Շաբաթ, Հունիսի 7, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒՇԱՑԱԾ ԿԱՂԱՆԴՉԷՔՆԵՐ

15/01/2021
- 15 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարի Կաղանդը միւս տարիներուն նման չէր, նոյնիսկՙ ոչ մէկ տօնական օրի նման էր: Սակայն եւ այնպէս Կաղանդ էր ըստ օրացոյցին (որ ժամանակին, երբ նոր ուղղագրութեան օրէնքները կը մշակէին ու բոլոր Օ տառերը Ո-ով կը փոխարինէին, տեսան օր Օրացոյցը եթէ Ո-ով գրեն, ամօթ պիտի ըլլայ, քանի ցուցադրութեան արժանի բան մը չէ, ատոր համար վերադարձուցին Օ-ն:), այդ նպատակով ալ, առանց շուկայ իջնելու, առանց իսկ կոպէկ մը ծախսելու, հին սովորութեան մը համաձայն, նստեցայ ու «Կաղանդչէքներ» գրեցի ու ահաւասիկ թերթին կը յանձնեմ:

Հայաստանին ՙ Նո՛ր ղեկավարութիւն, լրի՛ւ նոր, ոչ նախկիններով, ոչ անոնց «մարդոցմով», ոչ երիտասարդներով, ոչ չափահասներով, ոչ արական սեռի, ոչ իգական, ոչ անփորձներով, ոչ փորձառուներով, ոչ կուսակցական, ոչ անկուսակցական, ոչ ռուսամէտ, ոչ արեւմտամէտ, ոչ ուսեալ, ոչ անուս, ոչ թէքնոկրատ, ոչ պիւրոկրատ… մէկ խօսքովՙ անգտանելի՛: Լուծումը՞, քանի որ ներկայի ժողովուրդը անպայման վերը յիշածներէս մէկն ու մէկն է, դիմել ծննդատուներուն եւ նորածինները պատուաստել վերի ունակութիւններուն դէմ պատուսատով եւ սպասել մինչեւ մեծնան:

Արցախին ՙ Հայաստան պապան ձեր ցաւը տարաւ, այնքան տարաւ, որ ինքն իր ցաւը տանիլ չկրցաւ: Հիմա մե՜ծ պապային գիրկը կը նստիք, յուսանքՙ մօրուքը չէք փետտեր:

Սփիւռքին ՙ Շատ խոշոր բարենիշ մը, Հայաստանին եւ Արցախին հոգիով, սրտով ու գրպաններով ձեր աննախընթաց զօրակցութեան համար:

Ռուսիային ՙ Կը շարունակես ուժդ ցոյց տալ աշխարհին, մէյ մը Սուրիոյ մէջ, մէյ մը Կովկասի, մէյ մը Ղրիմի ու վերջերս ալՙ Արցախի: Ժամանակն է, որ սրբագրես քու նախնիներուդ ըրած մեծ սխալներն ու Արեւմտեան Հայաստանի թուրքին կուլ գացած տարածքները վերադարձնել տաս:

Եւրոպային ՙ Դիտորդի ձեր պիղատոսեան կեցուածքը չի վայլեր ձեր վարկին ու բարքին, դուք որ աշխարհի մտաւորականութեան եւ արուեստներու ջահակիրը դարձաք Վերածնունդէն ի վեր, ձեզի վայել կեցուածք ունեցէք մեր հայրենիքին հանդէպ, յանուն արդարութեան եւ քաղաքակրթութեան:

Մ.Նահանգներուն ՙ Աշխարհի տէրը ըլլալու ձեր համոզումը սկսած է գունաթափիլ. Թրամփի յոխորտանքներն ու վերջին ահաբեկչական յարձակումն ու ներխուժումը Քափիթոլՙ խոշոր սեւ կէտ մը արձանագրեց ձեր վարկին վրայ, աշխատեցէք վերականգնել ԱՄՆ-ի վարկը, հանգիստ ձգեցէք աշխարհը ու քիթերնիդ ամէն տեղ մի՛ խոթէք, եւ վերջապէս քաջութիւնը ունեցէք Հայոց ցեղասպանութիւնը իր անունով կոչելու:

Վրաստանին եւ Իրանին ՙ Գիտէք, որ արժէքաւոր, բայց բազմաչարչար դրկից մը ունիք, աքցանուած երկու թշնամի պետութիւններու միջեւ, գոնէ դուք բարի դրացնութեամբ վարուեցէք: Շահըՙ շա՛հ, հասկցանք, սակայն արդարութիւն ընելն ալ ձեր վարկը կը փրկէ:

Ատրպէյճանին եւ Թուրքիային ՙ Չարի տիրակալութեան այս ժամանակներու հերոսներն էք, վաչկատուն, կռուարար, թալանող ու աւերող ձեր նախնիներուն ժառանգորդներն էք, ապրի՛ք եւ վայելեցէ՛ք ձեր արիւնաթաթախ անցեալն ու ներկան, մինչեւ հայկական ահեղ դատաստան:

Սուրիոյ եւ Լիբանանին ՙ Խորթ եղբայրներ, չար ուժերու զոհեր, կը բաւէ երգէք Ջիւանիի «Ցախորդ օրերը ձմրան նման կու գան ու կ՛երթան»… Այդ օրերը իրենք իրենց չեն երթար, ոչ ալ խաղաղութիւնը անկոչ հիւրի պէս կ՛այցելէ ձեզի, ձեր մէջէն վանեցէք պատեհապաշտներն ու չարաշահողները, վերջ տուէք օտարներէն ձեր կախուածութեան, իսկական անկախութիւն ձեռք բերէք, ու խաղաղութիւնը ինքնիրեն կը վերադառնայ:

Covid-19-ինՙ Տարեդարձդ է, շնորհաւոր չըլլայ, քիթէդ-բերնէդ գայ տարեդարձդ, որ մարդկութեան քիթէն-բերնէն բերիր: Ինչպէս եկար, այդպէս ալ գնա ու անվերադարձ կորսուէ՛:

Եւ վերջապէս …ՙ Քանի մը քիլօ կծու կարմիր պղպեղ բոլոր այն բերաններուն, որոնք ֆէյսպուքը աղբամանի հետ շփոթելովՙ զայն ողողած են գունաւոր սպառնալիքներով, անամօթ վիրաւորանքներով, փողոցային հայհոյանքներով եւ անէծքներով:

«Երնէկ թէ այս տարին, վերջ տար հայի ցաւերին, չարը կորչէր ու բարին բոյն դնէր մեր սրտերին» :

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸՙ ԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Կայծակից մահացած Նարեկը 1 ամսից պետք է զորացրվեր

07/06/2025

Հունիսի 6-ին կայծակի հարվածից մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Ըստ տարածված տեղեկությունների` նա դիրքերում է եղել, երբ...

ԿարդալDetails

Դատարանը եզրակացրեց, որ մեր՝ հայցվորներիս իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել. «Գոյ»

07/06/2025

Դավիթ Համբարձումյանը «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է

07/06/2025

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025

Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ. Սուրեն Սուրենյանց

07/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական