Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

13/02/2021
- 13 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

12 փետրվար 2021, ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ – ԼԻԲԱՆԱՆԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, Ազգային Ժողովի ամբիոնից օրերս հայտարարեցՙ «Այլեւս պատճառ չկա Հայաստանի հանդեպ շրջափակում կիրառելու։ Ինչպես գիտեք շրջափակումը եւ սահմանները փակելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախի ստատուս-քվոյով, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ»։

Արցախի ու հայ ժողովրդի դեմ թուրք-ազերիական ճամբարի սանձազերծած պատերազմի ամբողջ ընթացքում եւ դրանից հետո, հայրենի իշխանությունները, միջազգային հանրության եւ օտար պետությունների առջեւ, ամենաբարձր մակարդակով, օրնիբուն բարձրաձայնում են ու մատնացույց անում այն հանգամանքը, որ պատերազմը ծրագրավորել, համակարգվել եւ ղեկավարվել է թուրքական իշխանությունների կողմից, իրավացիորեն պնդելով, որ ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցել են նաեւ թուրքական զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներ եւ նրանց կողմից հովանավորված վարձկան հրոսակախմբեր։

Արցախի Հանրապետության հողային տարածքի մոտ 75 %-ի կորստից, 5000 զոհերի, 10000 վիրավորների, հարյուրավոր գերեվարվածների եւ անհայտ կորածների իրողությունից անցել է ընդամը երեք ամիս, եւ հայրենի պետության արտաքին գերատեսչության ղեկավարը գիտակցաբար անտեսում է թուրքական գործոնի ներգրավվածությունն այս ամենում, կասկածելի միամտությամբ եւ հիշողության կամավոր կորստի ցայտուն դրսեւորմամբՙ փաստացի հորդորում է Թուրքիային, թե նա նոր իրողությունների լույսի ներքո, ինչպիսի վարք պետք է ցուցաբերի Հայաստանի հանդեպ։

Հետեւաբարՙ երեք ամիսները բավարա՞ր էին, որ այս ամենը սառնասրտորեն մոռացության տրվի կամ հեշտորեն շրջանցվի ու ինքնակամ թուրքական բարեհաճությունը մուրացողի կարգավիճակ որդեգրվի՞։ 

Պարոնա՛յք, ու՞ր մնացին ձեր պետական արժանապատվությունը, ազգային ինքնասիրությունը, քաղաքական պատիվն ու կորովը, իսկ եթե հիշյալներից իսպառ հրաժարվել եք կամ ընդհանրապես չունեիք, ապա ո՞ւր մնաց գոնե մարդկային տարրական բարոյականությունըՙ եթե երբեւէ ունեցել եք։

Եթե անսահման ջերմեռանդությամբ ցանկանում եք գետնաքարշորեն նվաստանալ թուրքերի առաջ, ապա խորը մտորելու եւ խիստ մտատանջվելու կարիք չունեք։

Բավական կլինի արգելել ապրիլի 24-ի համաժողովրդական երթը դեպի Ծիծեռնակաբերդ, փակել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, հրամանագրով չեղարկել Ցեղասպանության հիշատակման բոլոր միջոցառումները, հավանաբարՙ թաքուն խոստանալ նաեւ հարմար պահի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերացնելու մասին, եւ թերեւս ստանաք թուրքերի բարեհաճ վերաբերմունքը ու ձեր դիմաց բացվեն Եդեմի դռները ցանկալի ու սկսեք գրկաբաց եղբայրություն խաղալ ձեր սիրելի հարեւանի հետ։

Արդյոք, նույն տրամաբանության դրսեւորո՞ւմն է այն փաստը, որ 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի պատկան իշխանությունները, հանձին Ազգային ԱՆ-վտանգության Ծառայության, արգելում են ազգային բովանդակությամբ հրատարակությունների արտահանումը Հայաստանից։

Այո՛, փաստացի տվյալներով, հիշյալ ծառայությունը օրերս արգելել է վերոնշյալ բովանդակությամբ որոշ գրքերի արտահանումը Հայաստանից։

Կոչ ենք անում զանգվածային լրատուամիջոցներին, իսկական մտավորականությանը եւ բոլոր սրտացավ հայրենասերներին բարձրաձայնել իրենց բողոքն այս ամենի դեմ։

Եւ ի տես այս բոլորին, սրտի անհուն մղկտանքով արձանագրում ենքՙ

ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ,

ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԿՐԿԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՇՏԱԲ Է

Հաջորդ գրառումը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱԹՍ-ՆԵՐԸ ՎՃՌԵՑԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵԼՔԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱԹՍ-ՆԵՐԸ ՎՃՌԵՑԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵԼՔԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական