Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՊԱԳԱՆ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է…

29/01/2021
- 29 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

Մեր ժողովուրդը, ինչպես բոլոր ժողովուրդները, ունի դրական կողմեր եւ նաեւ թերություններ:

Մենք համաձայն չէինք լինել այն երկիրը, որի վրա կապրեր օտար մշակույթն ու մեր նկատմամբ թշնամաբար դիրքորոշված ազգությունները: Մեր ժողովուրդը պատրաստ է եղել դիմանալ դժվարություններին, պատրաստ է եղել կռվել իր լավագույն որդիների զոհողության գնով: Եվ այսօրՙ ընկնելով էթնիկական տարածքային իրողությունների ճիրանները ՙմենք ընտրեցինք պայքարի ուղին, ճակատամարտի՛ ուղին.Կռվեցինք հանուն հողի եւ ապրելու իրավունքի,մեր հերոս տղաները մինչեւ վերջին շունչը պայքարեցին եւ ընկան զենքը ձեռքինՙ սրտում պահելով հաղթանակի բերկրանքը:

Պատերազմում թշնամին հաղթեց ու հիմա տոնում է իր հաղթանակը: Եվ սա, ցավալի է ասել, նրա իրավունքն է: Իսկ հայի ապրելու իրավունքը մնաց աննկատ աշխարհի կողմից:

Այսօր չպետք է քննարկել նախկիններին ու ներկաներին, սեւերին ու սպիտակներին, կաշառակերներին ու էլիտայի ներկայացուցիչներին ու չպետք է Հայաստանը բաժանել դավաճանների ու «զոմբիների» միջեւ:

Հայաստանի բնակչության մի շատ փոքրիկ հատվածի ընտրված ուղին եղել է դավաճանությունը: Այո՛, դավաճանությունը, որի հետեւում թաքնված է եղել իշխանության թուլությունը, անկարողությունը:

Մեր ժողովուրդը այսօր հիվանդ է: Նա թունավորվեց միանգամից եւ մի քանի կողմիցՙ պարտության, դավաճանության, անտեսվածության, անկարողության եւ անհամերաշխության հիվանդություններով, ու ցավալի է գիտակցել, որ շատերն այժմ պարզապես մտածում են որքան արագ հեռանան այստեղիցՙ լքելով հայրենիքը:

Այո՛, կորցնում ենք նաեւ հայրենասիրության զգացումը, չնայած ինչպե՞ս պիտի սիրենք մի հայրենիք, որտեղ հայրը թողնում է իր ընտանիքը եւ ամիսներ շարունակ արտագնա աշխատանք կատարում այլ երկրում, որպեսզի կարողանա ապահովել իր ընտանիքի ապրուստը, որտեղ կրթություն ստանալը օր-օրի անհասանելի է դառնում աղքատ եւ միջին խավի ընտանիքներին եւ որտեղ հայրենիքի գոյությունն ու պաշտպանությունը վտանգված է:

Դժվար ժամանակները ուժեղ մարդկանց են ծնում: Դժվար ժամանակներ են:Վստահ եմ, որ մոտիկ ապագայում շատ ուժեղ մարդիկ կծնենք:

Հուսով եմ, որ այս պարտությունը, այս ամոթը կլինի վերջին ու ամենադաժան դասը մեր ժողովրդի համար: Այլ տարբերակ չկա: Մեր հայրենիքի ապագան մեր ձեռքերում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԵՂՐԻՆ ՄԻ ՕՐ ՊԱՅԹԵԼՈՒ Է ՀԵՆՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ՈՐԴԵԳՐԵԼՈՎ ԹՈՒՐՔԱԿԱՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՈՐԴԵԳՐԵԼՈՎ ԹՈՒՐՔԱԿԱՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական