Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՔՍԻՍՏԸ

22/01/2021
- 22 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե ուզում ես ինքդ քեզ շատ վնասել, հոգեպես ու ֆիզիկապես ջլատելՙ մտիր սոցցանցեր: Մտիր ու խելագարվիր, մտիր ու կորցրու ողջամտությունդ, ներքին ազատությունդ խաթարիր, միտքդ ու ներվդ քայքայիր: Մտիր ու ընկիր թակարդը:

Մեր մենթալիտետը, մտածողական կերպերը հրաշալիորեն բացահայտվում են սոցցանցերում, այստեղ մարդիկ արտահայտվում են բավական անկաշկանդ ու ազատ. նույն մարդուն, օրինակ, ռեալ, կյանքային իրավիճակներում բոլորովին այլ դրսեւորումներով եմ հանդիպել, քան ֆեյսբուքյան իր կերպարն է:

Մեր հանրային դիսկուրսը, շատ չնչին բացառություններով, որտեղ ծրագրային գաղափարական խնդիրներ են շոշափվում, լավագույն դեպքումՙ վերլուծություններ, կամ իրարամերժ կանխատեսումներ են, պտտվում է քաղաքական, մասնավորապես առաջին դեմքի կամ հիմնական դեմքերի որեւէ մի արտահայտության, անգամ մեկ բառի շուրջը: Հանրային մտքի ակտիվացման լավագույն մոտիվացիան սա է, որտեղից սկիզբ է առնում պարապ մի զբաղմունքՙ բառախաղ- սրամտախաղային մրցույթի պես մի բան, եւ հնարավորինս լայնորեն օգտագործվում են հայերեն լեզվի տարբեր շերտեր:

Առավել հիմարությունները ավելի մեծ լսարան են ունենումՙ սնելով հանրային մտքի «ստեղծագործ» երեւակայությունը: Մարդկանց զբաղեցնող կամ խաբող տեսարաններ այսօր ապահովում են սոցցանցերը: Մի քանի լարախաղաց մատների վրա պտտեցնում է բյուրավոր մարդկանց: Մենք էլ, բան ու գործ թողած, մտքներս կենտրոնացնում ենք այդ ուղղությամբ, հետեւանքըՙ ժամանակի զուր վատնում, իրական խնդիրներից շեղում, նյարդերի քայքայում: Ասենք, ի՞նչ կարեւոր մի բան էր, որ Վազգեն Մանուկյանը մի քանի հոգու ասել էրՙ բոմժ: Միլիոնավոր մարդկանց օրը ցերեկով, աճպարարի ճարպկությամբ ու հանգիստ խղճով խաբեցին, թալանեցին հոգեպես պետական քարոզչամեքենան ու դրա հետեւում կանգնած հրահանգիչները, դա ոչի՞նչ, կամ էլ այսքան բան անցավ մարդկանց գլխովՙ տուն- տեղ, հող թողեցին թուրքին, զավակ կորցրին, աչքները ճամփին զավակներին են դեռ սպասումՙ անհետ կորած, թե գերի ընկած, էլ ինչերի միջով չանցան, սա ոչի՞նչ, բոմժ ասելը շատ կարեւոր դարձավ: Արժանապատվությո՞ւն են խաղումՙ էլ չե՞ն ծախվելու 10 – 20000 -ով, վայրենի բղավոցներով ու հարայ-հրոցով Եռաբլուր չե՞ն բարձրանալու, իրար չե՞ն բզկտելու:

Մարդու գինը, մարդու արժեքը, մարդու հանդեպ վերաբերմունքը. ո՞վ է խոսում այս մասին, ինչո՞ւ չեն կարեւորվում նման բաներըՙ մարդկային հարաբերությունները աշխատանքային, ընկերական, ազգակցական, անձնական մակարդակներում: Ի՞նչ արժեքներ, ինչպիսի՞ նորմեր են գործում, ինչպե՞ս պետք է մարդուն մարդ պահել, քաղաքացի դաստիարակել: Հո՞ղն է մարդուն պահում, թե՞ մարդըՙ հողին: Հայրենիքն ի՞նչ էՙ տարա՞ծք սոսկական կիլոմետրերով չափվող, թե՞ հոգեմտային կոմունիկացիոն ընդհանուր դաշտ, մարդկային աոողջ փոխհարաբերությունների միջավայր, որտեղ պաշտպանված ես, ապահով եսՙ հոգեպես, բարոյապես, ֆիզիկապես, նյութապես, ուստի ե՛ւ պատասխանատու ես, ե՛ւ պարտավորված:

Ձյունը գալիս, ու կյանքը դժվարանում է, վերեւից մաքուր իջնում, հասնում է մեզ, ներքեւումՙ կեղտոտվում: Երեկ տաքսիստ երիտասարդըՙ կիրթ ու լռակյաց, այնքան տխուր աչքեր ուներ, որ հայացքս չէի կարողանում կտրել այն արտացոլող հայելուց. սիրտս ցավեց: Տուն դարձին Կոմիտաս փողոցում տրանսպորտային իրարանցում էր, մի կերպ տաքսի գտանք: Միջինից բարձր տարիքի տաքսիստի աղմկոտ կերպարը ընդհանրացնում էր հասարակական մի խավի: Հենց նստեցինք մեքենա, սկսեց բողոքել, թե ձնահավաք մեքենան, ճիշտ է, մաքրում է փողոցը, բայց տակը սառույց է. նայում ես, ոչ էլ սառույց կա, ասֆալտըՙ մերկ: Սա ասում է, իբր թե քշելը դժվար է, հետն էլ քննադատում անվարժ վարորդներին, ովքեր այս եղանակին դուրս են եկել ու վտանգում են մյուսների երթեւեկը, բայց մոռանում է, որ ղեկին ինքն է, ձեռքերը ստեպ- ստեպ աջ ու ձախ անելով, անդադար ետ շրջվելով ոգեւորված պատմում փողոցից տուն բերած դեղնամորթ կատվի մասին, որին արքայավել է պահումՙ ասելով սակայն, որ լկստված անասուն է: Հետո հեռախոսի վրա ինչ- որ բան է փնտրում, ինձ է մեկնում իր բնակարանում արված մի կարճ տեսագրություն: Կատուն հեռուստացույցի առաջՙ վարչապետի հրաժարականի պահանջիՙ կաթողիկոսի խոսքի վրա թռչում է ուղիղ էկրանին, ապա արագ շրջվում, ներքեւի դարակում դրված հուշանվերներից մեկը ճանկռտելով փորձում ցած նետել: Տաքսիստը մի տարօրինակ հրճվանքով է բացատրում, թե տեսարՙ որ մեկն էր ուզում ցած նետելՙ հենց Էջմիածնի Մայր տաճարինը: Լուռ եմ. հասկանում եմ, թե ովքեր էին դեկտեմբերի այն օրը հարայ – հրոցով Եռաբլուր բարձրանում…

Լավ է, որ շուտ տեղ հասանք. կատվի արարքով հպարտացող տաքսիստը ընդամենը… կրկնակի գումար գանձեց մեզնից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշոտ Ապրեսյանը մահվանից առաջ ասել է, որ իր դեմ որս է սկսվել (ձայնագրություն)

Հաջորդ գրառումը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական