Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԽՈՒՐ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՈՒ… ԽՈՐԱՑՎՈՒՄ

05/02/2021
- 05 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լսելով մեր տնտեսվարական մտքի որոշ մասի ՀՀ ներկա վիճակից առաջիկա կայացման անելիքները, ակամայից կարելի է մտաբերել նախորդ դարի 80-ականների ավարտի շրջանը: Վերակառուցում հռչակվածի անվան տակ ԽՍՀՄ տնտեսությունը փլուզվել էր, իսկ տնտեսագիտության որոշ ներկայացուցիչներ խոսում էին սոցիալիստական տնտեսավարման առավելություններից, դժվարությունները հաղթահարելու վճռականությունից: Գրեթե համանման պատկեր է մերօրյա Հայաստանում. երկիրը հայտնվել է ծայրագույն գերխնդիրների առջեւ, ինչ-որ բան ստեղծելը օտարվել է տնտեսական հարաբերություններից, եւ այս վիճակում արդեն 1000 օր եւ ավելի իշխանություն համարվողի գործադիր կառավարող կառույցը միայն իրեն հասկանալի ծրագրեր է կազմում: Ցանկանում են տպավորություն ստեղծել, թե կոռուպցիա, հովանավորչություն ու համանման այլ արատները զուտ հայկական երեւույթներ են, այ, բանտերը կլցնենք ու Հայաստան երկիրը կհայտնվի բարեկեցության միջավայրում: Զուր հույսեր, խաբկանքի պարզագույն դրսեւորում, ապիկարությունը քողարկելու անհաջող փորձ, երիցս ամոթալի պահվածք:

ՓՆՎ-1000 օրերը անցան այսօրինակ շղարշի ներքո, երբ հարկ էր այլ նպատակ ընտրել, ՀՀ տնտեսությունը կայացնել, հայաստանցու առօրյան բարեփոխել, հային հայաստանաբնակ դարձնել: Ավաղ, այս պարզ ու հասարակ խնդիրը մի իսկական գորդյան հանգույցի վերածվեց, որը քանդելը պատուհաս է դարձել յուրաքանչյուրի ու բոլորիս համար: Դժվար է համակերպվել իշխանական այն արդարացման հետ, թե այս կամ այն առօրյա խնդիրներն են խոչընդոտում ցանկալի նպատակին հասնելուն, երբ դրանց դրսեւորումները կան Ադամից ու Եվայից սկսած մինչեւ մեր օրերը, հայրեր-որդիներ դրսեւորումներից մինչեւ ընտանեկան ու համերկրային հարաբերությունները: Փաշինյանական վարչակազմն ուղղակի անկարող գտնվեց ընդունել այս պարզից էլ պարզ իրողությունը եւ տնտեսությունը բարեփոխելու փոխարեն անհասկանալի միջոցառումներով իրականացրեց այն քանդել-ավերել- ավերակելու իր գործընթացը: Նման մոտեցման ու գնահատականի ենք հանգում մեր առօրյան դիտարկելով, ՀՀ-ում կյանքն ու կենցաղը համադրելով, սրբություն-սրբոց բանակը յուրօրինակ ձեւով կազմաքանդելով: Հասել ենք մի աստիճանի, երբ դարավոր թշնամի թուրքի դեմ պայքարի միջոց է ընտրվել նրա մշակած լոլիկի ու վարունգի ներկրումը բոյկոտելը, քանզի այդ անմեղսունակ բանջարեղեններն աճեցնելու ունակությունից էլ զրկեցինք մեր ջերմոցատերերինՙ ջեմոցները տաքացնող գազը թանկացնելու, բաց դաշտավարությունում էլ հողին անհրաժեշտ ջուրն անարդար բաշխելու առումներով: Իշխանությունն անկարողից էլ անզոր գտնվեց կառավարման անգամ երրորդ տարում որեւէ պարզություն մտցնել հացահատիկով երկրի անվտանգության ապահովման հարցում: Այս նպատակով սահմանամերձ 35 գյուղական համայնքներում ծրագրեր հաստատվեցին, ֆինանսական միջոցներ հատկացվեցին, դրանց շարունակականության քայլեր կանխատեսվեցին, որոնց հետքն անգամ չի նշմարվում: Իշխանավարման 1000 օրերը չբավականացրին հանրությանը հանգստացնելու, թե 3 մլն հայաստանցիների հաց-հացամթերքների պահանջը բավարարելու համար ցորենի ի՞նչ քանակություն է անհրաժեշտ, ինչքան հեկտար ցանքս է պետք իրականացնել: Այս մասին գործելու փոխարեն շարունակեցին խոսել երկրի սակավահողությունից, գյուղաբնակի էլ ինչ-որ անկարողությունից: Անբարո պահվածք, երբ գերխնդիր հռչակվածը լուծելու համար պահանջվում է ընդամենը 100 հազար հեկտար, մեր գյուղնշանակության հողերի 4-5 տոկոսը, վարելահողերի էլ մոտ 20 տոկոսը, հեկտարից 5 տոննա միջին բերքատվության պարագայում: Եվ չէինք ունենա մեր հայրենիքի արցախյան մասի հացահատիկի դաշտերը թուրքերին զիջելու արդյունքում ստեղծված անհարկի անորոշ անհանգստությունը:

Եթե այսչափ տհաս ենք մայր հողն արժեվորելու հարցում, ինչ հույս ու ակնկալիք ունենանք, որ կարող ենք փոշեկուլ ու հարիչ, սառնարան ու հեռուստացույց արտադրել, որպիսի փորձեր միայն ցուցադրաբար արվեցին: Որպես պահանջված ակտիվ քաղաքացի արդեն երրորդ տարին ՀՀ կառավարությանն եմ դիմում դեռեւս կանգուն լամպերի գործարանի տարածքում ժամանակակից խնայող էլեկտրալամպերի արտադրություն կազմակաերպելու հարցով, շրջապատիս տասնյակ ներկայացուցիչներ պատրաստ են այդտեղ բաժնետոմսեր ձեռք բերել եւ… ոչ մի արձագանք անգամ ՀՀ ազգային հետաքրքրությունների ֆոնդի կողմից: Կարծես նման կառույցները ստեղծվում են ոչ երկրի տնտեսությունը բարեփոխելու, այլ իշխանավորներին ձեռնասուն մարդկանցով պաշտոններ համալրելու նպատակով:

Առնվազն տարօրինակ գործելաոճ է ընտրել ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարարը, որ կառավարության նիստերից մեկում առաջարկություն մտցրեց երկրի բյուջեից միլիարդավոր դրամներ հատկացնելու միջոցով մասնակցել որոշակի բիզնեսների կազմավորմանը, կարճ ասածՙ հանրության միջոցներով խրախուսել մասնավոր հատվածին: Արտառոց տարօրինակ գործելաոճ, որին դեմ արտահայտվեցին անգամ փոխվարչապետն ու ֆինանսների նախարարը, քանզի նման մոտեցումը չի բխում ազատ շուկայական հարաբերությունների էությունից ու սկզբունքից: Արդյո՞ք Վ. Քերոբյանը տեղյակ չէ ամենուր ընդունված պետությունը վատ կառավարիչ է գնահատականին, որը կազմավորվել է բազում ապացույցների արդյունքում եւ որը խորթ չէ հայ կառավարիչներին:

Անհարկի պարգեւավճարներ ստանալու գայթակղությունն ասվածի մասամբ ապացույցն է, երբ տարբեր երկրների կառավարություններում պաշտոնյաներն իրենց աշխատավարձերի որոշակի մասից են հրաժարվում: Իսկ ահա մեզանում 2018-ի ապրիլ-մայիսյան հռետորաբանությունն իսկական ֆարսի վերածվեց, քանզի դիմակավորված նվիրյալներն անկարող գտնվեցին քողարկել իրենց բուն նպատակըՙ վայելել իշխանությունը:

ՀՀ կառավարիչների արտառոց ախորժակն ուղեկցվում է նաեւ պետական պարտքի աննախադեպ աճի պայմաններում, որն ըստ որոշ ձեւակերպողների ի վերջո քաղաքացիների ուսերին է դրվումՙ անշուշտ այսօրվա եւ իհարկե վաղվա: Դա նշանակում է բուժաշխատողների ցածր աշխատավարձեր, չվերանորոգված դպրոցներ, անարդյունավետ զինանոց, բազում սոցիալ-տնտեսական չլուծված հարցեր, հարյուր հազարավորների հուսալքություն եւ ի վերջոՙ արտագաղթ: Փոխարենն ի՞նչ են ուզում ՀՀ հարյուր հազարավոր մարդիկ. առավոտյան արթնանալուց ու սանիտարա-հիգիենիկ հարցերը լուծելուց հետո ընտանիքի համար համեստ նախաճաշ, բավարար ջեռուցվող բնակարան, մի 4-5 հարյուր դոլարին համարժեք աշխատավարձով էլ աշխատանք, մնացածը թողնելով ժամանակի ընթացքին:

Ավա՜ղ, աղքատության աճի պայմաններում մեզանում այս համեստագույն ակնկալիքները փոխարինվում են ինչ-որ անհասկանալի ծրագրերով ու օրակարգային հռչակվող հարցերով, որոնցով միայն ցանկալին իրողություն ներկայացնելու տխուր ավանդույթն է շարունակվում ու… խորանում:

02.02.2021 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐԸ ՄԵՐՕՐՅԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական