցնում երիտասարդ լինել, աչքաթող էր անում: Իհարկե, այդ ամենը նրա մեղքը չէր, այլ ավելի շատ փորձանք էր, որը կապված էր մեր այն ժամանակվա թեթեւ երաժշտության բնագավառում պրոդյուսերների դպրոցի բացակայության հետ: Արեւմուտքում դա վաղուց ամբողջ ուժով ծաղկում էր, իսկ մեզ մոտ նոր պատրաստվում էր ծլել…

Ինձ համար հիմա դժվար է ասել, թե ինչու Բաբաջանյանի ստեղծագործական կարիերան դասավորվեց այս եւ ոչ այլ կերպ: Զանգվածային ունկնդրին նա հայտնի է որպես փայլուն երգահան, լուրջ երաժշտության գիտակներինՙ որպես ակադեմիական ստեղծագործությունների հեղինակ: Ես միշտ զգում էի, որ նա ուզում է լուրջ երաժշտություն գրել, որը նա գրում էր հնարավորության սահմաններում:

Եվ, այնուամենայնիվ, նրա հոգին ծաղկում էր մեղեդիի մեջ: Երբեմն մարդու մասին ասում են, որ նա մարդ-նվագախումբ է: Բաբաջանյանի մասին կարելի է ասել, որ նա մարդ-մեղեդի էր: Նրա երգերը վառ արտահայտված մեղեդային բնույթ ունեն: Նրա մեղեդիները պարզապես գեղեցիկ չեն, դրանք զգայական են: Դրանց զվարթությունը խանդավառող է, իսկ տխրությունըՙ խոցող: Հնարավոր է, որ հենց երգերն էլ շեղեցին նրան «ճշմարիտ» ուղուցՙ դառնալով նրա համար գայթակղություն: Սակայն երգերի մեջ էլ նա մնում է մասշտաբային կոմպոզիտոր: Երբ նա դրանք կատարում էր դաշնամուրով, նրա ձեռքերի տակ մի ամբողջ նվագախումբ էր հնչում: Իսկ նրա երգերը նվագախմբի կատարմամբ լսելովՙ ինքս ինձ ասում էի. «Առնո, դրանք դաշնամուրով ավելի հյութեղ ու հաստատուն են»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒԲԵՆ ԳԻՆԻ. ՀԱՅԿԱԿԱՆ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԳԱԲՐԻԵԼ ԴԵՎԵՋՅԱՆ, ՊԱՊԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԱԲՐԻԵԼ ԴԵՎԵՋՅԱՆ, ՊԱՊԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական