Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՐԱԽԸ. Հ2

22/01/2021
- 22 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունվարի 15-ին Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման արտոնագրման հանրապետական, մայրաքաղաքային եւ մարզային սփռման մրցույթի արդյունքներովՙ 2021 թվականի հունվարի 21-ից դադարեցվեց թվային հաղորդիչ ցանցով «հ2» եւ«ԱՐ» հեռուստաալիքների հեռարձակումը: Ընդ որումՙ «ԱՐ»-ը, ի տարբերություն «Հայկական երկրորդ հեռուստաալիքի», մրցույթի հայտ չէր ներկայացրել:

«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» հանրապետական սփռում ունի 1998 թվականից (նախկինումՙ «Մշակույթ», այնուհետեւՙ «Պրոմոթեւս»): Եվ, փաստորեն, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի որոշմամբՙ հեռուստաընկերությունը զրկվում է հանրապետական հեռարձակման հնարավորությունից:

Խոսքի ազատությունը պաշտպանող կառույցները, կենսագրություն կերտած լրագրողները, վերլուծաբանները համակարծիք ենՙ արտոնագրման գործընթացը ակնառու թերություններ ունի. կարգավորող մարմնի աշխատանքի հիմքում պետք է լինի թափանցիկությունն ու անկողմնակալությունը, մինչդեռ այդ աշխատանքի արդյունքն ակնհայտորեն հիմնված է քաղաքական որոշումների վրա: Կենսագրություն, ռեսուրս, արտադրանք, լսարան ունեցող հեռուստաընկերությունը, միեւնույն է, եթեր է հեռարձակվելու:

Մրցույթի հետեւանքով ստեղծված իրավիճակի, հեռուստաալիքի հետագա անլիքների ու դիրքորոշման մասին «Ազգ»-ը ներկայացնում է «Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գեւորգյանի հետ հարցազրույցը:

– Պարոն Գեւորգյան, «Հայկական երկրորդ հեռուստաալիքը» մասնակցել է միայն հանրապետական մրցույթի, եթե գաղտնիք չէ, ինչո՞ւ չի մասնակցել նաեւ մայրաքաղաքայինին:

– Երկու շատ պարզ պատճառով ենք դիմել միայն հանրապետական սփռման համար. 1-ինՙ որովհետեւ «Հայկական երկրորդ հեռուստաալիքն» իրՙ ավելի քան 20 տարվա պատմության մեջ մշտապես հեռարձակվել է հանրապետական սփռմամբ եւ 2-րդՙ որովհետեւ բարոյական չենք համարել մտնել մի տիրույթ, որը մերը չէ եւ այդպիսով նվազեցնել մայրաքաղաքային սփռում իրականացնող մեր գործընկերների շանսերը:

– հ2-ն ընդդիմադիր միակ հեռուստաալիքն էր, որը հանրապետական սփռում ուներ. արդյո՞ք սա քաղաքական որոշում չէրՙ մարզաբնակ մեր հայրենակիցներին բառացիորեն զրկելու ստանալ օբյեկտիվ լրատվություն, որը չի բխում իշխանությունների շահերից. վաղ թե ուշ ընտրություններ են լինելու:

– Նախ ասեմ, որ համաձայն չեմ ընդդիմադիր հեռուստաընկերության եզրույթին: Ընդդիմադիր են քաղաքական ուժերն ու գործիչները, հեռուստաընկերությունների եւ առհասարակ ԶԼՄ-ների առաքելությունն է քննադատելը դրան արժանի այս կամ այն երեւույթն ու անձին: Ինչ վերաբերում է ձեր այն ասածին, որ մարզաբնակ մեր հայրենակիցները զրկվելու են օբյեկտիվ, իշխանությունների համար ոչ ականջահաճո լրատվություն ստանալու հնարավորությունից, կարող եմ ասել հետեւյալը, որ, այո՛, դա այդպես է: Բայց հեռուստադիտողը միայն լրատվությունից չէ, որ զրկվել է: ՀՌՀ-ի անդամների մի մասի տեսլականով, փաստորեն, հայկական հեռուստաեթերին պետք չեն այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են բազմահազար հեռուստադիտողների կողմից սպասված «ՉԷին սպասումը», «Մագավտոն», Զառա Արամյանի «Համով զրույցը», «Գայանե Փայտյանի հետ զրույցը», կանանց կողմից շատ սիրված «Ի՞նչ եփել այսօրն» ու «Ի՞նչ է ուզում կինը», ազգային, հոգեւոր, մշակութային եւ համամարդկային արժեքներ քարոզող Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի «Հոգեւոր անվտանգություն» ու «Կարճՙ կարեւորի մասին» հեռուստաշարքերը, մշտապես բազմակարծություն եւ անաչառ լրատվություն ապահովող դասական լրատվական ծրագրի համարում ունեցող «Լրաբերն» ու «Խոսքի իրավունքը», որոնք երբեւէ չեն տառապել չստուգված տեղեկություններ կամ ապատեղեկատվություն տարածելու մոլուցքով: Իսկ ֆուտբոլասերներին իրենց տեսլականով ՀՌՀ անդամների մի մասը զրկել է աշխարհի ամենառեյտինգային ֆուտբոլային ազգային առաջնությունըՙ Անգլիայի Պրեմիեր Լիգան դիտելու հնարավորությունից: Հետաքրքրական է, որ հանձնաժողովի համար արժեք չեն նույնիսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների բարձր գնահատականները, որոնք տրվել են հ2-ին համապետական բոլոր ընտրությունների ժամանակ անաչառ եւ բազմակողմանի լուսաբանումների համար: Հիմա քաղաքական է որոշումը, թե՞ ոչ, կարծում եմՙ կարելի է գլխի ընկնել: Համենայն դեպս, կան հիմնավոր կասկածներՙ այդպես կարծելու համար: հ2-ի անձնակազմը, սակայն, անկոտրում է: Մենք շարունակելու ենք ծառայել մեր կոչմանը, կատարել մեր առաքելություննՙ է՛լ ավելի նվիրված եւ ջանասիրաբար:

– Մրցույթի արդյունքների հրապարակման պահից բոլորն են համակարծիք, որ ՀՌՀ-ի որոշումն իշխանությունների որոշումն է: Այդ մասին վերլուծաբանները, քաղաքական ընդդիմադիր գործիչներն էլ են բարձրաձայնել: Դուք ի՞նչ կասեք:

– Ես թվարկումը կշարունակեմ. ոչ միայն վերլուծաբանները, քաղաքական գործիչները, այլ նաեւ լրագրողական հեղինակավոր կազմակերպությունները, որոնք, եթե կարճ ձեւակերպելու լինենք, պարզապես տարակուսած են: Խոսքը Երեւանի Մամուլի ակումբի մասին է, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի եւ այլն: Բայց որ ամենակարեւորն էՙ խիստ զարմացած եւ տարակուսած է մեր հեռուստադիտողը, որին, նորից եմ կրկնում, մենք հուսախաբ չենք անելու: Հունվարի 21-ից «Հայկական երկրորդի» հաղորդումները կարելի է դիտել ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, ինչպիսիք են, օրինակ, U-com-ը, Rostelecom-ը, Beeline-ը, Viva MTS-ը եւ մյուս բոլոր մալուխային ցանցերը: Ինչպես նաեւ հ2-ի YouTube-յան ալիքի եւ ֆեյսբուքյան էջի միջոցով:

– Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր ժամանակներում հեռուստաընկերություն փակելու փորձն առնվազն ծիծաղելի է, որովհետեւ դա իրագործել հնարավոր չէ, հաստատ կան ասելիքը, զլմ-ի արտադրանքը տեղ հասցնելու այլ միջոցներ: Արդյո՞ք սա, ի դեմս իշխանությունների, ՀՌՀ-ի կողմից հ2-ին «պատժելու» քայլ չի կարելի որակել:

-Տեղեկատվությունը տարածելուն նախորդ հարցիս մեջ արդեն անդրադաձա: Ինչ վերաբերում է ձեր ասած «պատժելուն», մեզ ոչ ոք չի կարող պատժել, եթե մենք որեւէ հանցանք կամ զանցանք չենք կատարել եւ դրա համար պատժել կարող են միայն դատարանները կամ, եթե կուզեք, Բարձրյալը: Այ, լռեցնելու նպատակ իշխանություններն իրենց պաշտոնավարման առաջին իսկ օրից ունեցել են եւ դեռ ունեն: Կարծում եմՙ ոչ ոք չի մոռացել ոչ վաղ անցյալում մեր հեռուստաընկերության սեփականատիրոջ նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումներըՙ քրեական գործեր կարելու միջոցով: Ովքեր չեն հիշում, ասեմ, որ Սամվել Մայրապետյանին, որը հեռուստաընկերության ֆինանսավորողն է, կալանավորեցին, ավելինՙ կալանք դրեցին նրա անձնական բոլոր հաշիվների, ակտիվների եւ փայաբաժինների վրա, բայց ՄԻԵԴ-ի միջոցով Մայրապետյանը ազատ արձակվեց կալանքից եւ հիմա բուժման նպատակով արտերկրում է: Ի դեպ, բուժման պահը չշահարկելու համար ասեմ, որ Մայրապետյանը ծանր հիվանդ էր դեռ 2016 թվականից եւ երբ այդ փաստը անտեսելովՙ նրան կալանավորեցին, նրա առողջականն է՛լ ավելի վատթարացավՙ հասնելով ընդհուպ կյանքին սպառնացող վիճակի: Հաջորդ ճնշող քայլը, որով փորձեցին լռեցնել ազատ խոսքը, դա նույն այդ ՀՌՀ-ի միջոցով վարչական երկու վարույթ հարուցելն էր հեռուստաընկերության վրա: Ընդ որում, բացարձակապես անհիմն: Մենք, իհարկե, դա վիճարկեցինք դատարանում եւ հաղթեցինք ՀՌՀ-ին: Հերթական եւ, ըստ իրենց, վերջնական ճնշումը մեզ եթերազրկելու այս ակտն էր, որն իրականացավ ՀՌՀ անդամների մի մասի ոչ պռոֆեսիոնալ վարքագծի պատճառով:

– հ2-ը պայքարի ի՞նչ ուղի է բռնել: Դատական գործընթաց լինելո՞ւ է:

– Մենք անպայմանորեն ՀՌՀ-իՙ այս ոչ իրավաչափ եւ խտրական մոտեցմամբ ընդունած որոշումը վիճարկելու ենք, բոլոր օրինական միջոցներով պայքարելու ենք վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար: Եվ դա անելու ենք մեր շատ սիրելի հեռուստադիտողիՙ տեղեկատվություն ստանալու իրավունքը վերականգնելու նպատակով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՈՂԸ

Հաջորդ գրառումը

Իրանի արտգործնախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Իրանի արտգործնախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական