Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԻ ԱՐԱՐՈՂ ՁԵՌՔԸ

25/12/2020
- 25 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային գորգերի մեջ ամփոփվում է ժողովրդի մտածողությունը, ազգային նկարագիր տվող մշակութային արժեքը:

Գորգագործական մշակույթը Արցախում խոր արմատներ ունի. այն մեզ տանում է հազարամյակներ առաջ, ներկայացնում հին աշխարհի եւ հատկապես Արցախի հնագույն մշակույթն ու կենցաղը: Շատերին է հայտնի արցախյան բրդյա ձեռագործ գորգերի համբավն ու նշանակությունը: Եվ այս առումով հատկապես պատասխանատու եւ կարեւոր առաքելություն ունի Արցախի Հանրապետությունում իր գործունեությունը ծավալած «Ղարաբաղ Կարպետ» ընկերությունը:

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ այդ ընկերության Ստեփանակերտի եւ Ճարտարի արտադրամասերը վնասվել են արկերի հարվածներից: Շուշի քաղաքը հանձնվեց թշնամուն, այնտեղ մնացին նաեւ ընկերության արտադրական գույքն ու պահեստավորված գորգերը:

«Ամենավատ երազում անգամ չէինք պատկերացնի Շուշիի անկումը, դա նշանակում է Արցախի անկում: Ամենամեծ արժեքը հայրենիքն է, եթե պետք է ընկներ Շուշին, պետք է կորցնեինք հայրենիքը, այլեւս հետաքրքրական չէր արտադրամասը փրկելը»,- ասում է «Ղարաբաղ Կարպետ» ընկերության տնօրեն Սեւակ Խաչատրյանը :

Տնօրենը շեշտում է, որ գորգագործության մեջ կարեւորը մարդիկ են, ոչ թե սարքավորումները: Իրենք ավելի մեծ կորուստներ են ունեցել. պատերազմի ժամանակ զոհվել է ընկերությունում արտադրական կարեւոր գործառույթ կատարող աշխատակիցը, իսկ աշխատողներից ոմանք զոհեր,անհետ կորածներ,վիրավորներ ունեն ընտանիքներում:

«Շուշիի արտադրամասից առայժմ 5 աշխատող է վերադարձել Ստեփանակերտ եւ աշխատում է այնտեղ: Նրանցից 3-ը գորգ են գործում, 2-ըՙ կարպետ: Մոտ 30 գորգագործ Հայաստանում է ապաստան գտել: Մտածում ենք Շուշիի արտադրամասի փոխարեն այստեղ ապաստանածների համար արտադրամաս հիմնել: Դա թողել ենք հաջորդ տարվան, մինչեւ բնականոն հուն վերադառնան մարդիկ»,-նշում է Սեւակը ավելացնելով, որ Արցախում բոլոր պայմանները ստեղծվել էին գորգագործությունը զարգացնելու համար,բայց քանի որ Շուշիի բնակիչները վերադառնալու տեղ չունեն, պետք է նրանց համար մի բան մտածել:

«Միայն հայկական գորգերն են կրկնակի հանգույցով գործվում, որի շնորհիվ դարեր շարունակ պահպանվում են:Դրանցից յուրաքանչյուրը պատմություն ունի, բոլորի նշանակությունն ու բացատրությունը գրառել ենք: Մեր գորգերը նաեւ դրանով են տարբերվում աշխարհում: Զբոսաշրջիկների համար դա շատ հետաքրքրական է, զարմանքով հարցնում են, թե ինչու պետք է գորգի զարդանախշը ինչ-որ բան նշանակի», մեզ հետ զրույցում ասաց փորձառու գորգագործ Հասմիկ Մխիթարյանը , ապա ավելացրեց, որ գորգերի պատմությունը լավ հանրայնացնելը նպաստում է նաեւ վաճառքի ծավալն ավելացնելուն»:

Երկար տարիներ ադրբեջանական գորգահավաքները Արցախի գյուղերից հավաքել են հին` հարյուրավոր տարիների պատմություն ունեցող գորգերը, որոնք այսօր պահվում եւ ներկայացվում են Բաքվի թանգարաններում` որպես «ադրբեջանական հին գորգեր»: Այսօր ադրբեջանցիներն իրենց արտադրության ներկայացման մեջ հպարտանում են Ղարաբաղյան գորգերով` ներկայացնելով այն որպես իրենց սեփականը:

«Ամենակարեւորը մենք կարողացանք տեղ հասցնել, որ արցախյան գորգը հայկական գորգ է եւ ոչ թե ադրբեջանական, կարողացանք հակազդել Ադրբեջանի կեղծարարությանըՙ մշակույթը յուրացնելու հարցում»,- հայտնեց ընկերության տնօրենը:

Հայն այսօր էլ ստեղծում եւ արարում է պահելով իր ազգային դիմագիծը: Նրա արարող ձեռքը կարելի է տեսնել ամենուր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՄԵԶ ԱՆԵԼ

Հաջորդ գրառումը

ՎԻՐԱՎՈՐ ՏՂԱՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՁԵՌՔԻ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՐՈԹԵԶՆԵՐ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՎԻՐԱՎՈՐ ՏՂԱՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ՁԵՌՔԻ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՐՈԹԵԶՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական