Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՐԴԵԳՐԵԼՈՎ ԹՈՒՐՔԱԿԱՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

29/01/2021
- 29 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ մտավ հունվարի 1-ից, այն հայտարարվել էր դեռ հոկտեմբերինՙ երկու ամիս շուտ, որպեսզի թուրքական ապրանքներով կամ հումքով աշխատող տեղական բիզնեսը ժամանակ ունենա փոխել ուղղվածությունը:Արգելքը տարածվում է նաեւ վարունգի, լոլիկի եւ բանջարեղենի այլ տեսակների ներմուծման վրա:Սակայն ինչպես նշում են ջերմոցատերերը, թուրքական ապրանքների ներմուծման արգելքի 6-ամսյա ժամկետը էական ազդեցություն չի ունեցել նոր ջերմոցային տնտեսություններ հիմնելու ծրագրի վրա:

«Ոչ մեկը դեռ չի հավատում, որ արգելքը կգործի: Թող մի քիչ ժամանակ անցնի, կերեւա, թե ոնց է լինելու: Մտավախություն կա, որ հնարավոր է էլի բերեն թուրքական լոլիկ»,- ասում է ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը :

Գեւորգյանը նշում է նաեւ, որ այս ամիսներին ջեռուցումն այնքան թանկ է, որ Հայաստանում լոլիկ շատ քիչ տնտեսություններում են աճեցնում: Բացի այդ, տոներից հետո սովորաբար կտրուկ ընկնում է մարդկանց գնողունակությունը: Ջերմոցատերերն այնպես են ցանում, որ վաճառքի բերք ունենան մարտ-ապրիլ ամիսներից:

«Լավ բան չկա, դա միանշանակ, բայց մի քանի ամիս պետք է անցնի, որ հասկանանք ընդհանուր վիճակը»,-հավելում է Պ. Գեւորգյանը:

Գայ համայնքի խոշոր ջերմոցատերերից Սամվելը 2,5 հա ջերմոցային տնտեսություն ունի:Սամվելն ասում է, որ դեռ լոլիկ չի ցանել, հետեւաբար չի կարող ասել, թե թուրքական լոլիկի ներմուծման արգելքն ինչ հետեւանք է ունեցել: Ասում է, որ սովորաբար այս ամիսներին ձեռնտու չէ վարունգ, լոլիկ ցանելը:

«Պոմիդոր վարունգ հիմա ո՞վ ա առնում: Էն մարդիկ, որոնք ծնունդ-կնունք են անում կամ գնում են հիվանդատես: Սպառումը շատ չէ, դրա համար ձեռք չի տալիս»,-նշում է նա:

Գայ գյուղի ջերմոցատերերը նշում են, որ 2020թ. վնասներ շատ չեն կրել, սակայն այս տարվա ցուրտ ձմեռը եւ արտարժույթով պայմանավորված գազի թանկացումը կտրուկ ավելացրել են ծախսերը:

«Ճիշտ աՙ մարդիկ փող չունեն, բերքը թանկ ժամանակ չեն առնում, բայց ընդհանուրՙ առնում են: Այդ առումով նորմալ է, չենք դժգոհում: Բայց եթե թուրքական գյուղմթերքը մտնի Հայաստան, ուրեմն հող մշակելն անիմաստ է դառնալու»,-մեզ հետ զրույցում ասաց ջերմոցատերերից մեկը:

«Spayka» ընկերության (Հայաստանից թարմ միրգ ու բանջարեղենի խոշոր արտահանող) նախագծերի զարգացման գծով մենեջեր Կարեն Բաղդասարյանի համոզմամբ,նրանք ովքեր նախկինում Թուրքիայից էին ներմուծում, հիմա կարող են ներմուծել Իրանից, չէ՞ որ էժան բանջարեղեն կա նաեւ Իրանում:Եվ մեր ջերմոցները գուցե ինչ-որ բան շահեն, միայն այն դեպքում,երբ փորձեն մի փոքր իջեցնել գները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՊԱԳԱՆ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է…

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆԱՎՈՒՐՑ ԵԿԵՂԵՑԻ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՎԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆԱՎՈՒՐՑ ԵԿԵՂԵՑԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական